Քառօրյա պատերազմը փաստեց, թերեւս ավելորդ անգամ, որ Թուրքիան բնավ չի հրաժարվել իր հայաջինջ նպատակներից: Ինչպես 101 տարի առաջ, այդպես էլ այսօր, Թուրքիան ծրագրել է ոչնչացնել հայությանը, վերացնելՙ Թուրգուտ Օզալի ասած «անիծյալ սեպ» Հայաստանը, այս անգամ սկսելով Արցախիցՙ որպես «թույլ օղակի»: Մինչդեռ հայ զինվորը, այսինքն հայ ժողովուրդը, նրան ցույց տվեց, ինչպես ...
Երեկ երեկոյան, երբ սպասվում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, եւ երբ լուրեր կային, թե նա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչ-որ մշակումներ ունի քննարկելու Հայաստանի իր գործընկերոջ հետ, հետաքրքրական տեղեկություն պեղեցինք պաշտպանության նախարարության կայքից: ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ...
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել, որտեղ, ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով, փորձում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, ինչի նպատակն է խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։
Հայկական ավանդական կուսակցություններն արդի մարտահրավերների առկայությամբ դեռեւս շատ անելիք ունեն Հայաստանում եւ Սփյուռքում, մանավանդ հիմա, երբ նոր մարտահրավերներ կան Հայաստանի եւ Արցախի համար: Երեւանում ապրիլի 19-21-ը տեղի ունեցած Ռամկավար Ազատական կուս ակցության Սփյուռքի եւ Հայաստանի կառույցների եռօրյա խորհրդակցական համաժողովը, կուսակցական ներքին խնդիրներին զուգահեռ, քննարկում էր նաեւ նոր իրավիճակը Հայաստանի եւ ...
Ռամկավար Ազատական Կուսակցութեան Վերականգնումի եւ Միութեան Մարմինը կայացուց իր երկրորդ հաւաքը Երեւանի մէջ Ապրիլ 19-21, 2016-ին, մասնակցութեամբ 12 երկիրներէ ժամանած 63 ներկայացուցիչներու, ինչպէս նաեւ Հայաստանի ՌԱԿ Հանրապետական վարչութեան եւ Արցախի Լիպերալ Դեմոկրատ հասարակական կուսակցութեան ղեկավարներու:
Մինչ շփման գծում վերջին օրերի ռազմական գործողությունների բռնկման հետեւանքներն են պարզ դառնում աշխարհին, հակամարտող երկու կողմերը իրենց վերքերն են ամոքում: Աշխարհի առաջնորդները մի անգամ եւս համոզվեցին, որ Ղարաբաղի (Արցախի) դեպքում «Սառեցված հակամարտություն» արտահայտությունը առնվազն անտեղի կամ ոչ ճշգրիտ բնութագրում է: Ավելին, այդ «անկլավի շուրջ» ստեղծված վեճը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ...
Կրկին տարեգրություն է դառնում հայերիս համար ճակատագրական ամիս ապրիլը: Հանկարծահաս պատերազմի բոթն ալեկոծեց աշխարհասփյուռ հայությանը եւ ստիպեց կրկին իր վրա բեւեռել աշխարհի ուշադրությունը: Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու եւ արցախահայությանը զորակցելու բողոքի ցույցեր կազմակերպվեցին ամենուրՙ ուր հայն է ապրում: Առաջին օրերի հուզմունքն ու խառնաշփոթը հիմա կարծես ենթարկվում է բանականությանը ու խորհել տալիս ...
Այս միտքը, ըստ «Ազերթաջի» ապրիլի 18-ին թողարկած գերմաներեն լրատվության, նույն օրը «Սպուտնիկ Ադրբեջան» պորտալի մամլո կենտրոնում լրագրողներին է փոխանցել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը : Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի բանաձեւերը, արհամարհում է միջազգային օրենքի նորմերը, Մադրիդյան սկզբունքները, ասել է նա: Ըստ ադրբեջանական պետական գործակալության հրապարակած տեղեկատվության, մամուլի ասուլիսի ...
Մտահոգութիւններուս կիզակէտը կը կազմէր Ցեղասպանութեան հարիւրամեակէն ետք հարիւրմէկերորդը ինչ ձեւով դիմաւորելու հարցը: Իմ գիտակցական կեանքիս գոնէ վերջին յիսնամեակին, քաղաքիս մէջ մասնակից դարձած եմ Ապրիլեան սգատօներու եւ յուշահանդէսներու բոլորին: Կարիք չկայ ըսելու, որ անոնք բոլորը,-շատ չնչին փոփոխութիւններով,- կրկնութիւններ էին. ցաւ, յարգանք, կոչ, պահանջատիրութիւն, հասկնալի էՙ ուրիշ ինչ կրնար թելադրել պահը:
Անցած կիրակի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որին սպասում էին ամբողջ աշխարհում, որի արդյունքները թեկուզ անուղղակիորեն, բայց առնչվում են նաեւ Հայաստանին, բայց որին հայկական լրատվամիջոցները գրեթե չանդրադարձան: Խոսքը նավթ արդյունահանող երկրներիՙ (OPEC) ներկայացուցիչների հանդիպման մասին է, որոնք պետք է պայմանավորվեին նավթի արդյունահանման ծավալները հունվարին առկա ծավալների մակարդակին ...
21-րդ դարի պատերազմների բնույթն է անգամ փոխվելՙ տեղեկատվական եւ քարոզչական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Արցախյան քառօրյա պատերազմում առավել քան ակնառու դա երեւաց: Ու ցավոք, ոչ թե մտավոր ավելի բարձր ներուժ ունեցող հայկական կողմը կիրառեց նոր տեխնոլոգիաներ, այլ ադրբեջանական կողմըՙ իսրայելական արտադրության խոցող անօդաչու սարքեր (ԱԹՍ): Ադրբեջանը թաքցրել էր իր զինանոցում նման ...
Շատ հեռու գնալ պետք չէ, գոնե հիմա, մեջբերելով այն բոլոր փաստաթղթերը, որոնք ԼՂ հիմնահարցով միջնորդներն առաջարկել են հակամարտության կողմերինՙ որպես հիմնահարցի կարգավորման ճանապարհ: Ունենք այն, ինչ ունենք, իսկ ունենք ԼՂ հիմնահարցի մադրիդյան սկզբունքները, որոնց անգամ «Ռեալ Մադրդիդի» հայ երկրպագուներն են դեմ: Ուշադրություն դարձրեքՙ մադրիդյան սկզբունքները ոչ թե այն փաստաթուղթն է, ...
Նախագահ Սերժ Սարգսյանը անցնող շաբաթ Ղարաբաղում էր: Նրան Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Բակո Սահակյանը, երբ ՀՀ նախագահը իջել է... ուղղաթիռից: Ինքնաթիռներ Երեւանից Ստեփանակերտ չեն թռչում: Սերժ Սարգսյանն այցելել է սահմանագոտի, շփվել զինվորների հետ, նրանցից մեկինՙ հակառակորդի հինգ տանկ խոցած կրտսեր սերժանտին պարգեւատրել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով, նույն շքանշանով, ...
Ապրիլի 19-ին Հաագայում, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը հանրագիր է հանձնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Անջելին Էյսինկին:
Անցյալ կիրակի օրը ամփոփվեցին Սուրիայում խորհդարանական ընտրությունների արդյունքները: Խորհրդարանի պատգամավոր դարձան նաեւ հայազգի արժանավոր երկու անձնավորություններՙ դոկտ. Նորա Արիսյանը եւ Բերիո թեմի առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Նորընտիր մեր պատգամավորներին հաջողություն մաղթելովՙ ստորեւ տպագրում ենք դոկտ. Ն. Արիսյանի մասին կենսագրական բնույթի հոդված, որտեղ շեշտադրվում է նրա մենագրական եւ թարգմանական գործունեությունը, որը ...
Ավարտվում է սփյուռքահայ ամենաերկարակյաց թերթերից մեկիՙ Եգիպտոսի «Արեւ»ի 100-ամյա հոբելյանական տարին: Այդ առթիվ ապրիլի 27-ին Կահիրեում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում, որին հետագա էջերում հեռակա կարգով միանում է նաեւ «Ազգ»ը, տպագրելով մեր թերթի հիմնադիր աշխատակից, թարգմանիչ եւ հոդվածագիր, լրագրողական իր առաջին քայլերն այդ թերթում արած Հակոբ Ծուլիկյանի գրած եւ նրա ջանքերով ...
Լրացավ անվանի քաղաքական եւ հասարակական գործիչ, ՀՀ վաստակավոր լրագրող ԽԱՉԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ծննդյան 90-ամյակը: Մի պայծառ անհատականություն, որն իր բազմաբովանդակ գործունեության բոլոր ասպարեզներում ունեցավ ծանրակշիռ ներդրում:
Հետեւյալ տեղեկությունները քաղում ենք «Արեւ» օրաթերթի մատենագիտութիւն» գրքից, պատրաստված Յովհաննէս Տէր-Պետրոսեանի կողմից (Ա. Պրակ, Գահիրէ, 1990 թ., Մատենաշար Հայ Ազգային Հիմնադրամի):
Որեւէ անհատի կյանքում ակունքները կարեւոր դեր են խաղում, ընդ որում ակունք ասելով հասկանում եմ ոչ միայն տվյալ անձի անցյալի ազգակցական կապերը, այլեւ այն միջավայրը, որտեղ նա հասակ է առել, հասունացել է եւ ձեւավորվել որպես անհատականություն: Իմ սերնդի ներկայացուցիչները, որոնք ծնված լինելով Կահիրեում, Եգիպտոսում, այժմ գտնվում են աշխարհի ամենատարբեր անկյուններումՙ ԱՄՆ-ում, ...
Համաշխարհային լրատվադաշտում հայտնվել են բազմաթիվ տեղեկություններ Մերձավոր Արեւելքում եւ Կասպից-Սեւծովյան տարածաշրջանում ռուս-թուրքական դիմակայության ծավալման եւ սրման մասին:
Դիվանագիտական շրջանակների աղբյուր վկայակոչելովՙ «Իզվեստիա» թերթը հաղորդում է, որ Ռուսաստանը եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը «ակտիվորեն կնպաստեն Լեռնային Ղարաբաղին նվիրված բանակցություններում փոխզիջման հասնելուն»: Բանակցությունները պետք է սկսվեն «մոտ օրերս»: Հիշյալ աղբյուրի խոսքերովՙ ՌԴ ղեկավարը մասնավորապես պատրաստ է երկու կողմերի քաղաքական գործիչներին անձամբ համոզել փոխզիջման անհրաժեշտությանը:
Գերմանական Die Welt ազդեցիկ օրաթերթի մեկնաբան Քրիստոֆ Շիլտցը իր վերջին հրապարակումներից մեկում այն միտքն է արտահայտում, որ Եվրոմիությունը չպետք է անտեղի շնորհի ԵՄ անայցագիր մուտքի արտոնություն: «Եթե Թուրքիան ստանա նման արտոնություն, ապա նախագահ Էրդողանը դա լկտիորեն կշահարկի», զգուշացնում է գերմանացի մեկնաբանը:
Ֆրանսիայի հարկային իշխանությունները ամերիկյան արագ սննդի «ՄակԴոնալդս» ցանցի տեղական մասնաճյուղից 300 մլն եվրո են պահանջում հարկեր չվճարելու պատճառով: Այդ մասին հաղորդում է LExpress շաբաթահանդեսը:
Եվրոհանձնաժողովը Ուկրաինային պաշտոնապես առաջարկել է վերացնել այցագրային ռեժիմը: Այդ մասին ապրիլի 20-ին Բրյուսելում հայտարարել է հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
Թուրքիան Եվրոմիությանը սպառնում է չեղյալ հայտարարել գաղթականների հետ կապված գործարքը: Անկարան չի կատարի համաձայնագրի պայմանները, եթե Բրյուսելը չիրականացնի մինչեւ ս.թ. հունիս Թուրքիայի քաղաքացիներին անայցագիր ռեժիմ շնորհելու սեփական խոստումը: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավարտել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական համատեղ ծրագիրը: Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարման համակարգով: Գյուղում կառուցվել է 1850մ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են ջրաչափական հանգույցներ:
Ապրիլի 23-ին ժամը 14-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ արքեպիսկոպոսանիստ տաճարի հարեւանությամբ կկանգնեցվի խաչքարՙ ի հիշատակ Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարը օծելու են կաթոլիկ եկեղեցու Բեռլինի արքեպիսկոպոսարանի փոխանորդը, Բեռլին-Բրանդենբուրգի ավետարանական երկրամասային եկեղեցու առաջնորդական փոխանորդը եւ Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանը: Բեռլինի կենտրոնում կանգնեցվող առաջին այս հուշակոթողը Գերմանիայում Հայոց ցեղասպանության ...
Դատական ակտերի հարկադիր կատարման արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը անցնող շաբաթ հրաժարական տվեց։ Այսինքն նրան աշխատանքից չեն ազատել, նա ինքն է իր ցանկությամբ դադարեցրել… աշխատելը չէ, Միհրան Պողոսյանը այլ աշխատանքներ էլ ունի, ԴԱՀԿ-ի պետի պաշտոնավարումը։ Իհարկե, չի բացառվում, որ պարոն Պողոսյանը, եթե իր ցանկությանը մնար, երբեք հրաժարական չէր տա, եւ ...