ԼՂ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ Մ. Խ. Երեկ երեկոյան, երբ սպասվում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, եւ երբ լուրեր կային, թե նա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչ-որ մշակումներ ունի քննարկելու Հայաստանի իր գործընկերոջ հետ, հետաքրքրական տեղեկություն պեղեցինք պաշտպանության նախարարության կայքից: ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ եւ տեսեք, թե վերջինս ինչ է ասել Ադրբեջանի նախահարձակ գործողությունները ներկայացնելուց եւ ԼՂ ինքնորոշման իրավունքը ռազմական ուժի կիրառմամբ կասեցնելու անհնարինությունը պնդելուց հետո. «Վերահաստատվել է, որ համայն հայությունը մոբիլիզացված է եւ բոլոր միջոցներով կպաշտպանի այդ իրավունքը: ԼՂ ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու եւ բարելավելու իր անվտանգության միջավայրը»: |