RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3285, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ «ՄԱԿԴՈՆԱԼԴՍԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ ՀԱՐԿ ՉՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

Ֆրանսիայի հարկային իշխանությունները ամերիկյան արագ սննդի «ՄակԴոնալդս» ցանցի տեղական մասնաճյուղից 300 մլն եվրո են պահանջում հարկեր չվճարելու պատճառով: Այդ մասին հաղորդում է LExpress շաբաթահանդեսը:

Այդ գումարից 100 միլիոնը կազմում են տույժերը, իսկ մնացյալը չվճարված տուրքերն են:Իշխանությունները իրենց պահանջների մասին «ՄակԴոնալդսին» ծանուցել էին 2015 թ. տարեվերջին, գրում է հանդեսը: Ֆրանսիայի ֆինանսների նախարարության տվյալներովՙ «ՄակԴոնալդսը երկրի տարածքում ստացած շահույթը բարդ սխեմայով փոխանցել է Լյուքսեմբուրգի եւ Շվեյցարիայի մասնաճյուղեր:

2014 թ. LExpress-ը հաղորդել էր, որ «ՄակԴոնալդսի» ֆրանսիական մասնաճյուղը օֆշորային սխեմաների միջոցով հարկումից թաքցրել է 2,2 մլն եվրո: 2009-ից սկսյալ այդ գումարից չէր վճարվել ԱԱՀ եւ շահութահարկ: Իրավապահ մարմինները խուզարկություններ էին կատարել «ՄակԴոնալդսի» ֆրանսիական կենտրոնակայանում:

«ՄակԴոնալդսը» 2009 թ. Լյուքսեմբուրգում բացել էր McD Europe Franchising ընկերություն, որը իր հերթին մասնաճյուղեր էր բացել Իլինոյսում եւ ժնեւում: Մշակված սխեմայի շնորհիվ լյուքսեմբուրգյանընկերությունը հարկ էր վճարում 1,85 տոկոսի չափով, մինչդեռ Ֆրանսիայում նրա միջոցները կհարկվեին 33,3 տոկոսի չափով:

2014 թ. տվյալներով, «ՄակԴոնալդսը» Ֆրանսիայում ունի 1300 ռեստորան: Ֆրանսիական ցանցի նախահարկային հասույթը 2012 թ. կազմել է 4,35 մլրդ եվրո:

Դիկ եւ Մակ ՄակԴոնալդ եղբայրները իրենց առաջին ռեստորանը բացեցին 1940 թ. Սան-Բեռնարդինոյում (Կալիֆոռնիա): Ներկայումս նրանց արագ սննդի ցանցը ռեստորանների թվով աշխարհում երկրորդն է Subway ցանցից հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ