RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 3269, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՙ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավարտել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական համատեղ ծրագիրը: Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարման համակարգով: Գյուղում կառուցվել է 1850մ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են ջրաչափական հանգույցներ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը եւ համայնքի բնակիչներ:

Նախիջեւանի հետ 15 կմ ընդհանուր սահման ունեցող Պարույր Սեւակ համայնքում ապրում է շուրջ 580 բնակիչ: Գյուղի ջրամատակարարման համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Բացի քայքայված ու վթարված ջրագծերից, համակարգը չի համապատասխանել նաեւ ջրամատակարարման բաշխիչ ցանցերի գոտիավորման եւ կազմակերպման պահանջներին: Ցանցում բացակայել են ջրաչափեր, ինչի պատճառով բաշխման ենթակա ջրաքանակը չի հաշվառվել եւ ծախսած ջրի դիմաց գումար չի գանձվելՙ համակարգի շահագործման ծախսերն ապահովելու նպատակով: Համայնքում ջրամատակարարում իրականացվել է օրական 2 ժամ, իսկ ամռան ամիսներինՙ այն չի գերազանցել 10-15 րոպեն:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբՙ 2015թ. Պարույր Սեւակ համայնքում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման եւ ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ: Մասնավորապեսՙ կառուցվել է 1850մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել է դիտահորորով ապահովված 118 ջրաչափական հանգույց եւ 6 սողնակ:

«Մարզերում ենթակառուցվածքների զարգացումը ոչ միայն կարեւոր, այլեւ անհրաժեշտ պայման էՙ զարգացման ճանապարհով գնալու համար: Գուցե, տարբեր երկրներին հատուկ օրինաչափություն է դարձել շքեղ մայրաքաղաք կառուցելը: Մեզ համար, սակայն, տնտեսական, սոցիալական բեւեռացումն արդարացված լինել չի կարող: Ներկայանալի քաղաքների կողքին անհրաժեշտ է ունենալ տարրական պայմաններով ապահովված գյուղեր: Այս ծրագիրը մասամբ լուծում է այդ հարցը: Հաճելի է արձանագրել, որ երկկողմ համագործակցությամբ կարողացել ենք փոքր-ինչ օգտակար լինել այս համայնքի բնակիչներին եւ մեր երկրին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Համայնքում այժմ ջրամատակարարումն իրականացվում է 16-ժամյա գրաֆիկով:

Բնակիչների եւ համայնքի միջեւ ջրօգտագործման պայմանագրեր ստորագրելուց հետո` համայնքի բնակիչներն ապահովված կլինեն 24-ժամյա սպասարկմամբ: Կատարված աշխատանքների արդյունքում, տնտեսված ջրաքանակի շնորհիվ, հետագայում կիրականացվի նաեւ համայնքի մյուս բնակավայրիՙ մոտ 180 բնակիչ ունեցող Տիգրանաշենի ջրամատակարարումը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ ջրամատակարարման բարելավմանն ուղղված համատեղ նախագծի շրջանակում, անցած տարվա ընթացքում շուրջօրյա ջրամատակարարմամբ են ապահովվել նաեւ Լոռու մարզի Չկալով, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սյունիքի մարզի Լոր համայնքները: Համայնքային զարգացմանն ուղղված համագործակցությունը կշարունակվի նաեւ 2016 թ.-ին:

«BLU Studio X Mini» 4G (LTE) սմարթֆոնՙ 1 դրամով «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «BLU Studio X Mini» 4G (LTE) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցն ավելի շատ մարդկանց հասաանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել 4G հնարավորությամբ սմարթֆոն 1 դրամովՙ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

4,500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաեւ ստանում է ամսական 2000 ներցանցային րոպե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում անսահմանափակ (1000 SMS) SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն եւ 3000 ՄԲ ինտերնետ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ