RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 13:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 4979, Տպվել է` 608, Ուղարկվել է էլ.փոստով` 593

ՀՈԼԱՆԴԱՀԱՅԵՐԸ ՀԱՆՐԱԳԻՐ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Ան. Հ.

Ապրիլի 19-ին Հաագայում, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը հանրագիր է հանձնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Անջելին Էյսինկին:

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON), Հայ դատի հանձնախումբ, Հայ երիտասարդական «AJO» կազմակերպություն, Հայ ուսանողական «Գլաձոր» եւ Հայ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» միություններ ) ներկայացրեցին հանրագրի տարբեր պահանջները` Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչում եւ Ռաուֆուտի բանաձեւի դրույթների իրականացում, թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչներիՙ հայերի հանդեպ խտրականություն եւ ատելություն սերմանող արտահայտությունների դատապարտում , հոլանդական քաղաքական եւ հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժեշտություն: Առաջ քաշվեց նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքով հայերի կորուստների անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման հարցը, ինչպես նշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում:

Առաջիկա շաբաթ օրը ՙ ապրիլի 23-ին, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրահավաք - ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:

Ապրիլի 24-ին կկայանան ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդների հայկական հուշարձանների մոտ, հաղորդում է տեղի «Աբովյան» մշակութային միությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ