RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3779, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության հիմնադիրների

Լեռնային Ղարաբաղի իրադրության հետ կապվածՙ 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԸ ԵՒ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Մենքՙ 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներս, մշտապես հավատարիմ ենք համընդհանուր խաղաղությանը, մարդու իրավունքներին եւ համարում ենք, որ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ կյանքի իրավունք: Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզՙ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: Զոհերը մեծ ցավ բերեցին: Սթափեցնող այդ իրադարձությունները ի ցույց են դնում միջազգային հանրությանը համախմբելու եւ բռնության զոհերին բոլորիս աջակցությունը հայտնելու անհրաժեշտությունըՙ լինեն դրանք Արցախում, թե աշխարհի այլ կետերում:

Ապրիլի վերջին միջազգային հարյուրավոր առաջնորդներ են ժամանելու Երեւանՙ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ «Ավրորա» մրցանակի միջոցով մեծարելու մերօրյա հումանիստներին, որոնք սեփական կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին: Նախորդ շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ հիմա, առավել քան երբեւէ, կարեւոր է ճանաչել եւ մեծարել այն բացառիկ մարդկանցՙ հերոսներին, որոնք պայքարում են համընդհանուր արժեքների համար եւ անձնվիրաբար փրկում են մարդկային կյանքեր: Նրանց պատմությունները խավար պահերի լույսի շողերն են եւ վերահաստատում են, որ բռնությունը ոչ մի դեպքում չի կարող լուծում լինել:

Պատմության ընթացքում հայերը երբեք չեն ընկճվելՙ նույնիսկ երբ սգում էին իրենց զոհերին: Ապրիլի 24-ին միջազգային հանրությունն ականատեսը կլինի վերածնված մի ազգիՙ հպարտ իր անցյալով եւ հայացքն առ լուսավոր ապագան: Մենք մեծ սիրով սպասում ենք այդ առաջնորդներին Երեւանումՙ փառաբանելու «Ավրորա» մրցանակի հավակնորդների բացառիկ ներդրումը մարդասիրության ոլորտում»:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի վերաբերյալ մանրամասների համար այցելեք https://auroraprize.com:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ