RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016



Տեղադրվել է` 2016-05-28 15:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 4506, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 393

«ԱԼ ՂԱԻԴԱՆ» ԷԼ Է ՈՒԶՈՒՄ ԽԱԼԻՖԱԹ ՍՏԵՂԾԵԼ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Պ. Ք.

«Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորումը մտադիր է սեփական խալիֆաթ ստեղծել Սիրիայում, տեղեկացնում է գերմանական «Die Welt» թերթը:

Հաղորդվում է, որ խմբավորման ինքնակոչ առաջնորդ Այման ազ-Զաուահիրին իր կողմնակիցներին ուղղված ձայնագրված ելույթում արմատական իսլամի հետեւորդներին կոչ է արել միավորվել եւ Սիրիան անվանել է «աշխարհի բոլոր մահմեդականների մեծ հույս»:

Ազ-Զաուահիրին նշել է, որ ինքը պատրաստ է հանուն նման խալիֆաթի ստեղծման հրաժարվել իր իշխանությունից եւ նախաձեռնությունը հանձնել «Ալ Ղաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ան-Նուսրա ճակատին»: «Եթե նրանք կազմեն մահմեդական կառավարություն եւ իմամ ընտրեն, ապա նրանց ընտրությունը կլինի մեր ընտրությունը», հայտարարել է խմբավորման առաջնորդը:

Ինչպես նշում է թերթը, «Ալ Ղաիդայի» գրոհայինները արդեն մի քանի տարի է, ինչ ծրագրում են ստեղծել սեփական խալիֆաթ: Հավանական է, որ ազ-Զաուահիրիի տվյալ ելույթը նրանց դրդի դիմելու վճռական գործողությունների, իսկ դա կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ ինչպես Սիրիայի, այնպես էլ տարածաշրջանի համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ան-Նուսրա ճակատը» երկարաժամկետ հեռանկարով արեւմտյան աշխարհի համար է՛լ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան «Իսլամական պետությունը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ