RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016



Տեղադրվել է` 2016-05-28 15:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3854, Տպվել է` 312, Ուղարկվել է էլ.փոստով` 219

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՎԻԱԲԱԶԱ ԿԲԱՑԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Պ. Ք.

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է սեփական ավիաբազա կառուցել Թուրքիայի տարածքում, Սիրիայի սահմանի մոտակայքում: Այդ մասին հաղորդում է «Շպիգել» շաբաթահանդեսըՙ վկայակոչելով գաղտնազերծված փաստաթղթեր:

Ավիաբազան կտեղաբաշխվի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի օդուժի «Ինջիռլիք» ռազմակայանի տարածքում: Հենակետը նախատեսվում է գերմանական Tornado ռազմօդանավերի համար, որոնք օգտագործվում են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ուղղված գործողության շրջանակներում առաջադրանքների կատարման նպատակով:

Ինչպես նշում է «Շպիգելը», այդ որոշումը վկայում է, որ Բեռլինը պատրաստվում է Սիրիայում երկարաժամկետ գործողության: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ առաջիկա վեց ամիսներին Գերմանիան մոտ 10 մլն եվրո է ծախսելու Tornado-ների եւ «Էրբաս» լիցքավորիչ օդանավերի թռիչքուղիների կառուցման վրա: Պաշտպանության նախարարությունը հավելյալ կարգով 15 մլն եվրո կհատկացնի 400 զինվորի համար զորանոցների շինարարությանը: Եվս 34 մլն եվրո կհատկացվի լիովին հանդերձավորված հրամանատարական կետի կառուցմանը: Օբյեկտների մեծ մասի շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ 2017-ի ամառվա սկիզբը: Ծախսերի ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 65 մլն եվրո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ