RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016



Տեղադրվել է` 2016-05-28 15:18:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 6374, Տպվել է` 615, Ուղարկվել է էլ.փոստով` 601

ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԿԵԼԻՑ ԵՎ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՑՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Գերմանական հեղինակավոր «Դի ցայթ» պարբերականը մայիսի 11-ի առցանց տարբերակում հրապարակել է գերմանաբնակ մշակույթի գործիչների բաց նամակըՙ ուղղված կանցլեր Մերկելին եւ Բունդեսթագին: «Կառավարությունը պիտի վերջապես ցեղասպանություն անվանի հայոց դեմ Թուրքիայի կատարածը», ձեւակերպել են նրանք, զուգահեռ նշելով մյուս պահանջը օրենսդիրիցՙ համապատասխան բանաձեւի ընդունում առաջիկայումՙ հունիսի 2-ին հայտարարված նիստում: «Պատկերացրեք, ապրում եք Գերմանիայում եւ Հոլոքոստն ուրացվում է, սա նույն արարքի շարունակություն չէ՞», հարցնում են նամակի հեղինակներըՙ Դրեզդենի սիմֆոնիկի կառավարիչ Մարկուս Ռինդտը, կոմպոզիտոր, կիթառահար Մարկ Սինանը, որ սերում է թուրքահայ մորից եւ գերմանացի հորից, ռեժիսորներ Ֆաթիհ Աքինը, Այսուն Բադեմսոյ- Պետցոլդը, հայ եւ հրեա ծնողներից սերած Նուրհան Դավիթ Կալիսը, գրող Դողան Աքհանլին, Ամելի Դոյֆլհարդը, Սաքսոնիայի երկրամասային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաս Բյուրգերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ