RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016



Տեղադրվել է` 2016-05-07 00:22:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3892, Տպվել է` 234, Ուղարկվել է էլ.փոստով` 213

ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-Ի ՃՆՇՄԱՆ ՆԵՐՔՈ

Պ. Ք.

Այսպես կոչված Անդրատլանտյան առեւտրական ու ներդրումային գործընկերության (ԱԱՆԳ) շուրջ վարվող բանակցությունների շրջանակում ԱՄՆ-ը Եվրոմիության վրա շատ ավելի մեջ ճնշում է գործադրում, քան ենթադրվում էր, գրում է գերմանական «Զյուդդոյչե ցայտունգ» թերթըՙ վկայակոչելով «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության տրամադրած գաղտնի փաստաթղթերը:

Վաշինգտոնը մասնավորապես սպառնում է կրճատել ԵՄ-ից ավտոմեքենաների ներմուծումը, եթե Եվրոպան հրաժարվի գնել ավելի շատ ամերիկյան գյուղմթերքներ:

Միաժամանակ ԱՄՆ-ը դժգոհություն է արտահայտում Եվրոպական սպառողական կենտրոնի քաղաքականության առնչությամբ, որը դեմ է Եվրոպայում գենետիկորեն փոփոխված սննդամթերքների եւ հորմոններով մսի տարածմանը:

Վաշինգտոնը պահանջում է, որ մթերքների հետ կապված արգելքները գործեն իրավաբանական մակարդակով միայն այն դեպքում, եթե մարդկանց առողջության վրա դրանց վնասակար ազդեցությունը գիտականորեն ապացուցված է:

Նախքան այդ փաստաթղթերի հրապարակումը բանակցող երկու կողմերը հայտարարել էին, թե ԱՄՆ-ը հարգանքով է վերաբերվում եվրոպացիների հիշյալ երկյուղներին, բայց հիմա միանգամայն ուրիշ պատկեր է ստեղծվում, գրում է գերմանական թերթը:

Եվրոմիությունը նման մթերքներն արգելում է նույնիսկ նվազագույն վտանգի դեպքում, մինչդեռ ԱՄՆ-ը նույնն անում է լոկ այն դեպքում, եթե ինչ-որ մեկն արդեն տուժել է դրանց օգտագործման հետեւանքով:

«Փաստաթղթերի ուշադիր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սննդամթերքների շուկայի առնչությամբ ԱԱՆԳ-ի շրջանակներում ԱՄՆ-ի դիտավորությունների հետ կապված գրեթե բոլոր երկյուղներն արդարացված են», մեկնաբանում է Գերմանիայի սպառողական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Կլաուս Շուլցը:

Փաստաթղթերը նաեւ լույս սփռեցին իրավական փոխգործողության եւ օրենսդրական կարգավորման հարցերում կողմերի տարաձայնությունների վրա: ԱՄՆ-ը ուզում է լրջորեն սահմանափակել եվրոպացի օրենսդիրների ազդեցությունը տնտեսական որոշումների ընդունման հարցում:

Փորձագետների կարծիքով, դա կարող է մեծ վնաս պատճառել Եվրոմիության բնապահպանական իրադրությանը: «Զյուդդոյչե ցայտունգը» բերում է հետեւյալ օրինակը. Եվրոմիությունում գեղահարդարման միջոցներ պատրաստելիս արգելված է օգտագործել 1382 զանազան քիմիկատներ, ԱՄՆ-ումՙ միայն 11: Թերթը նշում է, որ այդ փաստաթղթերի շնորհիվ վերջին երեք տարում առաջին անգամ հասարակայնությունը կարողացավ իմանալ, թե իրականում ինչպես են վարվել ԱՄՆ-ԵՄ առեւտրական համաձայնագրի ստորագրմանն ուղղված բանակցությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ