ԳՈՒՅԺ ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇՅԱՆ Երեկ երեկոյան Մոնթրեալից (Կանադա) ստացանք ցավալի գույժՙ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս, Ռամկավար Ազատական կուսակցության երբեմնի ղեկավարներից, ծագումով Լիբանանից, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում իր ավանդը ներդրած մտավորական Հայկ Նագգաշյանը: Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 7-ին, Մոնթրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մահազդում ծաղկեպսակի փոխարեն նվիրատվությունները խնդրվում է անել Հայոց առաջնորդարանի «Արցախի օգնության ֆոնդին»: Հետագայում նրա կյանքին ու գործունեությանը անդրադառնալու խոստմամբ այժմ մեր ցավակցությունները հայտնենք տիկնոջըՙ Սոսի Նագգաշյանին, զավակներինՙ Վահան, Սեւան եւ Շահե Նագգաշյաններին, թոռներին եւ մյուս հարազատներին: |