RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-05-07 00:22:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3367, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 25

.am ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՙ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է .am տիրույթում տրամադրել հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն: Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչեւ 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամովՙ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համարՙ տարեկան 12000 դրամՙ նախկին 20000-ի փոխարեն:

Դոմենային անուններ կարելի է գրանցել այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ Երեւանի եւ մարզերի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:

Ի դեպ, սկսած 2000 դրամ ամսավճարից, կարելի է օգտվել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ հոսթինգի ծառայությունից, որի միջոցով հնարավոր է վիրտուալ սերվերի վրա տեղակայել վեբ կայք եւ այն հասանելի դարձնել համացանցում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից. «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում»

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում» ծառայության միջոցով ռոումինգում գտնվելիս վերահսկելու հաղորդակցման, հատկապեսՙ ինտերնետի չնախատեսված օգտագործմամբ պայմանավորված ծախսերը, որոնք կարող են առաջանալ, օրինակ, երբ սմարթֆոնն ավտոմատ թարմացումներ է կատարում:

Այս ծառայությունն ակտիվացնելովՙ բաժանորդն անջատում է ինտերնետ ռոումինգը եւ շարունակում օգտվել ռոումինգի ձայնային եւ SMS ծառայություններից:

Դրա համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *115*1# hրահանգը:

«Օգտագործման մեջ դյուրին ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելություններից է: Մատչելի, անվճար ակտիվացման եւ ապակտիվացման հնարավորություններով ծառայությունները նույնքան կարեւոր են բաժանորդի համար, որքան օպերատորի տրամադրած ամենաընդարձակ ծածկույթը, մատուցած ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունը, որոնց շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է ավելի քան 2 միլիոն բաժանորդի ընտրությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ծառայությունն ապաակտիվացնելու եւ ռոումինգում ինտերնետից օգտվելու հնարավորությունը նորից ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել *115*0# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ