ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ` ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ Մ. Խ. Կառավարության ծրագրի ներկայացման շրջանակում Ազգային ժողովում ելույթ ունեցած պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանը մի շարք կարեւոր բաներ է ասել: Մասնավորապես` նա խոսել է նոր մարտահրավերների համատեքստում արդիականացվող ռազմական արդյունաբերության եւ արդի գիտությամբ համադրվող ռազմահարաբերություններ զարգացնելու, հասարակության վստահությունը վայելող պաշտպանական համակարգ ունենալու անհրաժեշտության մասին, բացատրել ազգ-բանակ գաղափարը: Վ.Սարգսյանը համարում է, որ պետք է կոտրել կարծրատիպը, թե զորամասը երբեմն հյուր գնալու եւ նվերներ տանելու վայր է` մինչդեռ խնդիրը բանակի եւ պետության մյուս կառույցների, ողջ հանրության համագործակցության եզրերի զարգացումն ու լայնացումը պիտի լինի: |