RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3913, Տպվել է` 431, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԳՉՈՒՀԻ ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Սոպրանո Անուշ Հովհաննիսյանը դարձել է «Ստելա Մարիս» մրցույթի հաղթող, հունիսի 17-ին հաղորդում է klassik.com-ը: Նա հանդիսատեսի համակրանքն է շահել եւ ստանալու է սահմանված 15 000 եվրո պարգեւավճարը, CD ձայնագրելու արտոնություն, ինչպես նաեւ Դանիայի արքայական օպերային թատրոնում ելույթի հնարավորություն:

2009-ից ի վեր ամենամյա «Ստելա Մարիս» (Ստելա Մարիս թարգմանաբարՙ ծովի աստղ, որ բաց ծովում նավարկողների հովանավորն է) երգեցողության մրցույթն իրականանում է շուրջերկրյա ճամփորդություն իրականացնող նավի մեջ, ժյուրիի ղեկավարը տենոր Միշայել Շադեն է:

Անուշ Հովհաննիսյանի մասին «Ազգը» գրել է հանգամանալից: Նա Երեւանի կոնսերվատորիայի սան է եղել, այնուհետ կրթությունը շարունակել է Գլազգոյի շոտլանդական արքայական կոնսերվատորիայում, 2013-15-թվականներին հանդես է եկել Քովենթ Գարդենի արքայական օպերային թատրոնում: Մի շարք միջազգային մրցույթների հաղթող է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ