RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 5389, Տպվել է` 464, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԴԱԴԱՐ ՀԱԼԵՊՈՒՄ. ՎԵՃԵՐԻ ԱՌԻԹ

Ան. Հ. Գերմանիա

Ռուսաստանը պատրաստ է Հալեպում օրական 11-ժամյա հրադադարը երկարաձգել մինչեւ երկուշաբթի, հաղորդել է ՄԱԿ-ը երեկ, ըստ գերմանական լրատվամիջոցների: Մոսկվան նույն ձեւով չի հաստատում իր հայտարարությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՄԱԿ- ի հիշյալ հայտարարությունը, եւ ինչպես նախարար Շոյգուն է փոխանցել, Պուտինը 24 ժամով է երկարաձգում հրադադարըՙ մինչեւ ուրբաթ երեկո ժամը 18- ը, ինչին իր համաձայնությունն է տվել Սիրիայի կառավարությունը: ՄԱԿ-ի ցանկությունն է ուրբաթ օրվանից վիրավորներին ու հիվանդներին դուրս բերել սիրիական մահաշունչ այդ քաղաքից:

ԵՄ պետությունների ներկայացուցիչներիՙ Բրյուսելում գումարվելիք երկօրյա գագաթաժողովին Գերմանիան կոշտ, հստակ վերաբերմունք է ակնկալում Ռուսաստանի նկատմամբ: Բեռլինում Պուտինին հանդիպելուց մեկ օր հետո կանցլեր Մերկելը երեկ հորդորել է իր եվրոպացի պաշտոնակիցներին Ռուսաստանի հանդեպ անողոք լինելՙ հայտարարելով, թե «այն, ինչ կատարվում է Հալեպում Ռուսաստանի աջակցությամբ, անմարդկային է»: Մերկելն առաջարկել է աշխատել հնարավորինս արագ Հալեպում տեւական զինդադար հաստատելու ուղիների վերաբերյալ: ԵՄ- ում ոչ բոլորն են համակարծիք, թե Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն են Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը դատապարտելու միակ տարբերակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ