ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ «Promise ԻՆՍՏԻՏՈՒՏԸ» Հ. Ծ. Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանը 20 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել իր իրավունքի բաժնում ստեղծելու մարդու իրավունքների պաշտպանության խոստում ինստիտուտը (Promise Institute for Human Rights), որն ազգային կենտրոն է դառնալու իրավական եւ փաստաբանական կրթություն տալու ուսանողներին: Նորաստեղծ ինստիտուտի ծախսերը ծածկվելու են «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի տոմսարկղային հասույթի, նվիրատվությունների եւ համալսարանի եկամուտների միջոցով: Ինստիտուտի հիմնադրման գործում նախաձեռնություն է ցուցաբերել եւ մեծ դերակատարություն է ունեցել դոկտ. Էրիկ Իսրայելյանը ՙ վերոնշյալ համալսարանի Դեյվիդ Գեֆեն բժշկական բաժանմունքի դասախոսական կազմից: «Մարդու իրավունքների խախտումներ, ողբերգություններ այսօր էլ տեղի են ունենում Սիրիայում, Կոնգոյում, Հարավային Սուդանում, եւ դա է պատճառը, որ մենք ստեղծեցինք «Խոստումը» ֆիլմը: Այժմ էլՙ այս ինստիտուտը: Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի», նշել է նա: «Պրոմիս ինստիտուտը դառնալու է լայն համագործակցության կենտրոն», ավելացրել է համալսարանի ռեկտոր Ջին Բլոկը : Նկար 1. UCLA համալսարանի բժշկագիտական բաժանմունքի պրոֆեսոր դոկտ. Էրիկ Իսրայելյանը եւ իրավունքի ֆակուլտետի դեկան Ջենիֆըր Մնուքինը |