«Մամուլի թղթակիցները, խմբագիրներն ու լուսանկարիչներն են ստեղծում իսկական լուրը, այն ժուռնալիզմըՙ որին կարո՛ղ ես վստահել»: Այս հայտարարությունը, որը Հայաստանում շատ-շատերին տարակուսանք կարող է պատճառել, արդեն մեկ ամիս պարբերաբար լույս է տեսնում աշխարհի ամենահեղինակավոր թերթերից «Նյու Յորք Թայմզում», եւ մաս է կազմում ամբողջ էջով մեկ լույս տեսնող ...
Բաքուն փորձում է խանգարել Երեւանում, իր ձեւակերպմամբՙ նաեւ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» սեպտեմբերի 13- 15- ը գումարվելիք «Վերականգնողական բժշկությունն արդիական տեսանկյունից» միջազգային 8-րդ գիտաժողովը: «Ազերթաջը» ապրիլի 27- ին տարածել է իր երկրի արտգործնախարարության խոսնակի գերմաներեն հաղորդագրությունը, որով կոչ է արվում Ռուսաստանին, Չեխիային, Տաջիկստանին, Գերմանիային, Ղազախստանին, Ուզբեկստանին, Վրաստանին«զգուշացնել իրենց քաղաքացիներին չմասնակցել հրավիրյալ ...
Հայաստանում ամեն ինչ ծուլորեն շարժվում է իր հունով` նոր խորհրդարանի կազմը դեռ մի շաբաթ էլ հայտնի չի լինի, իսկ ըստ մեր ունեցած տեղեկությունների` այնուամենայնիվ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունները ձեւավորողները որոշել են սկանդալային պատմությունների մեջ հայտնված հնարավորինս քիչ մարդկանց տանել խորհրդարան եւ կերպավորել հնարավորինս քաղաքակիրթ խմբակցություններ: ...
Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը 104 կողմ, 3 ձեռնպահ եւ ոչ մի դեմ ձայներով ընդունեց մի բանաձեւ, որում առաջին անգամ նշվում է «Հայերի ցեղասպանություն» ձեւակերպումը: Բանաձեւում գրված է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների ...
20 ապրիլին լիբանանեան մէկէ աւելի լրատուական կայքեր տեղեկութիւն փոխանցեցին մայրաքաղաք Պէյրութին կից հայահոծ ՊուրՃ Համուտի ծովեզերեայ շրջանին մէջ եղած «պայթում»ի մը մասին: Դէպքէն օրեր անց Լեռնալիբանանի Ժտէյտէ շրջանի դատարանը կը քննէր աղբանոցը փակելու վերաբերեալ ներկայացուած առաջարկը եւ որոշում կը կայացնէր դիմումի ճակատագրին մասին վերջնական վճիռ արձակել 18 մայիսին: Իրօք ի՞նչ ...
Կռուախնձոր: Այս բառը սորված եմ տակաւին նախակրթարանի օրերէն, Հայոց պատմութեան դասերէն, երբ կ՛ըսուէր, թէ Հայաստանը կռուախնձոր դարձած է զանազան ներխուժող բանակներու միջեւ եւ իր դիրքին համար անընդհատ ոտքի կոխան դարձած:
Եթե այս տարվա հունվար ամսին Ադրբեջանում արձանագրվել էր 0,8 տոկոս աճ, հունվար-փետրվարին ավելի ցածրՙ 0,4 տոկոս տնտեսական աճ, ապա հունվար-մարտին Ադրբեջանի տնտեսությունը կրկին բռնեց անկման ճանապարհը: Այդ երկրի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, Ադրբեջանում տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 0,9 տոկոս անկում: Այսինքն, միայն մարտ ամսին անհամեմատ ավելի կտրուկ ...
Կառավարության շենքի առջեւ Երեւանի տոնավաճառների առեւտրականների բողոքի ցույցի պատճառը նույնն է, ինչ եղել է ամեն անգամ, երբ կառավարությունը փորձում է այս ոլորտում գործող ստվերը բացահայտել ու փաստացի արտոնյալ հարկային դաշտը վերացնել: Սկսած 2002-2003 թվականներից, տոնավաճառների առեւտրականները նախՙ դեմ են հանդես եկել ՀԴՄ-ների տեղադրմանը, ապա բողոքել են, երբ որոշվել է հաստատագրված ...
Անկախ դատավորների կայացրած որոշումները երբեմն անհստակ, նույնիսկ հակասական բառերի կույտեր են, հատկապես երբ խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին: Հաճախ քաղաքականությունն է որոշում որեւէ դատավճռի ելքը, լուծումը: Միջազգային իրավունք ասվածը նման է մի կոշիկի, որը համապատասխանում է ուժեղ ու հզոր մարդու ոտքին:
«The Daily Beast» պարբերականում այս խորագրի ներքո Մայքլ Դելին չափազանց մանրամասնորեն քննարկում է մեկ ամսվա տարբերությամբ ամերիկյան էկրաններում ցուցադրվող սիրային եռանկյունու վրա հիմնված առաջին համաշխարհային պատերազմի մասին երկու ֆիլմ, որոնցից մեկըՙ առաջինը, մարտին ցուցադրված, իր բնորոշմամբ «թուրքական քարոզչություն» է, իսկ երկրորդըՙ օրերս էկրան բարձրացած, դարձյալ իր բնորոշմամբ «իրական պատմությունն է ...
Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանը 20 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել իր իրավունքի բաժնում ստեղծելու մարդու իրավունքների պաշտպանության խոստում ինստիտուտը (Promise Institute for Human Rights), որն ազգային կենտրոն է դառնալու իրավական եւ փաստաբանական կրթություն տալու ուսանողներին: Նորաստեղծ ինստիտուտի ծախսերը ծածկվելու են «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի տոմսարկղային հասույթի, նվիրատվությունների եւ համալսարանի եկամուտների միջոցով:
Մամուլում հայտնված տեղեկության համաձայն, Սամվել Ալեքսանյանը, որը չի սիրում իր մականունը, հակառակ պարագայում կտայի, որոշում է կայացրել, ըստ որի Երեւան-Սիթի սուպերմարկետների ցանցում շուտով աշխատանքից ազատվելու են բոլոր նրանք, որոնք Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներ չեն եւ ընդունվելու են նրանք, ովքեր այդ համայնքի բնակիչներ են: Քանի որ արդեն մի քանի օր է անցել ...
Կարելի է մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր հիմնավորում բերել խնձորի օգտակար հատկությունների մասին, հետեւաբար բոլոր նրանք, ովքեր խնձոր են աճեցնում, կամ խնձոր են բերում մեր երկիր, օգտակար գործ են անում: Բայց պարզվում էՙ ոչ բոլորը: Վերջերս, օրինակ, Հայաստանում հայտնվել էին յուրատեսակ խնձորներ: Այդ խնձորները յուրատեսակ էին ոչ թե համով, ...
Չնայած Ֆրանսիայում նախագահական ընտրությունները դեռ չեն ավարտվել եւ երկրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 7-ին, որին մասնակցելու է Էմանուել Մակրոնը, բայց նա քարոզչական այս թեժ շրջանում ժամանակ էր գտել եւ ապրիլի 24-ին եղել է Փարիզում գտնվող Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որտեղ ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Մակրոնը, որին ...
Բաքվում այս տարի յուրահատուկ ուշադրություն են հատկացրել հայերիս համար խորհրդանշական ապրիլի 24- ինՙ միջազգային գիտաժողով հրավիրելով: «Ազերթաջի» նույն օրը հրապարակված գերմաներեն լրատվությունն իհարկե չի իրազեկում, թե միջազգային անուն հանած գիտնականներից հատկապես ով է զեկուցմամբ հանդես եկել «Հայոց ցեղասպանություն. իրական պատմությո՞ւն, թե՞ պատմության սուտ» վերնագրյալ գիտաժողովին, բայց ներկայացնում են հայերիս հայտնի ...
ՌԴ արդարադատության նախարարությունը հատուկ որոշումով արգելեց «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարչական կենտրոնի», իսկ ավելի պարզՙ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը երկրի ողջ տարածքում: Վերացվում են աղանդի 395 տեղական կազմակերպությունները, բոլոր աղոթատները: 175 հազար «հավատացյալները» կարող են նույնիսկ ազատազրկվել արգելքը խախտելու դեպքում:
Կիեւյան կամրջի վրայով չգիտես ինչու միշտ գլխահակ եմ անցնում, մարդկանց հոծ խմբերի մեջ մենակ ես զգում քեզ, նույնիսկ այդ օրը, երբ գրեթե ամեն տասներորդ երեւանցի բռնում է Ծիծեռնակաբերդի ճանապարհը: Այդ երթը ավանդաբար արդեն քանի տարի սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերին, երբ «Ազատության» հրապարակում կրքոտ ելույթներին հետեւում է թուրքական դրոշի ...
Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում այս ուսումնական տարվա սկզբից դասավանդվում է «Ռուսաստան-Հայաստան. եվրասիական ինտեգրումը աշխարհաքաղաքական կոնտեքստում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» առարկան «Եվրասիական ինտեգրում» համալիր կրթալուսավորչական ծրագրի շրջանակներում: Ուսումնամեթոդական ձեռնարկի միջազգային հեղինակային խումբը (Վլադիմիր Լեպեխին, Սերգեյ Բելյակով, Արամ Սաֆարյան, Աշոտ Թավադյան) ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների եւ թեմայով պարզապես հետաքրքրվողների սեղանին ...
Օպերային բաս երգիչ Արա Բերբերյանի լուսանկարը վերջերս տեղադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի պատվավոր երգիչներին նվիրված ցուցատախտակի վրա: Նրա բեղերով լուսանկարը մեջտեղում է զետեղված:
Հերթական անգամ զանգահարեց ՀՀ Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը եւ առաջարկեց կրկին այցելել Արցախ, հանդիպել մարտիկներին եւ դասախոսություն կարդալ որեւէ թեմայով: Անկեղծ ասած, վաթսունի շեմն անցածիս համար այնքան էլ հեշտ ու հաճելի չէ տրորվել եւ գալարվել Սարավան-Բերձոր եւ այլ մեծ ու փոքր ոլորաններով այնքան հարուստ Երեւան-Ստեփանակերտ-Երեւան 700 ...
Մոսկվայում բնակվող մեր կրտսեր հայրենակից Անրի Աղաբաբյանը դարձավ 16 տարեկան: Այսինքնՙ ոսկե հասակՙ պատանությունից անցում դեպի երիտասարդություն: Ջերմորեն շնորհավորում ենք երաժշտության եւ նկարչության բնագավառներում արդեն լուրջ հաջողություններ արձանագրած եւ երիտասարդության սեմին նոր-նոր ոտք դնող շնորհաշատ տղային, մաղթում առողջություն, բարձր առաջադիմություն ուսման մեջ եւ նորանոր հաջողություններՙ կյանքի բոլոր ասպարեզներում: Համոզված ենք, ...
Այս տարի Նյու Յորքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները մեկնարկեցին Բրուքլին կամրջից, որտեղով անցնող հազարավոր մարդիկ, այդ թվումՙ բազմաթիվ զբոսաշրջիկներ, ականատես եղան Հայոց ցեղասպանության մասին պաստառներ պարզած, հայկական եռագույնով ու Արցախի դրոշներով մի քանի տասնյակ մետրերի վրա երկարող նյույորքահայերի քայլարշավին: Քաղաքի հնագույնՙ 134 ամյա կախովի կամուրջը, որը կապում է Բրուքլին եւ ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսին կատարել մի շարք այցելություններ: Մայիսի 3-ին Սոչիում նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նախատեսված է մայիսի կեսերին բանակցել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ, ապա մայիսի 16-17-ին ԱՄՆ-ում բանակցություններ վարել նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ այցելություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, թեեւ ...
Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներն այս տարի Բեռլինում սկսվեցին ապրիլի 23-ին Շարլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնում, ուր արդեն մեկ տարի է անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշապատ ունենք:
Ավանդաբար միայն հայ համայնքին արտոնվածՙ «Times Square»-ում, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը կայացավ կիրակի, ապրիլի 23-ին: Այս տարի սգո հավաքի մասնակիցների թիվը սպասվածից շատ ավելին էր, ուստի կազմակերպիչների խնդրանքով ոստիկանությունն ընդարձակեց ժողովրդի համար նախատեսված տարածքը: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ անկախ եղելության վաղեմությունից եւ դրա նկատմամբ ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հասրաթյանների ընտանիքին հաջողվել է 15 տարի գոյություն ունեցող խնդիրը լուծել 8 ամսվա ընթացքում: Ընտանիքի հորՙ զինվորական Վարդանի համար, զգալիորեն կրճատվել է ուսերին եղած տարիների բեռը: Ավելին, նա հաճելի անակնկալ է մատուցել բանակից տուն զորացրված որդուն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ ս.թ. մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքումՙ 1 տարվա վճարը կկազմի ընդամենը 7000 դրամ: Առաջարկը գործում է առաջին 100 գրանցվողի համար: