ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԴՈՄԵՆԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ ՆԱԵՎ .ՀԱՅ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ ս.թ. մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքումՙ 1 տարվա վճարը կկազմի ընդամենը 7000 դրամ: Առաջարկը գործում է առաջին 100 գրանցվողի համար: Վերջերս ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերագործարկեց իր պաշտոնական նորացված կայքըՙ հասանելի դառնալով նաեւ հայատառ տարբերակովՙ մտս.հայ հասցեով: Դա կարեւոր քայլ էր համացանցում հայատառ հաղորդակցումը խրախուսելու ուղղությամբ: Այդ նպատակի իրագործմանն է նպաստելու նաեւ .հայ տիրույթում դոմենային անվանումների գրանցման (հանգուցային անվանումների հաշվեգրման) հնարավորությունը: Լինելով նորարարական ընկերությունՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ամենապահանջված ծառայությունները մեկ վայրում առաջարկելու սկզբունքով: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |