ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳԻՐ` ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՌԱԿ Կենտրոնական վարչություն ՌԱԿ Գերագույն խորհուրդ Հարգելի՛ պարոն Բակո Սահակյան Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը եւ Գերագույն խորհուրդը սրտանց շնորհավորում են Ձեզՙ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված ենք, որ Ձեր ղեկավարությամբ Արցախի Հանրապետությունում շարունակվելու է տնտեսական, քաղաքական եւ գիտամշակութային առաջընթացը: Վստահ ենք նաեւ, որ Ձեր պաշտոնավարման նոր ժամանակահատվածում եւս հայկական երկու պետությունների եւ սփյուռքի տնտեսական ու հոգեւոր սերտ փոխգործակցությունը շարունակվելու է եւ էլ ավելի է ամրապնդվելու: Շնորհավորելով եւ մաղթելով Ձեզ քաջառողջություն, ուժ ու կորով, վստահ ենք, որ մեկնարկած ծրագրերը եւ նախանշված աշխատանքները բարեհաջող ավարտի կհասցնեքՙ ի շահ Արցախի եւ համայն հայության բարօրության, որի համար պատրաստակամ ենք շարունակելու մեր օժանդակությունը: |