Չորեքշաբթի գիշեր նախագահ Թրամփը ժամանեց Փարիզ եւ այսօր, ուրբաթ, Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ Հաղթանակի կամարի ներքո կընդունի Բաստիլի գրավման 228-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, որին կմասնակցի նաեւ ամերիկյան բանակի մի զորագունդՙ նշանավորելու համար ճիշտ 100 տարի առաջ նույն առիթով Մ. Նահանգներից Փարիզ ժամանած եւ զորահանդեսից անմիջապես ռազմաճակատ մեկնած նույնպիսի ...
Այն, ինչ չեն ասում բուն թեմայով, ասում են միջնորդավորված: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպումից հետո, որտեղ հավանաբար կողմերի դիրքորոշումների դույզն ինչ տեղաշարժ չի կատարվել, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Տավուշի հյուսիսարեւելյան սահմանագոտու դիրքերից մեկը, ծանոթացել մարտական պատրաստականության վիճակին, ապա նվերներ հանձնել ծառայության մեջ ...
Վերջին օրերի երկու կարեւոր թեմաները` ղարաբաղյան բանակցություններ եւ Ազգային ժողովի քննարկումներից հանրությանը հասնող իմպուլսներ, միայն առաջին հայացքից իրար հետ կապ չունեն: Իրականում խորքային կապն առավել քան ակնառու է: Ավելի մանրամասնենք:
2014-էն ի վեր, արդէն չորս տարի է, որ Հայաստան ապաստանած սուրիահայերը զանազան տեսակի օգնութիւններ կը ստանան շարք մը բարեսիրական կազմակերպութիւններէ: Հաւանաբար այդ կազմակերպութիւնները չէին պատկերացներ, որ սուրիական պատերազմը այսքան երկար կրնայ տեւել, թերեւս հաշիւ ըրած էին, որ մէկ-երկու տարիէն հարցերը կը լուծուին, կա՛մ պատերազմը վերջ կը գտնէ, կա՛մ ալ ապաստանեալները ...
2015-ին նշուեցաւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը համահայ- կական աննախընթաց, տպաւորիչ եւ միասնական ոյժերով: Այժմ կը մօտենայ 2018 տարին, եւ արդարօրէն հայ ժողովուրդը կը պատրաստուի նշելու նոր հարիւրամեակ մը եւս: Այս հարիւրամեակը կը վերաբերի ժամանակակից մեր պատմութեան մէջ հայոց պետականութեան վերահաստատման անկիւնադարձային եւ համահայկական իրադարձութեան, որ մեծագոյն նշանակութիւն ունի մեր ժողովուրդի ...
Վարչապետ Կարեն Կարապետյանն երեկ ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինՙ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի մասնակցությամբ, ներկայացնելով ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի առաջնահերթությունները: Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման, մարդու իրավունքների, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական (GSP+ արտոնությունների ընդհանրացված համակարգի ռեժիմ, ազատ տնտեսական գոտիներ) բնագավառներում մինչ օրս կատարված ...
Հուլիսի 4-ին Ալխանլու գյուղում անհայտ հանգամանքներում սպանված երկամյա Զահրա Գուլիեւայի շուրջ քարոզչության բարձրակետ, հավանաբար, պիտի համարել Լեյլա Ալիեւայի` Իլհամ Ալիեւի դստեր, հեղինակած «բանաստեղծությունը», որի հիման վրա իշխանության հպատակ ինչ-որ մի ռեժիսոր արդեն իսկ «փաստավավերագրական ֆիլմ» է նկարահանում: Տրամաբանությունը հուշում է, որ Լեյլայի հովանու ներքո կազմակերպվելու է «ֆիլմի» շնորհանդես, տեսաժապավենը շրջելու ...
Ամերիկյան տպագիր լրատվամիջոցներից «Ուաշինգտոն Թայմս»-ը միակն էր, որ անմիջապես արձագանքեց հուլիսի 4-ին արցախյան սահմանագծում գրանցված միջադեպի հետեւանքով ադրբեջանական կողմի բարձրացրած կոծանքին: Ալխանլի բնակավայրում տեղադրված ռազմական հենակետերի լռեցման հայկական կողմի հարկադրական քայլը, ինչը երկու քաղաքացիական անձանց մահվան պատճառ հանդիսացավ, փնտրված առիթ էր ամերիկյան մեդիա տարածքում դարանակալած ազերի քարոզչության սպասավոր ...
Մինչեւ 2022-ը կառավարությունը նպատակադրվել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 մլն մարդու: Իրատեսակա՞ն է դա, պատրա՞ստ ենք դրան, ի՞նչը կարող է խանգարել այդ նպատակի իրագործմանը, այս եւ նմանատիպ այլ հարցեր են անմիջապես առաջանում:
Գյումրի քաղաքը վերջին տասնհինգ-քսան օրերին հայտնվել է ասես մի տխուր փակ շրջանի մեջ, պարբերաբար ցնցվում է որեւէ դժբախտ դեպքի լուրից: Դրանք այս անգամ սկսվեցին հունիսի 25-ի ուշ երեկոյան քաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովայի փողոցի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցներով: Մի երիտասարդ հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց, ոստիկանները հաջորդ օրը փակել էին փողոցը ...
Մաոյական Չինաստանում առաջնորդի արտահայտած յուրաքանչյուր միտք դառնում էր հանրագիտարանային: Թեւավոր էր դարձել նույնիսկ «այս այն կամուրջն է, որ գետի այս ափը կապում է մյուսի հետ» դատարկախոսությունը, որ Մաոն թույլ էր տվել հերթական կարմիր ժապավենը կտրելիս: Հիմա Ադրբեջանն է, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը վերջին երկու տարում գրեթե աղետալի է, բայց իշխող վարչախումբն ...
Մենք մշակույթ եւ փող սիրող ազգ ենք: Ընդ որում, փող սիրում են նաեւ նրանք, ովքեր մշակույթ են ստեղծում, երեւի այդ պատճառով էլ այսքան շատ մշակույթ ենք ստեղծում, մանավանդ այս կամ այն կոնկրետ անձի շուրջ, մասին եւ նրա փողերով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 10-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմին է ներկայացրել իր նոր խորհրդականներին եւ օգնականներին: Նրանցից, ավելի կոնկրետՙ խորհրդականներից մեկը լինելու է Գոռ Վարդանյանը: Ով չի ճանաչում պարոն Վարդանյանին, ապա ասեմ, որ նա շատ ուժեղ կարատեիստ է, շատ տաղանդավոր դերասան, շատ... ու պարզապես շատ ֆիլմերի ...
Ռուսաստանն էլի զենք է մատակարարել Ադրբեջանին: Հուլիսի 10-ին Բաքվի նավահանգիստ հասան ռուսական արտադրության ТОС-1А Солнцепек ծանր հրանետի, մոտ 200 հատ հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 6 կիլոմետր, այլ զենքեր եւս: Ի դեպ, Իսրայելը եւս շարունակում է զինել Ադրբեջանին, բայց Իսրայելի պարագայում մենք Հայաստանում չենք կիրառում էլի բառը, կիրառում ենք բացառապես ...
Հայագետ դոկտ. Մայքլ Սթոունի անունը ծանոթ է: Նա Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտության ուսումնասիրությունների ամբիոնի դասախոս է: Երուսաղեմում նրա հետ տեսահարցազրույց է ունեցել Նվարդ Չալիկյանը: Ստորեւ թարգմանաբար նրա հարցազրույցի հիմնական կետերը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից:
Այս անողոք «դատավճիռը» կայացրել է իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունում հրապարակած հոդվածաշարում, որոնցում նա կիսում է իր տպավորություններն ու խոհերը Հայաստան ու Ղարաբաղ կատարած ուղեւորության , հայ հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների շուրջ: Ի դեպ, Էսկինը շատ հաճախ է հանդես գալիս ռուսաստանյան ԶԼՄ-ներում, պարբերաբար ...
Իրենց գործին նվիրված, հասարակության շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բժիշկների մասին շատ է գրվել, եւ առավել քան համոզված եմ, որ հիվանդ եւ օրհասական վիճակում հայտնված մարդկանց կյանք ու առողջություն պարգեւող բժիշկների մասին դեռ էլի ու էլի կգրվիՙ քանի դեռ ապրում է մարդը, քանի գոյություն ունի մարդկությունը:
Վերջերս ուսանողներիս հետ սահմանադրությունների մասին էինք զրուցում: Ինձ համար անսպասելի պարզվեց, որ նրանցից շատերը գիտեն միայն, որ այդպիսի անվանումով ինչ-որ բան կա, բայց ինչի մասին է, ինչ իրավանորմեր է պարունակում այն, տեղյակ չէին, կամ նրանց բոլորովին դա չէր էլ հետաքրքրում:
Սիդնեյում հրատարակվող «The Australian» պարբերականը տեղեկացնում է, որ տեղական «SBS News» լրատվական հաղորդումների հիմնադիրներից Ջորջ Տոնիկյանը քննադատել է հեռուստատեսային ընկերության քաղաքականությունը, որը կասկածի տակ է առնում Հայոց ցեղասպանության փաստը:
Ռուսաստանցի հայտնի պատմաբան, Անդրովկասի եւ Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը վկայակոչելով «Ռեգնում» գործակալության կայքում նշում է, թե արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծագած հերթական լարվածության մեղավորների բացահայտումը դժվարին գործ է: Ցավոք, զոհեր կան երկու կողմերում: Զախարովան ...
«Մեծ քսանյակի» (G20) համբուրգյան գագաթաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վարշավայում Լեհաստանն անվանել էր «Եվրոպայի սիրտ» եւ հայտարարել, թե Լեհաստանը ԱՄՆ-ի հետ մեկտեղ արեւմտյան աշխարհը կպաշտպանի զանազան սպառնալիքներից, մասնավորապես ահաբեկչությունից:
Լրացավ ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, ազգային մամուլի ճանաչված երախտավոր Էդվարդ Շահիրյանի 90 տարին: Նա միակն է մեր հանրապետությունում, որ ավելի քան կես դար անընդմեջ աշխատել է հանրապետության մայր թերթի խմբագրությունում` 24 խմբագիրներից 12-ի հետ, հանդես գալով սուր եւ սկզբունքային հարցադրումներով, ֆելետոններով, հրապարակախոսական հոդվածներով, էսսեներով, ակնարկներով, իրավական բնույթի ...
Այսօր արագ փոփոխվող աշխարհը նորանոր մարտահրավերներ է ծնում, որոնց դիմակայելը կենսական նշանակություն ունի հատկապես մեզ նման փոքր ածու ժողովրդի ու նրա երիտասարդ պետության համար: Արդի հասարակությունում քրիստոնեական դաստիարակության դերին էր նվիրված Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային կառույցի կազմակերպած բանախոսություն-զրույցը, որին մասնակցեցին տեղի ուսանող երիտասարդներ, դասախոսներ, մտավորականության, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներումՙ Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Հունգարիայում, Մալթայում*, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում** եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւՙ Ավստրալիայում, Եգիպտոսում եւ Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը ...