Հայաստանը կարո՞ղ է բավարարել Ռուսաստանի ծիրանի, լոլիկի կամ որեւէ այլ բնամթերքի կարիքը: Անհեթեթ, «Հայկական ռադիոյին» հարիր այս հարցը չէի տա, եթե չլիներ նախորդ շաբաթ հայկական հեռուստաընկերությունների վլվլոցըՙ ուզբեկական ծիրանի ռուսական շուկա «ներխուժման» առթիվ: Մեր մասնագետները բացատրում էին ու մեր հեռուստալրագրողներն էլ կրկնում, որ եղանակային պայմանների պատճառով երկու շաբաթ ուշ հասունացած ...
Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք Մեծ 20-յակի գագաթաժողովի օրը որքան մոտենում, նույնքան ավելանում է գերմանացիների մտահոգության բեռըՙ ուրիշ վայր չկա՞, ինչո՞ւ հենց այս 1,86 միլիոնանոց քաղաքի կյանքը պիտի խաթարվիՙ դպրոցները փակվեն, տրանսպորտը կանգնի...մեր գրպանի հաշվինՙ ոստիկանական չտեսնված ներկայություն, համաձայնության եզրեր չունեցող քննարկելիք դժվար թեմաներ, եւ 3, մեղմ ասած, խիստ անհավասարակշիռ ղեկավարներՙ ...
Կառավարությունը լավ փորձարկեց խորհրդարանականներին վերջին արտահերթ ու հերթական նիստերում` նոր Ազգային ժողովը, փաստորեն, որեւէ ռեսուրս չունի հակադրվելու կառավարության դակիչը վերստին դառնալու իր դատապարտվածությանը`այնտեղ գտնվող եւ իրենց ընդդիմադիր անվանող ուժերը ծիսակարգային մի բան են ու առավել արտաքին ցուցադրության համար, քանի որ թվային որեւէ որակ տալ չեն կարող: Գոլորշի բաց թողնող ընդդիմություն ...
Հունիսի 22-ից 26-ը Գերմանիայի երեք քաղաքներումՙ Քիլում, Քյոլնում եւ Համբուրգում ելույթ ունեցավ «Արցախի ձայներ» երգչախումբը: ՀՀ դեսպանության հրավերով ԳԴՀ ժամանած 15 հոգանոց խմբին տեղի հայ համայնքներում թեեւ ընդունեցին մեծ սիրով ու խանդավառ, բայց ինչպես Քյոլնի հայերն էին ընդգծումՙ Թաթայի քեֆ-ուրախության սեղան դարձող երգուպար լիներ, ինչքա՛ն տոմս կվաճառեին, իսկ հիմա կարիք ...
Աշխարհի առաջին պատժական օրէնքները դնող Համուրապիէն եւ ԺԱ դարու մեր օրէնսդիր-առակագիր Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»էն ի վեր, աշխարհի պետութիւնները եւ դատարանները պատժական զանազան ու զարմանազան օրէնքներ մշակած են յանցագործութեան դէմ պայքարելու համար:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ բանակում ծառայում են նաեւ պաշտոնյաների որդիները: Նախարարը նշել է, որ պաշտոնյաների որդիների թիվը քիչ չէ նաեւ առաջնագծում: Այնուամենայնիվ Վիգեն Սարգսյանը նշել է, որ կան պաշտոնյաների որդիներ, որոնք չեն ծառայում, քանի որ օրենքով ազատված են բանակից: Ընդ որում, կա ...
Թեթեւ արդյունաբերությունը Խորհրդային Հայաստանի տնտեսության խոշոր ճյուղերից էր: Համաձայն 1985 թվականի պաշտոնական տվյալների, թեթեւ արդյունաբերությունն իր ծավալներով Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում երկրորդն էրՙ մեքենաշինությունից (էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, գործիքաշինության, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն) հետո: Եթե մեքենաշինության բաժինը արդյունաբերական արտադրանքի 30,3 տոկոսն էր տալիս, ապա թեթեւ արդյունաբերությունըՙ 25 տոկոսը: Ընդ որում, 15 տոկոսը միայն ...
88-ի դեկտեմբերյան աղետից հետո Հայաստանում անհրաժեշտաբար ստեղծված Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ) կազմավորման ու կայացման արդեն քառորդդարյա ներկայանալի ճանապարհ է անցել: Եվ թվում էՙ այսօր այն իր ուրույն խնդիրներով պայմանավորված ճիշտ տեղաբաշխված համակարգ էՙ միասին հանրապետության եւ Արցախի ողջ տարածքն ընդգրկող իր հյուսիսային, հարավային, արեւմտյան եւ արեւելյան ծառայություններով:
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի շուրջ խոսակցությունները նոր թափ են հավաքում, եւ շատերը հավատացած են, որ էներգետիկ կախվածության մեջ գտնվող պետության համար նման էներգետիկան հարցի լուծում է: Այդ հետաքրքրությունը պայմանավորված է Հայաստանում գործող մի շարք դեսպանների հայտարարությամբ, որոնք պնդում են, որ կարող են ներդրումներ ապահովել մեր տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկում` էներգետիկ սեկտորում ...
Հունիսի 1-16-ը Նախիջեւանում անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Պաշտոնապես դրանք «պաշտպանական» բնույթ էին կրում: Տեղեկատվության պակասի պատճառով դժվար է ասել, թե փաստացի ինչ են խաղարկել թուրք եւ ադրբեջանցի զինվորականները: Զորավարժություններին ադրբեջանական կողմից տրված քաղաքական գնահատականը մեկն է. «Թուրքիան Նախիջեւանի անվտանգության երաշխավորն է»: Հայտնի չէ, թե Թուրքիան երբ եւ որտեղ է նման ...
Հունիսի 27-ը Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթի համար թերեւս ամենահիշարժան օրերից մեկը դառնա: Համենայնդեպս այդ օրը տիկին դեսպանն այնքան է զարմացել, որ ուշադրություն չի դարձրել անգամ այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ Թագավորական գվարդիայի հրամանատար է նշանակվել կինՙ Կանադայում ծնված Մեգան Կուոտոն: Բանն այն է, ...
Ուռա-հայրենասերների վտարումը սոցցանցերից հանկարծ չբերի՞ հայրենասիրության իսպառ բացակայությանՙ նույն այդ ցանցերում: Ամեն դեպքում, հաշվի առնելով մեր ազգային հատկանիշներն ու հայրենասիրության բնագավառում ցուցաբերած դարավոր ապրումածին յուրահատկությունները, նման վտանգ կա. եթե չի կարելի դրսեւորել ուռա-հայրենասիրություն, ուրեմն առհասարակ հայրենասիրության դրսեւորում չի կարելի: Ինչպես, օրինակ, եթե չես սիրում Երեւանի Էրեբունի վարչական շրջանը (օրինակ), ուրեմն ...
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ ինքը ուրիշի փողերը չի հաշվում: Թե ո՞ւմ փողերն է հաշվում, պարոն Հարությունյանը ցավոք չի մանրամասնել: Նա նաեւ չի ասել, թե ՊԵԿ-ում կուտակված փողերն ո՞ւմն են: Չնայած, հաշվի առնելով հանգամանքը, որ նա ուրիշի փողեր չի հաշվում, ստացվում է, ...
Գիտնականները պարզել են, որ ավելի տաք երկրներում մարդիկ ավելի շատ են միտված հանցագործության: Նրանք նշել են, որ որքան երկրները մոտ են հասարակածին, այնքան նրանց բնակիչների մեջ բարձր է ագրեսիայի մակարդակը:
Հունիսի 26-ին Ադրբեջանը նշել է զինված ուժերի օրը: Իրականում խոսքն այն մասին է, որ 1918թ. այդ օրն Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսը մտել է Գյանջա, որտեղ վերանվանվել է Կովկասյան իսլամական բանակ` Նուրի փաշայի հրամանատարությամբ: Ադրբեջանի զինված ուժերի տարելիցի նախօրեին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական սպառազինությունների հերթական խմբաքանակը, որն անմիջապես առաքվել է ...
«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ծանոթացել է Վլադիմիր Պուտինին ուղարկված բազմաթիվ դիմումների, որոնք հունիսի 15-ին նախագահի հետ անցկացված «Ուղիղ գծի» ժամանակ հայտնվել են այսպես ասածՙ «կադրից դուրս»: Այդ մասին տեղեկացնում է «Газета.ru»-ն:
Արաբական աշխարհը յուզած հիմնական թեման Քաթարի դէմ բարձրացած «բողոք»ի ալիքն է, որուն առաջատարՙ Սէուտական Արաբիան խօսքէն գործի անցնելով «ապմարկօ»ի մեծ պատ մը հիւսեց իր «ածու»ին մէջ գտնուող սիւննի տէրութեան դէմ:
Հեղինակավոր «Նյու Յորք Թայմսի» մայիսի 27-28 համարի առաջին էջի կարծիքների սյունակում այս հարցին է անդրադառնում իրավաբան Դայանա Բուտտուն, որ նախկինում որպես խորհրդատու հանդես է եկել պաղեստինյան ազատագրման կազմակերպության բանակցային խմբում: Ստորեւ թարգմանաբար Ռամալլայից (Արեւմտ. Ափ) գրած նրա հոդվածի սեղմ տարբերակը:
Մայիսին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում դոկտ. Մարի Փափազյանը պաշտոնապես դարձել է Սան Խոսե պետական համալսարանի (Կալիֆոռնիա) 30-րդ նախագահը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նա առաջին հայն է եւ ընդհանրապես 3-րդ կինը, որ զբաղեցնում է այդ պատվավոր պաշտոնը:
Դոլորես Զոհրապ-Լիբման հիմնադրամի հովանավորությամբ Ուոթերթաունում հրատարակվել է Գրիգոր Քյոսեյանի «Հայկական Սինեմա երգիծական ամսագիրը (1925-26)» վերնագրով երկլեզու ուսումնասիրությունը, նշանավոր երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների մասին, որի անգլերեն տեքստը թարգմանել է Վաչե Ղազարյանը :
- Ի՞նչ կասեք ՀՀ դատաիրավական համակարգի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի եւ 2015 թ. սահմանադրության համակարգային եւ արմատական փոփոխությունների շրջանակներում իրականացվող բարեփոխումների մասին: Ըստ Ձեզ, որո՞նք են ոլորտում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները:
Սփյուռքի արդի պատմության կարեւոր խորհրդաժողովներից մեկը օրերս տեղի ունեցավ Բեյրութի Թեքեյան կենտրոնում, մասնակցությամբ 6 երկրների 10 պառլամենտականների, նախարարների, հայ, քուրդ, ասորի, եզդի, հույն, Պոնտոսի հույն, քաղդեացի, զազա, թուրք առաջադեմ ղեկավարների։
Իսկապես մտահոգիչ է վերջին տարիների բուհական կրթության վիճակը եւ անընդհատ պակասող դիմորդների թվաքանակը: Վիճակագրական, պաշտոնական ու ոչ պաշտոնական թվեր չեմ վկայակոչի, առանց դրանց էլ բոլորի համար ցավալի այդ իրողությունը տեսանելի է: Միայն թե այս տարի հարցն իր ամբողջ ծավալով ընկալվեց եւ, որ ավելի տխուր է, գալիք տարում դիմորդների աննախադեպ փոքր ...
Հարավային Կորեայում սկսել են մաքուր օդ վաճառել: Հատուկ այդ նպատակով երկրում ստեղծել են գործարան, որը մաքուր օդ է լցնում իր պատրաստած բալոնների մեջ եւ յուրաքանչյուրը 13 դոլարով վաճառում բնակիչներին: Հրվ. Կորեայում, օդի աղտոտվածության պատճառով, մաքուր օդը մեծ պահանջարկ ունի, եւ գործարանի սեփականատերերը վստահ են, որ ունենալու են մեծ եկամուտներ: Ավելին, ...
Հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտին, վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով նախագահին ասել է. «Ուզում ենք ձեզ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձեւավորել է մեր թիմը, իրագործվելու է: Մենք շատ լավ հասկանում ենք, թե հասարակությունը մեզանից ինչ սպասումներ ունի, մենք շատ լավ հասկանում ենք, ...
«Գերմանիայի հայ ակադեմիականների միության» երեք անդամներ նախորդ շաբաթ, հունիսի 21-ին, հյուրընկալվեցին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից: Միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, մշակութային հարցերի պատասխանատու, նկարչուհի Մարիետա Արմենան եւ գիտական հարցերի պատասխանատու Օֆելյա Սարգսյանը: Այցի հիմնական շարժառիթն է հանդիսացել նկարչուհու կտավը: Նա շուրջ երկու տարի է, ինչ մտադիր է եղել պապին նկարել: Եվ ...
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս հանդես եկավ կարեւոր հայտարարություններով: Դրանցից առաջինն արվեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Դրիանի Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Լավրովի խոսքերը ուշադրություն գրավեցին Սիրիայում ռազմական գործողությունների առնչությամբ նրա արտահայտած անչափ անկեղծ մտքերի պատճառով: «Այնտեղ իսկապես խիստ նեղվածք է թե՛ օդում եւ թե՛ ցամաքում: Այնտեղ շատ ...
Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է Եվրոմիությանը համոզել հրաժարվելու «Հյուսիսային հոսք 2» նախագծիցՙ միաժամանակ ջանքեր գործադրելով Եվրոպայում սեփական գազի վաճառքն ավելացնելու նպատակով:
Լրագրողների ու հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ Վլադիմիր Պուտինի վերջինՙ թվով 15-րդ հրապարակային ուղիղ հեռուստահանդիպումից հետո հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցներում լայն քննարկման առարկա դարձավ երկրի ղեկավարի հետնորդի հարցը: Տարբեր առիթներով Պուտինը հայտարարել է, որ չի բացառում իր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին: Իսկ երբ նրան անմիջականորեն հարցնում են, այդ թվում նաեւ վերոնշյալ ...
Շարժական հեռախոսակապի ծածկույթի եւ ցանցի թողունակության առումով առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իրականացնել ցանցի ընդլայնման եւ արդիականացման աշխատանքներ: Այդ աշխատանքների նպատակը Երեւանում եւ մարզերում տվյալների փոխանցման ավելի բարձր արագություններ եւ ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելն էՙ հաշվի առնելով նաեւ վերը նշված ծառայությունների սպառման ծավալների հաստատուն աճը: Ցանցի վերազինումը թույլ կտա ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը եւ Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը ներկա են գտնվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) նոր անտառակայանի բացմանը: Կայանի նպատակը բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանումն է: ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի այս տարվա առաջին շրջանավարտները: Բարձրակարգ սպասարկումը համարելով որակի կարեւոր ցուցիչՙ ընկերությունը վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տվել տարբեր բուհերի ուսանողներից ձեւավորված հերթական խմբին: 21 ուսանող նախ մասնակցել է տեսական դասընթացների, ապաՙ երկամսյա ժամանակահատվածում մասնագիտական հմտություններն ու ստացած գիտելիքներն ամրապնդել է ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2017թ. հուլիսի 3-ից դեկտեմերի 31-ը Ռուսաստանում ռոումինգում գտնվելիս ՄՏՍ Ռուսաստանի ցանցից դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինը կկազմի 50 դրամ/րոպե: