Միջազգային հեռուստատեսության նորություններին սովորություն ունեմ հետեւելու առավոտները, երբ Եվրոպայում բացվող օրվա փոքր ժամերն են, իսկ Ամերիկայումՙ դեռ ուշ գիշեր: Եվ որքան էլ որ տաղտկալի լինեն CNN-ի եւ BBC-ի հաղորդումները- հատկապես Դոնալդ Թրամփի ի հայտ գալուց ի վեր- սպասում եմ լուրերին հաջորդող եղանակի տեսությանը, միջազգային եղանակի տեսությանը: Անշուշտ ինձ այնքան էլ ...
«Եվրոնյուզ» լրատվականի գերմանական ծառայությունը հունիսի 22- ին ներկայացնում է, իր ասելով, շատերի այն կասկածը, թե Եվրոպայի ամենամեծ փրկարարական կենտրոնը, որ Ռուսաստանը ապրիլին բացել է Սերբիայում, իր պատերի ներսում այլ առաքելություն է իրականացնումՙ ռազմական հենակետ է: Կենտրոնի փոխտնօրեն Վլասենկոն հայացքն ուղղելով կտորե տիկնիկին հումորով փոխադարձել էՙ «առաջին դիակն էլ սա է»: ...
Ճիշտն ասած` Հայաստանին հատկապես հիմա շատ է հարկավոր, որ կառավարությունը հաջողի: Քանի որ վատ վիճակի վերջին խազին ենք հասել, էլ տեղ չկա ավելի վատ լինելու, գումարած տարածաշրջանային անբարենպաստ ֆոնն ու մեր խելահեղ հարեւանի ամենօրյա դարձող անմիտ սադրանքները, երբ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ եւ ինչով այս անգամ կկրակի կամ ինչ ...
Մեկ տարի առաջ մեկնարկած Բրեքզիթը Եվրոպայի համար շարունակում է լուրջ մարտահրավեր լինել: «Ինչպե՞ս է ուրվագծվում հին մայրցամաքի նոր սահմանը» հարցին փորձում են պատասխան գտնել գերմանական լրատվամիջոցները, իսկ «Դեր թագեսշպիգելն» իր հունիսի 20- ի մի հրապարակման մեջ այդ նոր սահմաններում առաջիկա 10 տարում հնարավոր է համարում «Արեւելյան հարեւանության» երկրների ընդգրկումը: Հունիս ...
Այն, որ Հայաստանի իշխանություններն, իրենց յուրաքանչյուր քայլն անելիս, շարունակում են անընդհատ հետ նայել եւ ահուդողով սպասել, թե ինչ կասեն ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ եւ բազմապիսի կառույցները, կարծես թե նորություն չէ: Սկսած Սահմանադրության փոփոխությունիցՙ վերջացրած փողոցներ փակող ցուցարարներից երթեւեկությունն ազատելու գործողություններից, երկրի նախագահից մինչեւ շարքային քաղաքացի սարսափահար սպասում ենք, թե ի՞նչ ...
Հունիսի 21-ին լրացավ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 25-րդ տարելիցը: Հրամանատարի զինվորները նրա պարագայում մահանալ, զոհվել, ընկնել բառերը չեն ընդունում, որովհետեւ իրենց Լեոնիդն անմահ է:
«Ազգն» արդեն գրել է Գերմանիայում, ավելի ստույգՙ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015-ի հրապարակումը- Ան. Հ.): Տեղական MDR հեռուստաալիքի, մամուլի ուշադրության առանցքում հունիսի 20- ից դարձյալ հայկական մաֆիան է, որ, ինչպես կասկածում է կարեւորագույն գործերով զբաղվող Քրեական դաշնային վարչությունը, տարիներ ի վեր ներգրավված է երկրամասային մի շարք ...
Երբ բան մը կոտրի, ջարդուի, անկարելի է որ իր նախկին վիճակը վերստանայ, եթէ նոյնիսկ վերականգնումի ամէն միջոցի դիմուի: Այդպէս ալ է պարագան պատերազմներու եւ քաղաքական ցնցումներու բովէն անցած մեր գաղութներուն: Օրինակները շատ ենՙ Լիբանան, Իրան, Իրաք... այսօր ալ Սուրիա, յատկապէսՙ Հալէպ:
Առաջիկա տարիներինՙ մինչեւ 2022-ը, Հայաստանը պետք է կարողանա ապահովել միջին տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, արտահանման ծավալների աճՙ մինչեւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 40-45 տոկոսի չափով, աղքատության կրճատում 12 տոկոսային կետով, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ: Այս չորս հիմնական նպատակներն են դրված կառավարության ծրագրում: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին, փորձենք դիտարկել, ...
Քրդական հարցը քաղաքական ամենախճճված գլուխկոտրուկներից մեկն է, որի ամբողջական ըմբռնումը, չասելու համար լուծումը, դժվար հասկանալի է: Քրդերը տարածված են Մերձավոր Արեւելքի ամբողջ տարածքում, բարդություններ առաջացնելով հյուրընկալ երկրներին եւ իրենց հերթին, անշուշտ, կրելով այդ երկրների կառավարությունների հակազդեցությունները:
Հանրապետական Սամվել Նիկոյանը , ում լուսանկարը փակցված է ԱԺ-ում, խորհրդարանի բոլոր նախագահների լուսանկարների կողքին, մի ցնցող հայտարարություն է արել: «Հիմա շատ ավելի լավ է, քան տասը տարի առաջ, եւ բնական էՙ տասը տարի հետո շատ ավելի լավ կլինի, քան հիմա», ասել է պարոն Նիկոյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ...
Դեսպան Կառլովի սպանությունից հետո Պուտինը Թուրքիայում նոր դեսպան է նշանակել. Ալեքսեյ Երխով: Մինչ Անկարա մեկնելը նորին գերազանցություն Երխովը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների վարչությունը եւ կարելի է ասել, որ բավականին հմուտ է ճգնաժամային իրավիճակները հարթելու հարցերում: Այլ հարց է, թե որքանո՞վ է ճիշտ նման նեղ մասնագիտություն ունեցող դիվանագետին, որն ...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ թուրքական Asimder («Հայերի անհիմն պահանջատիրության դեմ պայքար») կազմակերպության ղեկավար Գյուքսել Գյուլբեյը հայտարարել էր, որ Իրանի տարածքով Հայաստան, այնուհետեւ Արցախ են «հասել ութ հազար աֆղան վարձկաններ»: (https:/haqqin.az/news/101994): Այդ առթիվ մենք կարծիք էինք հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Արցախի ...
Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի շուրջ տեղեկատվական պատկերը խիստ քննադատական է: Մամուլում ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետներն անվանվել են «գաստրոլյորներ», ընդգծվել է, որ նրանք «բարձր աշխատավարձ են ստանում, բայց ոչինչ չեն անում»: Պարզ է, որ Բաքվին չի հաջողվել հասնել նրան, որպեսզի կողմերի միջեւ քննարկվեն իրեն հուզող հարցերը:
«Այս տարվա հունիսի 16-ի Ռուբեն Հայրապետյանիՙ «Ազգ» շաբաթաթերթում լույս տեսած հոդվածը ոտնձգություն է հայերի ու եզդիների եղբայրության եւ քույրության նկատմամբ»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց Հայաստանում եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը ՙ անդրադառնալով վերոնշյալ հոդվածում արծարծված այն մտքին, թե հայերի ու եզդիների միջեւ խառն ամուսնությունները ...
Քրդական հարցի շուրջ նոր զարգացումներ են սպասվումՙ պայմանավորված Քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հայտարարության հետ, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին այնտեղ կազմակերպվելու է հանրաքվե անկախ պետություն ստեղծելու հարցի շուրջ: Այն, որ այդ շրջանում բնակվող քուրդ մեծամասնությունը կողմ կարտահայտվի, դրա մասին ոչ ոք չի էլ կասկածում, ...
Ռոբերտ Արամ Գալուստյանի «Թադեմ: Հորս գյուղը» (Tadem: My Father՛s Village) հուշագրությունը շարունակում է արժանանալ գովասանական խոսքերի: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքն իր ապրիլյան համարում գրախոսել է Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրություններ» հանդեսը: Գրախոսը, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ Ռոբերտ Մելսոնը , գիրքը ներկայացրել ...
Էլեկտրոնային լրատվությունը լավ բան է, սակայն ունի նաեւ իր բացասական կողմերը: Հատկապես, երբ խոսքը ցավալի, տխուր եւ ոչ ցանկալի իրադարձությունների մասին է: Լավ է իհարկե, որ անմիջապես տեղեկանում ես, թե ինչ է կատարվում շուրջդ ու աշխարհում: Բայց երբ տեղեկանում ես հերթական ցավաշատ կորուստների մասին, մեծ ցավ ես ապրում, երբեմն էլ ...
Լոս Անջելեսում Ամերիկայի հայկական համագումարը հյուրընկալել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բեստսելլերների հայ հեղինակ Քրիս Բոհջալյանին , որ հանդիսատեսներին է ներկայացրել իր 19 գրքերը, որոնց մեծ մասը իր ժամանակին ճանաչվել է տարվա լավագույն գիրք «The Washington Post», «St. Louis Post-Dispatch», «Hartford Courant», «Milwaukee Journal-Sentinel», «Publishers weekly», «Library Journal», ...
Պատնեշներ կառուցելու, մեկուսացնելու եւ մեկուսանալու, փախստականների հարցերին իրարից բոլորովին այլ մոտեցումներ դրսեւորելուն է անդրադառնում իսրայելական «Հաարեց» թերթի սյունակագիր Էյմի Ֆերիս-Ռոտմանը համեմատելով Թրամփի գործունեությունը «Ավրորա» մարդասիրական համաժողովի գործունեության հետ: Ստորեւ թարգմանաբար քաղվածքներ նրա հոդվածից, որն արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ճակատագրի բերումով հեռուներում ապրող մեր հայրենակիցների համար մեծագույն երջանկություն է, երբ իրենց գործունեությամբ եւ նիստ ու կացով ոչ միայն բարձր են պահում Հայրենիքի վարկանիշն ու մասնակցում Հայաստան աշխարհի հզորացման սուրբ գործին, այլեւ, որ իրենց մարդկային տեսակն ընդունում ու հարգում են նաեւ հյուրընկալ երկրի մարդիկՙ օտարները։ Այս պատմության հերոսի դեպքում, սակայն, ...
Մերձավոր Արեւելքում իրադրությունն ավելի ու ավելի է խճճվում: Նույնիսկ տարածաշրջանի իրադարձությունների ընթացքին ուշադիր հետեւող փորձագետները դժվարանում են պարզել, թե ապագայում ինչպիսի դաշինքներ կձեւավորվեն եւ որտեղից կարելի է մարտահրավերներ սպասել:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ առիթ է գտել եւ արտահերթ ելույթով պատասխանել է «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: Իսկ Մարուքյանին գործադիրի ծրագրի քննարկումներում հետաքրքրել էր, թե ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը 2018-ից հետո:
Թուրքիայում պարզել են, որ երկրի զինված ուժերին սնունդ ապահովող ընկերությունը պատկանում է նախագահ Էրդողանի զարմիկին: Ի դեպ, Թուրքիայում այս հարցը ճշտելու կարիք է առաջացել, երբ օրեր առաջ հարեւան երկրում գրանցվեց զինվորների զանգվածային թունավորման դեպք: Շուրջ 100 զինվոր հոսպիտալացվել է, կա մեկ զոհ: Քննությունը պարզել էր, որ զինվորները թունավորվել են զորամասում ...
Հունիսի 21-ին Բալթիկ ծովի երկնքում ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, որի մեջ գտնվել է անձամբ նախարարը: Տեղեկության համաձայնՙ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է պարզապես ուղեկցել ՌԴ ՊՆ ղեկավարի ինքնաթիռըՙ Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա, երբ նախարարը ուղեւորվում էր Կալինինգրադ: Սակայն ՆԱՏՕ-ի կործանիչը չափից դուրս ...
Հունիսի 21-ին Մեծ Բրիտանիան տոնում էր թագուհի Եղիսաբեթի ծննդյան օրը: Բրիտանիայի պատմության ամենաերկարակյաց միապետը 91 տարեկան է: Այս կապակցությամբ նախագահ Սարգսյանն այցելել է Երեւանում Միացյալ Թագավորության դեսպանատուն եւ դեսպանին փոխանցել իր շնորհավորանքը:
Երուսաղեմի Winners աճուրդի տանը վաճառվել են Ալբերտ Էյնշտեյնի նամակները, որոնք անվանի գիտնականը գրել է իր գործընկերներ Դավիթ Բոմին եւ Մաքս Բոռնին: Նամակներըՙ Աստծու, քաղաքականության եւ ֆիզիկայի մասին են: Աճուրդի տունը հույս ուներ, որ դրանց վաճառքից կստանա 33-49 հազար դոլար, սակայն միայն Բոմին հղած նամակի համար անանուն գնորդը 84 հազար դոլար ...
Ֆորտ Սիլում (Օկլահոմա, ԱՄՆ) մայիսի 15-ին կայացած հատուկ միջոցառման ժամանակ հայազգի Սթիվն Ջեկ Մարանյանը արժանացել է Մ. Նահանգների բանակի բրիգադայի գեներալի պատվավոր կոչմանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 3-ի համարը:
Երեւանի «Քվանտ» վարժարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի սաներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Շուրջ 12 տարի հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքերը չզիջող ընկերության մասնագետները վարպետության դասընթաց են վարել ՏՀՏ (Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների) փորձարարական ուսումնական ծրագրով սովորողների համար: Տեսական գիտելիքներ ձեռք բերած աշակերտներին փոխանցվել են նաեւ գործնական հմտություններ: ...
Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ռոումինգի մատչելիՙ ընդամենը 25 դրամ սակագինՙ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում: 25 դրամ/րոպե սակագինը գործում է մուտքային զանգերի, ինչպես նաեւ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ եւ ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի դեպքում: Ռոումինգում ինտերնետից օգտվելու սակագինը նույնպես 25 դրամ էՙ 1 ՄԲ-ի դիմաց: Ռոումինգի ծառայությունների ակտիվացման դիմաց վճար չի նախատեսվում: