RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 12942, Տպվել է` 1405, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՀՋԱԼՅԱՆՆ ՈՒ ՕՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Հ. Ծ.

Լոս Անջելեսում Ամերիկայի հայկական համագումարը հյուրընկալել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բեստսելլերների հայ հեղինակ Քրիս Բոհջալյանին , որ հանդիսատեսներին է ներկայացրել իր 19 գրքերը, որոնց մեծ մասը իր ժամանակին ճանաչվել է տարվա լավագույն գիրք «The Washington Post», «St. Louis Post-Dispatch», «Hartford Courant», «Milwaukee Journal-Sentinel», «Publishers weekly», «Library Journal», «Bookpage» եւ այլ պարբերականների կողմից: Նա մասնավորապես անդրադարձել է այս տարվա հունվարին լույս տեսած իր վերջինՙ «Լուսնոտը» (The sleepwalker) վեպին, որը նույնպես արժանացել է գրաքննադատների բարձր գնահատականին: «Բոհջալյանի պատմելաոճը գեղեցիկ է, հետաքրքրական եւ անմոռանալի», «Բոհջալյանի գիրքը չպետք է բաց թողնել: Այն պարզապես ապշեցուցիչ է», գրել են նրանք: Նա նաեւ պատմել է Արեւմտյան Հայաստան, Հայաստան եւ Արցախ կատարած իր ուղեւորությունների եւ ստացած տպավորությունների մասին, վերջում ավելացնելով, որ Էրիկ Նազարյանը ֆիլմի է վերածում իր «Ամրոցի աղջիկները» վեպը:

Հանդիսությունը վարել է մեկ այլ հայ գրողՙ Ալին Օհաննեսյանը , որի «Օրհանի ժառանգությունը» (Orhan՛s Inheritance) գիրքը նույնպես մեծ ուշադրության է արժանացել: Ալինը Բոհջալյանի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության, թուրքական ժխտողականության եւ այդ բոլորի ազդեցության մասին իրենց գրական գործերի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ