Այս շաբաթ ծրագրել էի անդրադառնալ Փարիզյան համաձայնագրից հրաժարվելու Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանՙ 194 պետությունների վրա թողած տպավորության եւ շրջակա միջավայրի վրա կլիմայական փոփոխություններով պայմանավորված սարսափելի հետեւանքների եւ աշխարհի բնակչությանը սպառնացող էլ ավելի սարսափազդու հեռանկարներին: Սակայն մեր տարածաշրջանում, հետեւաբար նաեւ մեր երկրի համար վտանգավոր ամենավերջին զարգացումները ստիպում են հետաձգել ...
Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը «նողկալի, զզվելի» է որակել ԱՄՆ նախագահ Թրամփիՙ հունիսի 7- ին Թեհրանում 17 զոհ գրանցած ահաբեկչության առիթով ցավակցությունը:«Ահաբեկչությանը սատարող պետություններն իրենք կարող են դառնալ զոհն այն չարի, որին խրախուսում են», հայտարարել էր ԱՄՆ նախագահըՙ ցավակցելուց հետո, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:Նույն աղբյուրները ծանուցում են նաեւ, որ «միջազգային ...
Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծն ու դրան հարակից փաթեթը: ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները եւս միացան քվեարկությանը, քանի որ նրանց հնչեցրած առաջարկը, թե գոնե ընդդիմադիրները մասնակցեն այս հանձնաժողովի անդամների առջադրմանը, ըստ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի , քննարկումների արդյունքում ընդունելի ...
Բաքվում իսլամական խաղերին ընդառաջ Իլհամ Ալիեւը մուսուլմանական երկրներին կոչ արեց խզել Հայաստանի հետ հարաբերությունները, որովհետեւ «Ղարաբաղում հայերը պայքարում են ոչ միայն Ադրբեջանի պատմության եւ ազգային ինքնության, այլեւ իսլամական քաղաքակրթության եւ ավանդույթների դեմ»: Որպես այդ հարցում ընդօրինակելի` նա առանձնացրեց Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան, երկրներ, որ դիվանագիտական հարաբերություններ չունեն Հայաստանի հետ:
Ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական փաթեթ, որով Հայաստանի համայնքների խոշորացման ծրագրեր են իրականացվելու: Ըստ նախաձեռնության հեղինակ կառավարության ներկայացուցչի` ավելի շուտ խոշորացվում է համայնքների կառավարման համակարգը, որը կբերի ներդրումների, ֆինանսական միջոցների կենտրոնացման ու արդյունավետ բաշխման, իսկ վերահսկողության մեծացման ու կոլեգիալ կառավարման արդյունքում կբարելավվի համայնքների բնակիչների կենսամակարդակը: Փաթեթը, սակայն, միանշանակ չի ընդունվում ...
Հունիսի 10-ին Հայաստան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք մեկնելու են Արցախ, հետո նաեւ Բաքու: Ըստ ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի ` համանախագահներն ուզում են ԼՂ հարցի շուրջ հստակեցնել իրավիճակը: Թե ինչ հստակեցումների մասին է խոսքը` Զախարովան չի մանրամասնել, իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ ...
Մեր պետական կառույցների պաշտոնական լեզվում հայերենը երբեմն այնպես է ոլորվում ու ծռմռվում, որ ստացված գլուխկոտրուկը հասկանալու համար լրացուցիչ ջանք է պահանջվում: Գյումրու ավագանին օրերս կայացրած որոշումներից մեկով հաստատել էՙ «Գյումրու համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցվող վճարների նկատմամբ արտոնությունների սահմանման եւ կիրառման կարգը»: Խոսքը վերաբերում է այստեղ ...
Մայր աթոռը չի թաքցներ, որ Սբ. Էջմիածնի եւ Երուսաղէմի Պատրիարքութեան միջեւ տարակարծութիւններ կան: Այս մասին լրագրողներուն հետ խօսելու ընթացքին յայտարարեց Մայր աթոռի դիւանապետ ՙ Տ. Արշակ եպս. Խաչատրեանը: Սրբազան հայրը այդ խնդրէն բացի խօսեցաւ երէկ իր լրումին հասած եկեղեցական- ներկայացուցչական ժողովի ընդհանուր օրակարգին մասին, որն առնչուած էր յատկապէս եկեղեցւոյ կանոնադրութեան ...
Հարաւային Սուտանի Նուպա լեռներուն մէջ աշխատող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան արդեօք գիտէ՞ր Հայաստանի տեղը քարտէսի վրայ, կամ, ընդհանրապէս լսա՞ծ էր Հայաստան անունը, չեմ գիտեր, այդ մասին բան չեն ըսեր թերթերը, սակայն կ՛ըսեն, երբ Շառլ Ազնաւուր արտասանեց իր անունը եւ իրեն յանձնուեցաւ «Աւրորա» մրցանակը Երեւանի Կ. Դեմիրչեան համալիրի բեմահարթակին վրայ, ան ...
Թե ինչո՞ւ 9 տարի առաջ Հայաստանի կառավարությունը որոշեց Հայաստանի տարածքում հակակարկտային համակարգը ստեղծել այսպես կոչված գազագեներատորային համակարգի հիման վրա, այդպես էլ մութ ու անհասկանալի մնաց, որոշակի ենթարդրությունների տեղիք տալով: Դեռ այն ժամանակ այդ համակարգի ցածր արդյունավետության մասին հայտնի էր: Կառավարության որոշման նախագծում ծավալուն անդրադարձ կար նախկինում Հայաստանում գործած եւ աշխարհում ...
Չորեքշբաթի օրը Աժ-ի արտահերթ նիստի օրակարգում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ հարցերն էին: Կառավարությունն ու Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էին նոր օրինագիծ, որն ըստ օրինագծերի հեղինակների «ավելի ճկուն մեխանիզմ է ձեւավորելու կոռուպցիայի դեմ պայքարում»: Հարցի շուրջ ելույթ ունեցած ՀՅԴ խմբակցության շատ երիտասարդ անդամ Անդրանիկ Կարապետյանը , ...
Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերը անկախության հանրաքվե կանցկացնեն: Այս մասին հայտնում է քրդական ամենախոշոր կայքերից Rudaw-ը: Հանրաքվեի օրը որոշվել է Իրաքի քրդերի ղեկավար Մասուդ Բարզանիի եւ տեղի քրդական կուսակցությունների (ի դեպ) ղեկավարների խորհրդակցության ժամանակ: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին , ի պատասխան հիշեցրել է քրդերին, որ նրանք անկախանալու ...
ՌԴ ԿԳ նախարար տիկին Օլգա Վասիլեւնան հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում կարելի է անցնել մեկ միասնական այբուբենի, որն, անշուշտ, պետք է լինի կիրիլիցան: Տիկին նախարարի խոսքերով կիրիլիցան ԱՊՀ տարածքում կարող է եւ պետք է փոխարինի լատինատառ գրերին:
Արձագանքելով Եվրոպայի քրիստոնեազերծման, եկեղեցիների վերացման վերաբերյալ իմ մի հոդվածին, «Ազգ»ի հեղինակներից Հակոբ Միքայելյանը (ինչքան հասկացաՙ սփյուռքից) հարցնում է, թե որո՞նք են նման կործանարար երեւույթի պատճառները, եւ ո՞ւր է գնում Եվրոպան:
Մայիսի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Քաթարի պետություն: Մայրաքաղաք Դոհայի օդանավակայանում բարձր մակարդակի ընդունելության արժանանալուց հետո, արդեն հաջորդ օրըՙ մայիսի 15-ին, Սերժ Սարգսյանին ընդունեց եւ նրա հետ առանձնազրույց ունեցավ Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին: Մինչ այդ, էմիրի դիվանում տեղի էր ունեցել ՀՀ նախագահի ընդունելության արարողություն, ...
Անցած կիրակի օրը երեք տարեկան դստերս հետ գնացինք Երեւանի կենդանաբանական այգի: Ու քանի որ դա փոքրիկիս երկրորդ այցն էր այգի, որոշել էինք նախօրոք պատրաստել նրան, որ այնտեղ տեսնելու է իր այդքան սիրած արջուկներին, առյուծներին, վագրին, փղին, գայլերին, եւ իհարկե կապիկներին, զեբրին եւ այլն: Անկեղծ ասած, նախքան գնալը չենք այցելել Երեւանի ...
Պարզվեց, որ անցյալ շաբաթ Երեւանի «Լամբադա» կամրջի մոտ ավտոբուսի կողաշրջման համար որեւէ մեկը մեղավոր չէ: Հիշեցնեմ, որ անցյալ ուրբաթ օրը Երեւանի «Լամբադա» կամրջի մոտ 23 համարի «Բոգդան» մակնիշի ավտոբուսը կողաշրջվել էր, վարորդն ու 14 ուղեւորները ստացել են վնասվածքներ, եւ, փառք Աստծո, նրանք բոլորն այս պահին դուրս են գրվել հիվանդանոցից:
Մեր նախորդ հոդվածում (http:/www.archive.azg.am/AM/2017060205) կարծիք էինք հայտնել, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առեւանգման հետ կապված դեպքը սեւ բիծ է Վրաստանի դեմքին, որը մաքրելու համար ժամանակ եւ ահռելի ջանքեր են պետք լինելու: Խոստովանենք, որ թերագնահատելի էինք հարեւան երկրի հաստատակամությունը, նրա իշխանությունների օպերատիվությունը:
Ինչպես է գիտությունը ազդում պետությունների զարգացման դինամիկայի վրա եւ, ընդհանրապես, արդյոք այն ազդում է: Սա հարց է, որը գոնե Հայաստանի պարագայում թվում է թե «լուծված» է, որովհետեւ իշխանությունները, հետխորհրդային շրջանում, ընդհանրապես հարկ չեն համարում ֆինանսավորել գիտությունը, ֆունդամենտալ հետազոտությունները հաճախ շփոթելով գիտակիրառական մշակումների հետ, պահանջելով, որ գիտությունը որեւէ տեղ զբաղեցնի ՀՆԱ-ում, ...
Աշխարհակարգն արագորեն փոխվում էՙ փոխելով նաեւ պատկերացումները ավանդական եվրոպակենտրոնության կամ ամերիկակենտրոնության մասին: Մի շարք փորձագետներ «Արաբական գարնան» դեպքերը վերլուծելիս հաճախ անտեսում են Չինաստանի հարաճուն դերը Մերձավոր եւ Միջին Արեւելքի տնտեսության մեջ: Մինչդեռ The Economist հանդեսի 2014 թ. տվյալների համաձայն Չինաստանը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Օմանի, Քաթարի եւ Եգիպտոսի ...
Ամերիկացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Դեյվիդ Ֆիլիպսը շարունակում է հանդես գալ դասախոսություններով եւ ներկայացնել իր վերջին, «Տրանսէկշըն» հրատարակչատան կողմից 2017-ին հրատարակված «An Uncertain Ally: Turkey Under Erdogan՛s Dictatorship» ( «Անհուսալի դաշնակիցը: Թուրքիան Էրդողանի բռնատիրության ներքո» ) խորագրով վերլուծական հատորը, որն ըստ հրատարակչատան կայքի բնորոշման «անկեղծ մեղադրական ակտ է» ...
Նա 1920-ականներին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով գիտության, մշակույթի, կրթության ոլորտի հայազգի այլ երեւելիների հետ վերադարձել է Հայաստանՙ այնտեղ հաստատվելու վճռականությամբ: Նա ոչ միայն հիմնադրել ու ղեկավարել է Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը (1922թ.), իսկ մի փոքր ուշՙ նաեւ նորաբաց Բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնը (1926թ.), այլեւ «Մարդու մարմնակազմություն» հայալեզու առաջին դասագրքի եւ «Ռուսերեն-լատիներեն-հայերեն ...
Մեր թերթի վաղեմի բարեկամ, բարեկամության արժեքը շատ լավ իմացող, սկզբունքային եւ անկաշառ մարդ, հայրենասիրությունն ու մարդասիրությունը գործնականորեն կիրառող, բարեհոգի, նուրբ հումորի տեր Ռոմեն Կոզմոյանը օրերս դարձավ 80 տարեկան: Շնորհավորում ենք ոչ միայն խմբագրության, այլեւ հոբելյարի բազմահարյուր ընկերների, բարեկամների, երախտագետ հայրենակիցների անունիցՙ Սփյուռքի տարածքում թե Մայր հայրենիքում: Քաջառողջություն եւ գործունեության հարատեւություն ...
ՀԲԸՄիության Կենտորնական վարչության անդամ, ամերիկյան չափանիշով հռչակավոր բժիշկ Լեւոն Նազարյանն արժանացել է «Joseph H. Holmes Clinical Pioneer Award» 2017 թ. մրցանակինՙ ուլտրաձայնային ախտորոշման բնագավառում ձեռք բերած հաջողությունների եւ նորարարությունների համար:
Հունիսի 6-ինՙ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկեց մեծն կոմպոզիտորի անվան արդեն 13-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է «վոկալ» մասնագիտությամբ:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մի խումբ պատգամավորների հետ պետք է այցելեր Թուրքիայի հարավումՙ Ադանայի մոտ գտնվող «Ինջիրլիք» ռազմակայան: Ավելի վաղ նա Վաշինգտոնում այցելության հարցը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետՙ հուսալով, թե ԱՄՆ-ը կկարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Այցի կապակցությամբ վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ...
2017 թ. հունիսի 8-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան։ Հյուրին ընդունեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՊԱՀՀ-ի պետիՙ գիտության գծով տեղակալ-Ազգային ...
Խորհրդարանական խմբավորման հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, Թուրքիայի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) նորընտիր համանախագահ Սերպիլ Քեմալբայը հայտարարել է, որ ներկայիս թուրքական բանտերում են գտնվում 560 երեխաներ իրենց մայրերի հետ: «Այս թիվը մեկով ավելանալու է, քանի որ մեր պատգամավորներից Բուրչու Չելիքըՙ Մուշի շրջանից, խնդրել է, որ իր ...
Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկըՙ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:
Փորձի փոխանակումը զարգացման երաշխիքներից մեկն է: Առավել արդյունավետ է, երբ գիտելիքներով ու կուտակած փորձով փոխանակվում են տարբեր երկրների ապագա մասնագետները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաց դռների հերթական հյուրերը եղել են Իրանից եւ Վրաստանից ժամանած երիտասարդները, ովքեր Հայաստանում են «Առաջնորդության դպրոցի» ծրագրով: Ակտիվ եւ խոստումնալից երիտասարդները ծանոթացնել են Հայաստանում ձեռնարկատիրական եւ նորագույն տեխնոլոգիական զարգացումներինՙ ...
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական Վարչությունը եւ Գերագույն Խորհուրդը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Հակոբ Ավետիքյանին սիրելի եղբորՙ
Չիկագոյում (ԱՄՆ) երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ՌԱԿ վետերան անդամ Լեւոն Տեմիրճյանը , այդ քաղաքի նշանավոր «Սայաթ-Նովա» զույգ ճաշարաններից մեկի հիմնադիրն ու տերը, ինչպես իր հանգուցյալ եղբայրըՙ Արսեն Տեմիրճյանը, որ տերն էր նույնանուն մյուս ճաշարանի, երկուսն էլ հայտնի արեւելյան ճաշատեսակներով: