ՔԵՄԱԼԲԱՅ: 560 ԵՐԵԽԱՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ Հ. Ծ. Խորհրդարանական խմբավորման հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, Թուրքիայի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) նորընտիր համանախագահ Սերպիլ Քեմալբայը հայտարարել է, որ ներկայիս թուրքական բանտերում են գտնվում 560 երեխաներ իրենց մայրերի հետ: «Այս թիվը մեկով ավելանալու է, քանի որ մեր պատգամավորներից Բուրչու Չելիքըՙ Մուշի շրջանից, խնդրել է, որ իր բանտարկության ժամկետը անցկացնի իր 3-ամյա զավակի հետ», նշել է նա: Սա Քեմալբայի առաջին հանդիպումն էր խոհրդարանականների հետ, այն բանից հետո, երբ HDP-ի արտակարգ նիստում ընտրվեց կուսակցության համանախագահՙ փոխարինելու համար բանտարկված Ֆիգեն Յուքսեկդաղին: Իր ելույթում Քեմալբայը քննադատել է իշխող AKP կուսակցության «ժողովրդավարություն եւ փոփոխություններ» կարգախոսը ասելով, որ նրանք այդ մասին չեն էլ մտահոգվում: «Իրենց համագումարը եզրափակվեց արտակարգ իրավիճակը երկարաձգելու որոշումով», նշել է նա: Քեմալբայը նաեւ խիստ քննադատել է վերջերս Մանչեստրում (Բրիտանիա) կատարված բռնարարքը, որին զոհ գնացին նաեւ բազմաթիվ երեխաներ: «Ես ողջունում եմ բոլոր ուժերին, որոնք դիմադրում են ԻՊ-ին: Մենք պետք է շարունակենք պայքարը», եզրափակել է նա իր ելույթը: |