RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 20819, Տպվել է` 3321, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ

Մ. Խ.

Հունիսի 10-ին Հայաստան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք մեկնելու են Արցախ, հետո նաեւ Բաքու: Ըստ ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի ` համանախագահներն ուզում են ԼՂ հարցի շուրջ հստակեցնել իրավիճակը: Թե ինչ հստակեցումների մասին է խոսքը` Զախարովան չի մանրամասնել, իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այդ այցից մեկ ակնկալիք ունի`ադրբեջանական կրակոցների դադարեցում սահմաններում:

Հետաքրքրական է, որ համանախագահների այցն այս անգամ զուգահեռվում է տարածաշրջանային սուր իրավիճակների հետ` Քաթարի շուրջ զարգացումները եւ նախորդ օրը Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները: Արդյոք համանախագահների այցը կապ ունի՞ տարածաշրջանային անվտանգության այս հանգրվանի հետ, թե հերթական, շարքային այց է, եւ ի՞նչ էր ակնարկում Մարիա Զախարովան` հստակեցում ասելով, շուտով պարզ կլինի: Սակայն մեր պաշտպանական ուժերի գերուշադրությունն այս օրերին մեր սահմաններում ավելորդ չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ