ԹԵՀՐԱՆԻ ՎՐԴՈՎՎԱԾ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԱՄՆ ՑԱՎԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՆ. Հ., Գերմանիա Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը «նողկալի, զզվելի» է որակել ԱՄՆ նախագահ Թրամփիՙ հունիսի 7- ին Թեհրանում 17 զոհ գրանցած ահաբեկչության առիթով ցավակցությունը:«Ահաբեկչությանը սատարող պետություններն իրենք կարող են դառնալ զոհն այն չարի, որին խրախուսում են», հայտարարել էր ԱՄՆ նախագահըՙ ցավակցելուց հետո, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:Նույն աղբյուրները ծանուցում են նաեւ, որ «միջազգային ահաբեկչությանը սատարելու» պատճառաբանությամբ ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելուն, թեեւ հայտնի է, որ Թեհրանը Իրաքում մեծ դերակատարում ունի ԻՊ դեմ պայքարում: Մայիսին Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Թրամփը պահանջել էր մեկուսացնել Իրանին: |