RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 8535, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԴԱՐԱՐՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկըՙ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության եւ կինոփառատոնի գլխավոր գործընկերՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:

Ասուլիսն սկսվել է փառատոնի պաշտոնական ազդագրիՙ արտաքինից ծիրան հիշեցնող եւ 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը , ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը , փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընդգծել են տարիների համագործակցության կարեւորությունը եւ մանրամասնել 14-րդ փառատոնի որոշ ծրագրերի մասին: Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցույթային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման եւ փակման ֆիլմերը:

Փառատոնի բացմանը ցուցադրվելու է 1927թ. նկարահանված, ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմըՙ Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդիՙ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: Այս տարի լրանում է ֆիլմի 90 ամյակը: Պարսկաստանում Խասփուշներիՙ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է:

Փակման համար ընտրվել է այս տարի նկարահանված, Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Տրայբեկայի կինոփառատոնում: Ռեժիսորն, ի դեպ, հանդիպում է պատմաբանների եւ գիտնականների հետՙ Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:

Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտՙ 96 երկրից: Մրցույթային եւ արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում. ձեւավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն եւ սերունդներ դաստիարակում: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանում այդ իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Այն արժեհամակարգ ձեւավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երեւույթ է, որն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար: Հպարտ եմ տարիների մեր համագործակցության եւ փառատոնի արձանագրած հաջողությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ոսկե ծիրանի»` ավանդական դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին եւ կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին:

Միջազգային խաղարկային, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթների անցկացման համար ձեւավորվել է միջազգային ժյուրիների կազմը:

Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ