RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 8395, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻՑ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Փորձի փոխանակումը զարգացման երաշխիքներից մեկն է: Առավել արդյունավետ է, երբ գիտելիքներով ու կուտակած փորձով փոխանակվում են տարբեր երկրների ապագա մասնագետները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաց դռների հերթական հյուրերը եղել են Իրանից եւ Վրաստանից ժամանած երիտասարդները, ովքեր Հայաստանում են «Առաջնորդության դպրոցի» ծրագրով: Ակտիվ եւ խոստումնալից երիտասարդները ծանոթացնել են Հայաստանում ձեռնարկատիրական եւ նորագույն տեխնոլոգիական զարգացումներինՙ ուղիղ շփման միջոցով:

Հյուրերի համար կազմակերպվել է ճանաչողական այց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործառնական հիմնական կենտրոններ, որի շրջանակներում նրանք ծանոթացել են զանգերի կենտրոնի, տեխնիկական վարչության եւ սպասարկման կենտրոնի աշխատանքային առանձնահատկություններին: Շրջայցն ուղեկցվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ անմիջական զրույցով եւ հարց ու պատասխանով: Բիզնեսի նորարարական միտումներով հետաքրքրված երիտասարդները հանդիպման ընթացքում ծանոթացել են նաեւ ընկերության ներքին գործառույթներին, աշխատանքային ընթացակարգին եւ տեխնոլոգիական հիմնական զարգացումներին:

«Ողջունելի է երիտասարդների դրսեւորած հետաքրքրությունըՙ պատասխանատու բիզնես կառավարման հիմունքների հանդեպ: Գնահատելի է հատկապես նրանց պատրաստակամությունըՙ վստահ գործելու եւ իրենց մտքերը կյանքի կոչելու հարցում: Ուրախ եմ, որ նորագույն տեխնոլոգիաների եւ կապի ոլորտում մեր երկրի փորձով կարողանում ենք օգտակար լինել նաեւ հարեւան երկրներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամն իր ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակում կազմակերպել է փոխանակումՙ Իրանից եւ Վրաստանից ժամանած երիտասարդ ձեռներեցների եւ ուսանողների համար: Առավել ակտիվ եւ խոստումնալից երիտասարդները Հայաստանում հյուրընկալվելովՙ ծանոթացել են Հայաստանի զարգացման միտումներին, գործիչներին եւ կազմակերպություններին: Իրականացվող ծրագիրը կարեւոր է երկարաժամկետ համագործակցության եւ տարածաշրջանի զարգացման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ