ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի գործընկերներ Ի պատասխան բազմաթիվ հարցումների եւ հրապարակումների, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցովՙ ավտոկայանատեղի համար վճարման ձեւերի եւ գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Ըստ այդմՙ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելուՙ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ: Շնորհակալություն: |