Շատ դժվար է սփյուռքահայ մամուլի միջոցով իմանալ Հայաստանում տիրող իրավիճակի, հատկապես բիզնես միջավայրի մասին մեր ազգակիցների իսկական կարծիքը: Թերթերն ու մյուս լրատվամիջոցները սովորաբար ունեն իրենց ավանդական թեմաներըՙ գերազանցապես հենված պաշտոնական տեղեկատվության վրա: Մեր խմբագիրներն ու թղթակիցները ըստ երեւույթին իրենց ավելի հարմար են զգում կուսակցական կամ հատվածական կաղապարվածության մեջ, աչքը հառած ...
Սեպտեմբերից կփոխվի սոցիալական փաթեթով առողջապահական ծառայությունների մատուցման կարգը: Այս մասին արդեն կա կառավարության որոշումը: Ըստ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանիՙ մինչեւ այժմ ապահովագրական կանխավճարային սկզբունքով մատուցվող ծառայությունները սեպտեմբերից կգործեն ապահովագրականՙ հետվճարային բանաձեւով:
Մեր քաղաքական դասը, մանրիկ ցնցումների դեռ երբեմն ենթարկվելով, սահուն անցավ արձակուրդային շրջանին: Սեպտեմբերը, ամեն ինչից երեւում է, ոչ միայն նոր իրողությունների ժանամակ է լինելուՙ քաղաքական հայտերն իրացնելու տեսանկյունից, այլեւ Ադրբեջանի շարունակական անհամության ֆոնին եւ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման նախապատրաստման փուլին ընդառաջՙ բազմաթիվ անհանգստության առիթներ է պարունակելու շփման գծում, թարմ օրինակը Չինարիի ...
Թռչնակը թռավ Հունաստան: Սեւան Նշանյանը, որը օրերս փախել էր թուրքական բանտից, քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանից: Աթենքը Նշանյանին տրամադրել է ժամանակավոր բնակվելու իրավունք: «Ընտրել եմ Հունաստանը, քանի որ այն իմ երկրորդ կամ երրորդ հայրենիքն է. սա շատ գեղեցիկ եւ քաղաքակիրթ երկիր է: Ուրախ եմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ», ասել ...
CNN-ի տեղեկություններով շուտով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրաժարական է տալու, քանի որ նա տարաձայնություններ ունի նախագահ Թրամփի հետ: Տարաձայնություններն, ընդ որում, մի քանի ուղղության են. Թիլերսոնն, ըստ նույն աղբյուրի, դժգոհ է, քանի որ Սպիտակ տունն իրեն թույլ չի տալիս ինքնուրույն վարել Պետքարտուղարության կադրային քաղաքականությունը: Բացի այդ Թիլերսոնը համաձայն չէ Թրամփի ...
Վերջերս յօդուածի մը մէջ դարձեալ Հայը Հրեային հետ բաղդատութեան դրուած էր: Մենք այս հիւանդութենէն պիտի չազատինք երեւի: Զարմանալի է, առիթ չենք փախցներ Իսրայէլի կամ հրեաներու հետ համեմատուելէ, հակառակ որ ոչ մէկ հասարակաց կապ ունինք այդ ժողովուրդին հետ, ո՛չ էթնիք, ո՛չ պատմական, ո՛չ լեզուական, ո՛չ մշակութային, ո՛չ կենցաղային... այնպէս որ այս ...
Հուլիսի 7-ին ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանակային վարչությունը Բոստոնի Պայքար հաստատության կենտրոնատեղում հերթական նիստի ժամանակ վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանում գործող ՌԱԿ Կենտրոնական վարչությանը եւ Գերագույն խորհրդին: Մասնակիցները քննարկել են շրջանակային վարչության ֆինանսական եւ քաղաքական գործունեության զեկուցումները եւ որոշումներ ընդունել հետագա քաղաքական ծրագրերի վերաբերյալ: Այս տարի լրանում է անգլիալեզու ...
Ստամբուլի պատրիարքական ընտրությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի վերջերին կամ դեկտեմբերի սկզբներին, հայտնել է «Ակօս» օրաթերթին ընտրական գործընթացի կազմակերպման նախաձեռնող խմբի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը : Նա նշել է, որ կազմվելու եւ հրապարակվելու են ինչպես քվեարկվողների, այնպես էլ քվեարկողների ցուցակները, որոնք բավական երկար ժամանակ են պահանջում, եւ եթե ...
Լիոնի (Ֆրանսիա) քաղաքային խորհուրդը հուլիսի 17-ին գումարած իր նիստի ժամանակ 67-ամյա Ջորջ Քեփենեկյանին ընտրել է այդ քաղաքի 35-րդ քաղաքապետ: Ըստ «Լը Ֆիգարո» պարբերականի, նրա օգտին քվեարկել են խորհրդի 70 անդամներից 49-ը: Նրա թեկնածությունը առաջարկել է նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմբը:
Լիբանանահայ հայտնի մտավորական, մատենագետ, հայ մամուլի պատմության մասնագետ, կրթական գործիչ, հրապարակագիր, բանասեր, «Կամար» գրական-մշակութային հանդեսի խմբագիր Ժիրայր Դանիելյանը օրերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից արժանացավ պատվավոր դոկտորի կոչման, ինչը գոհունակություն պատճառեց անշուշտ ոչ միայն իրեն, այլեւ, գրեթե բացառության կարգով, սփյուռքահայ եւ հայրենի մտավորական շրջանակներին անխտիր: Այդ առթիվ նորընծա դոկտորը արժանացավ ...
Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Լապշինը, որն Ադրբեջանում մեղադրվում է այդ երկրի սահմանն «ապօրինաբար հատելու համար», միջնորդագիր է ներկայացրել, որպեսզի իրեն արտահանձնեն Իսրայել: Հիշեցնենք, որ Լապշինը ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի է, եւ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին, Բաքվում ՌԴ դեսպանատունն էլ իր հերթին, հայտարարում էին, թե իրենք պատրաստ են սկսել ...
Երեւանի հասարակական տրանսպորտին բազմիցս ենք անդրադարձել, իսկ ահա Հայաստանի մարզերը մայրաքաղաքին եւ միմյանց կապող հասարարական տրանպորտի թեման մի տեսակ դուրս է մնացել մեր եւ ոչ միայն մեր ուշադրությունից: Սակայն, դա ամենեւին էլ չի նշանակում, որ խնդիրներ այստեղ չկան կամ պակաս սրություն ունեն: Կառավարությունում որոշել են անցում կատարել միասնական երթուղային ցանցի ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը թերթի էջերում անդրադարձել է «HALO տրաստի» ջանքերին, որ պարտավորվել է մինչեւ 2020 թվականը ամբողջովին ականազերծել Արցախը:
Անկարայի եւ Բրյուսելի միջեւ ուժերի ցուցադրման պայքարը շարունակվում է: Թուրքիան Եվրոխորհրդարանին անդամակցելու թեկնածուների թվում է: Նա նաեւ ձգտում է մուտք գործել Եվրոմիության կառույցը, բայց մերժում է գործել նրա օրենքներով եւ մեղադրում է Եվրոպային խոչընդոտելու համար իր մուտքն արեւմտյան երկրների ընտանիքից ներս:
Եթե հայ քաղաքական պատմության մեջ առաջին հանրապետությունը հիմնադրել է ՀՅԴ-ն, ինչպես պնդում են իրենքՙ դաշնակցականները, ուրեմն դաշնակցականները առաջին հանրապետականներն են: Պատահական չէ, որ նրանք ավելի շատ են վրդովվում, երբ այսօր իշխանությանը քննադատում են, ու ավելի շուտ են պատասխանում, երբ իշխանությանը մեղադրում են:
Ալյասկայի Տալկինտա քաղաքի ղեկավարն այլեւս չկա: 20-ամյա Սթամբսին, որը քաղաքապետ էր ընտրվել 1998-ինՙ հավաքելով տալկինտացիների ձայների բացարձակ մեծամասնությունը, կփոխարինի նրա որդին, որի անունը դեռ չի հրապարակվում: Պետք է նկատել, որ Տալկինտայի բնակիչներն այնքան էին սիրում իրենց քաղաքապետին, որ համաձայն են կրտսեր Սթամբսին քաղաքապետի պաշտոնում տեսնել... առանց ընտրության: Ի դեպ, Տալկինտայում ...
Դուք երբեւէ տեսե՞լ եք, թե ինչպես Պուտինը, կամ Թրամփը, կամ Մակրոնը, առհասարակ որեւէ պետության առաջնորդ սեղմում ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ձեռքը (իմիջիայլոց, համաձայն Պենտագոնի ղեկավարիՙ ալ-Բաղդադին ողջ է): Դժվար թե տեսած լինեք, քանի որ նման բան, գոնե տեսախցիկների առջեւ, չի եղել: Չի էլ լինի, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ...
Էներգակիրներով հարուստ պետությունների ռազմաքաղաքական արժեքը պայմանավորված է ոչ միայն նավթի ու գազի պաշարների քանակով ու միջազգային շուկայում դրանց արժեքով, այլեւ դրանց արտահանման եւ վաճառման հնարավորությամբ: Նշվածի արժեքի չափման մեջ թերեւս արտահանման եւ վաճառման հնարավորությունները ավելի կարեւոր են, քանի որ դրանք միշտ չէ, որ գտնվում է էներգակիրներ արտահանող պետությունների վերահսկման ներքո ...
Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից անցել է մեկ շաբաթ: Այդուհանդերձ, բանակցությունների մասին տեղեկատվությունը եւ դրա շուրջ փորձագիտական կարծիքները չափազանց սուղ են, եթե չասենք, որ գրեթե բացակայում են: Մոսկվան եւ Բաքուն նախագահների մամուլի ծառայությունների մակարդակով տարածել են նույնական տեքստ, որը, սակայն, ավելի շատ հարցեր է հարուցում, քան տալիս պատասխաններ: Ադրբեջանական ...
Առանձնապես ամրապինդ նյարդեր ու ազատ ժամանակ չունեմ, ժողովրդական բառուբանովՙ ամեն արժող-չարժողի վրա վատնելու համար: Բայց դեռ գոյություն ունի ցուղնուծուծն ստահակ գրագողերի եւ առհասարակ մ(շ)տագողերի մի տեսակ, որի մեղքերն ի ցույց չդնելն ինքնին մեղսահավասար հանցանք է: Մանավանդ որ նախապես ազնվորեն զգուշացրած ես լինում հրապարակավ խայտառակելու մասին ու էլի նվազագույնս չես հարգվում:
Հուլիսի 25-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց օրինագիծ, որը սահմանափակում է հակառուսական պատժամիջոցների վերացման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունները: Փաստաթուղթը հավելյալ սահմանափակումներ է հաստատում Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Օրինագիծը կրճատում է ռուսական բանկերում ամերիկյան ընկերությունների եւ մասնավոր անձանց վարկավորման ժամկետներըՙ 90-ից հասցնելով 14 օրվա: Օրինագիծը նաեւ Ռուսաստանի նավթի ու գազի ոլորտի ...
Հայաստանում նկատվող տնտեսական բուռն ակտիվությանը, որն, ի դեպ, համեմված է արդյունաբերության վերելքով, գյուղատնտեսության բարձր ձեռքբերումներով, արտահանման եւ ներմուծման մեծ-մեծ թվերով եւ, անշուշտ, ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, սկսվում է երկրի տնտեսական վերելքին, զբոսաշրջության հոսքին նպաստող միջազգային մի գործընթաց: Ախթալա բնակավայրը վեր է ածվում խորովածի միջազգային մայրաքաղաքի, չի բացառվում, որ այնտեղ շուտով տեղադրվի երկրանգնդի ...
Հայաստանի անկախության վերականգնման մոտալուտ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ դիտարկվում ու վերարժեւորվում են անցյալի շատ իրադարձություններ ու երեւույթներ, որոնք անմիջականորեն կապ են ունեցել անկախության ու պետականաշինության գործընթացների հետ: Շեշտադրվում են հատկապես Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթամարտերի նշանակությունը, ժողովրդի աննախադեպ միակամվելու, բռունցքվելու եւ անպայմանորեն հաղթելու վճռականությունը: Միաժամանակ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել խոսակցությունները հայ ...
Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել C-400 տիպի չորս համակարգերի գնման վերաբերյալ: Ավելի վաղ, Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Անկարան պատրաստ է 2,5 մլրդ դոլար վճարել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի դիմաց: Նախատեսվում է 2018 Ռուսաստանից ստանալ C-400 -ի երկու մարտկոց եւ հետագայում եւս ...
Հունիսի 25-ին Ֆրեզնոյի Հայկական ավետարանական համայնքը նշել է Այնճարի (Լիբանան) հայկական ավետարանական միջնակարգ դպրոցի հիմնադրման 75 եւ այդ քաղաքում գերմանական Հիլֆբունդ միսիոներական ընկերակցության մարդասիրական գործունեության 70-ամյակները, մեծարելով մասնավորապես քույր Հաննա Քրիստենին, ով 20 երկար տարիներ ծառայել էր Այնճարի գիշերօթիկ այդ դպրոցում, այնուհետեւ 10 տարի սիրահոժար հոգացել էր լիբանանահայ համայնքի եւ ...
Պակիստանի բնակավայրերից մեկում ձերբակալել են 20 մարդու, որոնք մասնակցել են 16-ամյա աղջկա բռնաբարությանը: Դեպքի մասին ոստիկանության հայտնել է բռնաբարված աղջկա 12-ամյա եղբայրը: Ձերբակալվածների դատաստանը տեսել են հենց գյուղական խորհուրդում, որը որոշել է, որ 16-ամյա աղջկան բռնաբարողի քրոջըՙ եղբոր գործած հանցագործության համար, պետք է բռնաբարել: «Այդ պատիվը» տրվել է տուժած 16-ամյա ...
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը շարունակի սպառնալ իր երկրի անվտանգությանը եւ միջուկային ծրագրերին, ապա Փհենյանը միջուկային հարված կհասցնի ԱՄՆ-ի սրտին:
Անծանոթ երիտասարդը ԽՍՀՄ դրոշն է ծածանել Թրամփի վերջին ելույթներից մեկի ժամանակ: Անվտանգության աշխատակիցների միջամտությամբ երիտասարդը դրոշն իջեցրել է, սակայն Թրամփն արձագանքել է միջադեպին, ասելով. «Նա դեռ փոքրիկ է եւ պետք է գնա իր մայրիկի մոտ: Գնա մայրիկիդ մոտ, երիտասարդ, ես վստահ եմ, որ նա մեր օգտին է քվեարկել»:
Ուկրաինայի Ռադան, ապա եւ նախագահ Պորոշենկոն զրկել են Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը զրկված է նաեւ Վրաստանի քաղաքացիությունից, եւ հայրենի երկրում հեռակա կալանավորված է:
Լրացավ էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, լրագրող, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության եւ ժուռնալիստների միջազգային ֆեդերցիայի անդամ Ստեփան Պապիկյանի ծննդյան 60 ամյակը: Նա հեղինակ է 130 գիտական աշխատանքների, որոնք առնչվում են ջերմային եւ ատոմային էլեկտրակայանների, ջերմամատակարարման համակարգերի ռեժիմային եւ բնապահպանական հարցերին:Տպագրել է հազարավոր հոդվածներ Հայաստանի եւ արտասահմանյան թերթերում եւ հանդեսներում: ...
Իսրայելը որոշել է ապամոնտաժել Երուսաղեմի Տաճարի լեռան մահմեդական սրբավայրի մոտ տեղակայված մետաղորսիչները, որոնք տեղադրվել էին հավատացյալների անվտանգությունն ապահովելու պատրվակով: Պաղեստինցիների բողոքի ակցիաներից եւ միջազգային հանրության որոշ ճնշումներից հետո Թել-Ավիվը որոշեց գնալ զիջումների: Սակայն մետաղորսիչները Իսրայելը որոշել է փոխարինել հատուկ տեսախցիկներով, որոնք թույլ կտան Տաճարի լեռան մոտ աղոթքի եկած մահմեդականների մեջ, ...
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հերթականՙ 4-րդ ծրագիրն են իրականացրել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքում: Դեռեւս ընթացիկ տարվա հունվարին գործակցող կողմերը 2016թ.-ի գործարանային արտադրության թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր էին նվիրել 2 գյուղ միավորող այս համայնքին: Հարեւան գյուղերից տրակտոր վերցնելու խնդիրը նվիրատվության շնորհիվ լուծվել էր, սակայն հիմնականում ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնը, որը հայտնի է նաեւ որպես «111» թեժ գիծ ծառայություն, արդիականացվել եւ համալրվել է նորագույն տեխնոլոգիական լուծումներով: Արդյունքում առավել հարմարավետ պայմաններ են ստեղծվել աշխատակիցների արդյունավետ աշխատանքն ու հանգիստը կազմակերպելու համար:
Խոստովանեմՙ իմ լրագրողական երկարամյա գործունեության մեջ առաջին դեպքն է, երբ գործ եմ ունենում երջանիկ զուգադիպության հետ. մեր թերթի լույսընծայման օրը համընկնում է իմ հերթական հրապարակման հերոսի ծննդյան տարեդարձի հետ: Այսօր նախադեպը չունեցող այդ եզակի օրն է, տարեդարձ է այսօրՙ ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի Խորհրդի ղեկավարի տեղակալ, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա ...