ՌԱԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԲՈՍՏՈՆՈՒՄ Գեւորգ Մարաշլյանը Շրջանային վարչության ատենապետ Հուլիսի 7-ին ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանակային վարչությունը Բոստոնի Պայքար հաստատության կենտրոնատեղում հերթական նիստի ժամանակ վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանում գործող ՌԱԿ Կենտրոնական վարչությանը եւ Գերագույն խորհրդին: Մասնակիցները քննարկել են շրջանակային վարչության ֆինանսական եւ քաղաքական գործունեության զեկուցումները եւ որոշումներ ընդունել հետագա քաղաքական ծրագրերի վերաբերյալ: Այս տարի լրանում է անգլիալեզու «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հրատարակման 85-ամյակը, որը նշվելու է Բոստոնում առաջիկա նոյեմբերի 2-ին եւ 3-ին: Վարչականները իրենց խորին շնորհակալություններն են հայտնել Երվանդ Ազատյանին իր երկարամյա նվիրվածության եւ հմուտ ղեկավարության համար: Այնուհետեւ նրանք միաձայն Գեւորգ Մարաշլյանին ընտրել են վարչության նախագահ, նրա փոխարեն: Ազատյանը շարունակելու է վարչության անունից համագործակցել անգլիալեզու շաբաթաթերթի հետ: Նկար 1. (Նստածՙ ձախից աջ) դոկտ. Արմեն Դեմիրջյան, Երվանդ Ազատյան, Հաբեթ Թորոսյան, Անի Թորիկյան (կանգնած), Վարդան Իլանջյան, Շողիկ Թութունջյան, Գեւորգ Մարաշլյան, Գեւորգ Թութունջյան, Հրաչ Թորիկյան եւ Հակոբ Ալեքսանյան: |