RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-08-10 22:24:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 29192, Տպվել է` 5418, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈԽՎՈՒՄ Է ՍՈՑՓԱԹԵԹՈՎ ԲԺՇԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Մ. Խ.

Սեպտեմբերից կփոխվի սոցիալական փաթեթով առողջապահական ծառայությունների մատուցման կարգը: Այս մասին արդեն կա կառավարության որոշումը: Ըստ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանիՙ մինչեւ այժմ ապահովագրական կանխավճարային սկզբունքով մատուցվող ծառայությունները սեպտեմբերից կգործեն ապահովագրականՙ հետվճարային բանաձեւով:

Այսուհետեւ սոցիալական փաթեթիՙ աշխատակիցների համար նախատեսված գումարը չի բաշխվելու տարվա սկզբին, ստեղծվելու են ռեզերվային ֆոնդերՙ ապահովագրական ընկերությունների ներքո: Որեւէ հիվանդանոց դիմելիս անհրաժեշտ կլինի միայն զանգահարել ապահովագրական ընկերություն եւ տեղյակ պահել, որ հիվանդը որոշել է բուժվել այս կամ այն բուժհաստատությունում, որից հետո ուժի մեջ կմտնեն ապահովագրական ընկերություն-բուժհաստատություններ հարաբերությունները: Ըստ նախարարիՙ ամեն ինչ տանում է մոտավորապես մեկ-երկու տարի հետո համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ