RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 13742, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Գ. Մ.

Այսօր արագ փոփոխվող աշխարհը նորանոր մարտահրավերներ է ծնում, որոնց դիմակայելը կենսական նշանակություն ունի հատկապես մեզ նման փոքր ածու ժողովրդի ու նրա երիտասարդ պետության համար: Արդի հասարակությունում քրիստոնեական դաստիարակության դերին էր նվիրված Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային կառույցի կազմակերպած բանախոսություն-զրույցը, որին մասնակցեցին տեղի ուսանող երիտասարդներ, դասախոսներ, մտավորականության, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

Բանախոսըՙ Շիրակի հոգեւոր թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի վարիչ-տնօրեն Տեր Նշան քահանա Պանֆյորովը , իր խոսքում անդրադարձ կատարելով աշխարհի ներկա իրավիճակին, նկատեց, որ նախկինում քրիստոնեական արժեքների կրող Եվրոպան այսօր արդեն այդպիսին չէ: Ըստ Տեր Հոր, այսօր աշխարհում առաջ է տարվում, տարբեր կառույցների միջոցով ժողովուրդներին պարտադրվում է մի նոր կրոնՙ մարդու իրավունքներ անվամբ: Անհատին կարեւորելն ու նրան համայնքից կտրելը, առանձնացնելը մարդկանց հեշտ կառավարելի դարձնելու նպատակ է հետապնդում: Իրենց այսօրվա տարբեր տեսակ քայքայիչ, հատկապես երիտասարդությանը տրանսֆորմացիայի ենթարկող «արժեքներն» ուզում են նաեւ մեզ պարտադրել: Դրանց կուլ չգնալու համար, բանախոսի գնահատմամբ, մենք պետք է ամուր պահենք ամենից շատ հարվածի տակ ընկնող մեր ընտանիքն ու քրիստոնեական արժեհամակարգը:

Շուրջ երեք ժամ տեւած զրույցը շարունակվեց ակտիվ հարցուպատասխանով, Աստծո պատվիրանների թեմայով ուսանողների ուժերով կազմակերպված փոքրիկ բեմականացումով:

Վերջում օգտակար զրույցի համար շնորհակալություն հայտնելով քահանա Տեր Հորը, ՌԱԿ մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը նրան նվիրեց օրերս Թեքեյան մշակութային միության հրատարակած «Փանոս Թերլեմեզյան, Կյանքիս հուշերը» գիրքը: Այն լույս է տեսել Երվանդ Տեր-Խաչատրյանի աշխատասիրությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ