RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 13250, Տպվել է` 1507, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՎԵԼ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ

Թարգմ. Հ.Ծ.

Քսանհինգ տարի առաջ անկախ Հայաստանին օժանդակելու համահայկական կոչը համընդհանուր արձագանք ստացավ աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներում: Տորոնտոյում տարեկան դրամահավաքները գերազանցեցին բոլոր ակնկալիքները: Այդ նվիրատվություններով բազմաթիվ շինարարական եւ վերանորոգման ծրագրեր իրականություն դարձան:

Քսանհինգամյակի առթիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հրատարակել է եւ բաժանել շատ գեղեցիկ, գունավոր մի գրքույկ, որտեղ խնամքով եւ հստակ նշված են կատարված տպավորիչ նվաճումները ամենատարբեր ոլորտներում:

Սակայն, գրում է Հարություն Եսայանը Տորոնտոյիցՙ խմբագրություն ուղարկած իր նամակում, այնտեղ չեն նշված ավարտված աշխատանքների արժեքներն ու ծախսերը: Ավելին, ոչ մի տեղ նշված չէ ընդհանուր գումարը, որ Տորոնտոյի հայերը նվիրաբերել են 25 տարիների ընթացքում: Նշված չէ դրանից որքա՞ն է ծախսվել ավարտին հասցնելու համար այն ծրագրերը, որոնց նկարները կան գրքույկում: «Ներկայացված ֆինանսական հաշվետվությունը 2015-ի համար անիմաստ է, որովհետեւ համապատասխան ձեւաչափից զուրկ է: Յուրաքանչյուր կատարված գործի համար ծախսված գումարի անտեսումը, դիտավորյալ կամ ոչ, ուղղակի զարմանալի է եւ տարակուսելի: Վստահության կառուցումը եւ հավատի ներշնչումը կարեւոր գործոններ են համազգային նման կառույցի գործունեության համար: Դրանց կարելի է հասնել տարեկան մանրամասն հաշվետվություններ ներկայացնելով անկախ մասնագետ աուդիտորների կողմից: Հաշվետվությունները պետք է լինեն անկողմնակալ, ճշգրիտ, ամբողջական եւ դյուրըմբռնելի: Դրանով միայն կարող ենք շարունակել մեր նվիրվածությունն ու աջակցությունը հայրենիքին բոլոր մակարդակներում եւ բնագավառներում», ավարտում է Հարություն Եսայանն իր անդրադարձը Համահայկական հիմնադրամի ներկայացրած հաշվետվությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ