Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի արդյունքներն ամփոփելիսՙ ցինիկները վստահաբար պիտի գնահատեն այն որպես հաջող եւ շահավետ բիզնես-պրոյեկտ-արտասահմանյան երկրներից այսքան մարդ ժամանեց, օդանավային ընկերությունները շահեցին այսքան, հյուրանոցները, ռեստորանները, սրճարաններն ու կազինոներըՙ այսքան: Առավել ցինիկները պիտի չմոռանան ավելացնել, որ շահողը, ինչպես միշտ, եղավ երկիրը կառավարող վերնախավը, «վերխուշկան», որին պատկանում է այդ «օբյեկտների» մեծամասնությունը, եւ ...
Ինքնացուցադրականությունը մեր օրերում, սոցցանցերի սելֆիների ֆոնին հատկապես, տարօրինակ չէ բնավ: Սակայն երբ պատմարժեք ու տարողունակ լրատվամիջոց է ներկայացվում ճղճիմ եւ անճոռնի ինքնանկար-սելֆիի տեսքով, անթույլատրելի է լռելը:
Դժվար է Հայաստանի անկախությունը հանրաքվեով վավերացրած տոնական օրը նստել համակարգչի մոտ եւ գրել այն մասին, թե որքան պրոբլեմ ունի կամ որքան պրոբլեմ է կուտակել երկիրը անկախության 26 տարիների ընթացքում: Մանավանդ բոլոր տեսակի պրոբլեմներով հանդերձ` անկախ պետության մեր կեցությունը բոլորս ենք մեր ներսում փայփայում եւ ուրիշ կենսակերպ հիմա չենք էլ պատկերացնում ...
Այս տարի Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում տիրող մթնոլորտը հարիր էր աշխարհում տիրող քաղաքական խառնաշփոթին: Գլխավոր ինտրիգը Թրամփն էր, ով որպես ԱՄՆ նախագահ իր առաջին ելույթում բաց տեքստով նշեց Հյուսիսային Կորեայի վերացման հավանականության մասին, եթե այն չդադարի իր միջուկային փորձարկումները: Սակայն աշխարհի առաջնորդների ...
1960-ական թվականների վերջին խորհրդային Լենինականում կար 32-33 հանրակրթական միջնակարգ դպրոց: Իսկ արդեն 80-ականների վերջին, այսինքն ընդամենը քսան տարվա ընթացքում, այդ թիվը մոտավորապես մեկուկես անգամ ավելացել էր: Էլ չենք ասում ամեն դպրոցում զուգահեռ դասարանների թվի ու աշակերտների ընդհանուր քանակի մասին:
Երբ նոր եկած էի Հայաստան, կարգ մը տարօրինակ երեւոյթներու կողքին, զիս զարմացուցած էր դեղարաններու մէջ դեղերու վաճառման ձեւը, երբ յաճախորդներ հատիկներով կը գնէինՙ 4, 6, 10... դեղահատ, առանց լման տուփը գնելու: Դեղագործն ալ վարժուած` տուփը կը բանար եւ պահանջուած հատիկները համրելով կը վաճառէր: Հասկցայ որ մարդոց համար լրիւ տուփ մը ...
Տարվա առաջին ութ ամիսների արդյունքում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 5,5 տոկոսով: Եթե նկատի ունենանք, որ հունվար-օգոստոս ժամանակահատվածը տարվա երկու երրորդն է, ապա միանգամայն իրատեսական է տարեկան արդյունքով 5 տոկոսի մոտակայքում տնտեսական աճի ցուցանիշ ունենալու հավանականությունը: Համենայնդեպս, գոնե այս պահի դրությամբ չեն նշմարվում ներքին եւ արտաքին աշխարհից եկող ռիսկեր, որոնք ...
ՄԱԿ-ի ընթացիկ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի համարել այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնությամբ 2009-ի հոկտեմբերին ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Անկարան մինչեւ այժմ չի վավերացրել: Անկարան վավերացման համար առաջ է քաշում ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անկումն ու շնորհազրկումը ապագայում մի օր նույնքան ցնցող ու դիտարժան կարող է լինել, որքան անցյալում իր վերելքն ու փառքի արժանանալը: Ապացո՞ւյց: Նրան գահընկեց անելու անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձը: Առայժմ նա առաջ է տանելու սպառնալիքներով լի իր քաղաքականությունը այնքան ժամանակ, որքան դիմանա իր վարչակազմը:
Ընդարձակելով իր գործունեությունը, «Ավրորա» մարդասիրական ընկերությունը նոր կրթաթոշակ է սահմանել եզդի ուսանողների համար, համագործակցելով Լամիա Հաջի Բաշարիՙ ճանաչված եզդիՙ մարդու իրավունքների ակտիվիստի հետ: Լամիայի անվան կրթաթոշակը տարեկան տրամադրվելու է ի պատիվ նրա պայքարի (2014-ից սկսած) ընդդեմ ԻՊ-ին հարող ահաբեկիչների սեռական ոտնձգություններին: «Գերությունից» նրան հաջողվում է փախչել 2016-ին, սակայն հայտնվում է ...
Ժամանակի թելադրանքով տակավին ձայնձայնվում է Երեւանի առանձին փողոցների անվանափոխության հարցը, հասարակական եւ պետական պատկան օղակներում քննարկվում են առաջարկությունները:
Սփյուռքը տուն է եկել: Ոչ բոլորը, իհարկե, եւ ոչ բոլոր երկրներից, բայց օրինակ Եթովպիայից եկել են: Եկել են, որ էլի գնան, նախ խոսեն, կարոտն առնեն, քանի որ Հայաստանում առանձնապես բարեկամ չի մնացել, Արարատից կարոտն առնեն, ու որովհետեւ Արարատն էլ Հայաստանում չի մնացել, դրան նայելովՙ կարոտն առնեն ու էլի գնան: Գնան ...
Հայաստանում բարձր ելույթների ժամանակ ծափ տալ շատ չե՞ն սիրում, թե՞ համաժողովի մասնակիցները զգացին, որ տեղն ամենեւին էլ ծափ տալու չէ, պարզ չէ: Ամեն դեպքում, երբ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ասաց, որ առաջին անգամ համաժողովին մասնակցելու են եկել Մալազիայի, Թաիլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի եւ Մյանմարի ...
Բավականին բաց հետեւություններով երկու հոդված էր հրապարակել ռուսաստանյան «REGNUM» լրատավական գործակալությունը Իոսիֆ Կուբատյանի ստորագրությամբ: Եթե առաջինի արդեն վերնագրում կար հարցադրում, թե ով կդառնա առաջիկայում Հայաստանի վարչապետ, ապա վերլուծության վերջում տրված էր դրա աներկբա պատասխանը: Երկրորդում պարզապես խաչ էր քաշված Կարեն Կարապետյանի կառավարության «առաջին ու վերջին» տարվա վրա: Ռուսաստանյան հասարակայնության, ռուսահայության ...
Այս օրերին Երեւանում ընթացող «Հայաստան-Սփյուռք» համաժողովի առաջին օրն իրենց ելույթներով հանդես եկած պաշտոնատար ու հոգեւոր առաջնորդները միաբերան պնդում էին, որ Հայաստանի, Արցախի1 ու Սփյուռքի հայությունը պետք է ավելի համախմբվի, որպեսզի կարողանա ոչ միայն դիմագրավել հայությանը նետված մարտահրավերներին, այլեւ հնարավոր դարձնի համատեղ ուժերով նոր բարձրունքներ նվաճել եւ ապահովել հայ ժողովրդի հերոսական ...
Պայքարող տղերքին մենք սիրում ենք, կապ չունիՙ հանուն ինչի են պայքարում, միայն մեր դեմ չպայքարեն, ամեն ինչ, ինչպես Կարո Փայլանի հետ սելֆի անողներն են ասումՙ Օ.Ք. է: Փայլանն, ի դեպ, այդ պայքարողներից մեկն է, ճիշտ է նա պայքարում է հանուն ժողովրդավարական Թուրքիայի եւ Մեջլիսի պատգամավոր է ընտրվելՙ քրդամետ կուսակցությունից, բայց ...
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումըՙ սեպտեմբերի 18-20-ը Երեւանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովի «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով նիստի ժամանակ:
«Անհնարին էր անտեսել առյուծը ներկայացնող մեր հնագույն եւ ուժեղագույն սրբապատկերը կամ կուռքը: Ժամանակի ընթացքում առյուծի նկարով հին գորգեր, ծածկոցաշալեր եւ հարակից առարկաներ հավաքելն ու հետազոտելը դարձան կիրք եւ ստիպեցին, որ ես աշխարհի հետ կիսեմ իմ հայտնագործությունները», նշել է իրանցի արվեստագետ Պարվիզ Տանավոլին լրագրող Հադանի ...
Եթե սեպտեմբերի 25-ին կայանա Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, ապա տարածաշրջանում ընթացող աշխարհառազմավարական փոփոխությունները մեծ թափ կհավաքեն: Նման փոփոխությունները այս տարածաշրջանում որպես կանոն հանգեցնում են պատերազմներիՙ էթնիկ ու կրոնական բախումների, բացառված չէ նաեւ հարեւան պետությունների ներխուժումը իրեն անկախ հռչակած Քրդստանի տարածք:
Կահիրէի «Ջահակիր» շաբաթաթերթն անցեալ տարուանից սկսել է որպէս իր յաւելուած հրատարակել ճանաչողական գրքոյկներՙ սահմանափակ տպաքանակով: Այն նախատեսուած չէ վաճառքի համար եւ անվճար տրամադրւում է գրադարաններին եւ տուեալ նիւթով հետաքրքրուողներին: Գրքոյկների մեծ մասի հեղինակը եւ խմբագիրը շաբաթաթերթի աշխատակից, ճանաչուած երաժշտագէտ եւ լրագրող Հայկ Աւագեանն ...
«Ուիլի բլաքուել» միջազգային հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Հունա-հռոմեական մշակույթի հետքերը Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում» հոդվածների ժողովածուն (անգլերեն): Այն բաղկացած է հետեւյալ բաժիններից. 1. Խորվաթիա, 2. Սլովենիա, 3. Չեխիայի Հանրապետություն, 4. Լեհաստան, 5. Հունգարիա, 6. Ռումինիա, 7. Բոսնիա-Հերցեգովինա, Սերբիա եւ Մոնտենեգրո, 8. Բուլղարիա, 9. Ռուսաստան, 10. Հայաստան եւ Վրաստան: Հայաստանին ...
Քննչական կոմիտեում հունիսի 8-ին քննարկվեցին պատմամշակութային հուշարձանների եւ անտիկ գտածոների ոչնչացման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունքները: Քննարկման համար հիմք էր հանդիսացել պատմամշակութային արժեքները ոչնչացնելու վերաբերյալ այս տարվա մայիսին «Հետք»-ում հրապարակված հետաքննությունը*): Հոդվածներից մեկում այսպիսի եզրահանգում էինք արել. «Հուշարձաններն ավերելու վերաբերյալ հարուցված բոլոր քրեական գործերը կասեցվել ենՙ կատարողին չբացահայտելու պատճառաբանությամբ: ...
Գերմանիան ստիպված կլինի պատասխան տալ վաշինգտոնյան դատարաններից մեկումՙ նացիստների կողմից թալանված արվեստի գործերի առնչությամբ: Դաշնային մի դատավորի որոշման համաձայն մերժվել է երկրի որոշ շրջանակների կոչը հրաժարվելու «Գուելֆ գանձերը» (Guelph Treasures) իրենց տերերին վերադարձնելու դատական հայցից: Նման հնարավորություն դատավորին տվել է վերջերս ընդունված «Հոլոքոսթի ժամանակ բռնագրավված արվեստի գործերի վերադարձի» (HEAR) օրենքը, ...
Որքան ավելի է մոտենում Իրաքյան ինքնավար Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեի օրը, այնքան ավելի պարզ է դառնում, որ Էրբիլի գործողությունները անհնար է կանգնեցնել: Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը անտեսում է հանրաքվեից հրաժարվելու Բաղդադի խորհրդարանի պահանջները, չնայած որ դրա անդամները նախազգուշացրել են Իրաքի ամբողջականությանը սպառնացող վտանգի մասին եւ վարչապետ Հեյդար ալ-Աբադիին ...
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում հանդես եկավ կազմակերպությունը բարեփոխելու նախաձեռնությամբ: Խոսքը տասը կետից կազմված հայտարարության մասին է: Ճիշտ է, այդ կետերն այնքան ձանձրալի են, որ նույնիսկ ամերիկյան մամուլը դրանք լիովին չհրապարակեց: Փոխարենը ԶԼՄ-ները խստիվ քննադատեցին Թրամփի նախընտրական ելույթները, որոնցում նա ՄԱԿ-ն անվանել ...
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տաթեւիկ Ենոքյանը եւ գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սյուզաննա Առաքելյանը արդեն երկու տարի հաճախում են գիտական գրադարան, մասնակցում գիտելիքի եւ գրքի պրոպագանդման հետ կապված բազմաթիվ միջոցառումների:
2008 թվականին Վայոց ձորի Արենի գյուղում հնագետները հայտնաբերել են կենդանական կաշվի մեկ ամբողջական կտորից կարված աշխարհի ամենահին կոշիկըՙ լիարժեք ու հրաշալիորեն պահպանված: Կոշիկը 5500 տարեկան է: Գտածոյի կուսական տեսքն ու ահռելի տարիքը սենսացիա առաջացրին աշխարհում: Կոշիկներ էլի են գտնվելՙ ծղոտից, ընդ որումՙ ավելի մեծ տարիքի. կաշվից ոտնամաններ նույնպես հանվել են ...
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո` ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել: Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են եւ շարքից դուրս եկել: