ԹՐԱՄՓՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՄԱԿ-Ը Պ.Ք. Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում հանդես եկավ կազմակերպությունը բարեփոխելու նախաձեռնությամբ: Խոսքը տասը կետից կազմված հայտարարության մասին է: Ճիշտ է, այդ կետերն այնքան ձանձրալի են, որ նույնիսկ ամերիկյան մամուլը դրանք լիովին չհրապարակեց: Փոխարենը ԶԼՄ-ները խստիվ քննադատեցին Թրամփի նախընտրական ելույթները, որոնցում նա ՄԱԿ-ն անվանել էր «հաճելի ժամանցի ակումբ»: Թրամփի առաջարկությունները որեւէ բան չեն պարունակում. դրանք խուսափում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գերմանիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի հաշվին ընդլայնելու հարցից: Այլ խնդիր է միջազգային հռչակագիրը, որն արդեն պատրաստ են ստորագրել 120 պետություններ, այդ թվում Մեծ Բրիտանիան, Կանադան, Չինաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հորդանանը, Նիգերը եւ այլն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշը , նկատի ունենալով Բիրմայի ճգնաժամը եւ Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրանքները, սեպտեմբերի 13-ին հայտարարել էր միջազգայնորեն ճանաչված 18 հեղինակավոր անձանց միջնորդությամբ Բարձր մակարդակի նոր կոնսուլտատիվ խորհրդի ստեղծման մասին: Մինչդեռ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը հռչակագիրն անվանեց «սովորական հռետորաբանություն», որը ՄԱԿ-ի քարտուղարությունը կարող էր կազմել հիսուն տարի առաջ, հաղորդում է Fox News-ը: Ամերիկացի դիվանագետ Զալմայ Հալիլզադը իր հերթին National Interest-ում սեպտեմբերի 17-ին հրապարակեց վերլուծական տեքստ, որտեղ քննադատեց Թրամփի առաջարկությունը: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, նույնիսկ եթե ԱՄՆ-ը հանդես գա դրա կազմում Ճապոնիայի եւ այլ երկրների ընդգրկման օգտինՙ նրանց կողմից բարեփոխումնների աջակցման դիմաց, ապա ԱԽ մնացյալ չորս անդամները հազիվ թե համաձայնեն դրան: Չինաստանը վախենում է, որ տարածաշրջանային մրցակիցներ Ճապոնիան եւ Հնդկաստանը կարող են դառնալ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ: Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս ԱԽ-ում իր դերի թուլացման դեմ: Իսկ եվրոպական երկրները տարբեր տեսակետներ ունեն: Գերմանիան ԱԽ ներկայիս կազմը համարում է հնացած եւ ձգտում է դառնալ դրա մշտական անդամ: Բայց եթե Գերմանիան հասնի իր նպատակին, ապա Իտալիան եւս կձգտի նույնին: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան մեծ կարեւորություն են տալիս ՄԱԿ-ի ԱԽ ընդլայնմանը, բայց իրականում պատրաստ չեն դրան: Չնայած տիրող անորոշությանը, Ռուսաստանը պաշտպանված չէ ԱԽ առաջարկվող կազմում Գերմանիայի եւ Ճապոնիայի սադրանքներից: ՄԱԿ-ի խաղաղարարների Դոնբաս մտնելու գաղափարը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում: Բարեբախտաբար Դոնբասում լավ են հիշում «կապույտ սաղավարտների» ավերիչ դերը Հարավսլավիայի փլուզման օրերին: |