ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ Հ. ԱՖ. Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը մեկ տարեկան է: Հոբելյանի առիթովՙ կառավարությունը ներկայացրել է տարեկան հաշվետվություն: Հասկանալի էՙ ուրախ: Մասնավորաբար անցնող յոթ ամիսների ընթացքում երկնիշ թվերով աճել է Հայաստանից արտահանումը, ներմուծումը, արտահանման մեջ աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, անվանական աշխավարաձն է բարձրացել, ու չնայած գյուղատնտեսական արտադրանքի արտահանման եւ շինարարության ծավալները նվազել են, բայց Համաշխարհային բանկի նոր վարկանիշային ցուցակում Հայաստանն ակնկալում է առաջադիմել 12 հորիզոնականով: Ի դեպ, «ՀԲ-ի եւ ՀՀ կառավարության նպատակները համահունչ են»: Մի խոսքով, մենք չգիտենք այդ մասին, բայց երջանիկ ենք: Ավելին, արտահանման ցուցանիշներով ԵԱՏՄ-ի չեմպիոնն ենք: Մի բան հասկանալի չէ. եթե միայն վարչապետի հանձնարարականներով կարելի է այսքան մեծ հաջողությունների հասնել, բա ի՞նչ կլինի, եթե վարչապետն ու կառավարությունը սկսեն կատարել նաեւ այդ հանձնարարականները: |