Ուսումնական տարեշրջանի վերսկսման այս օրերին շատ ավելի ագրեսիվ են դարձել սմարտֆոն եւ հաղորդակցության այլ գործիքներ վաճառողների, ինտերնետային ավելի արագ կապուղիներ խոստացող ընկերությունների գովազդները: Ոչինչ չես կարող ասել. շուկան թելադրում է իր կամքը, պահանջարկը մեծ է, հատկապես վերամուտի այս օրերին, հարկավոր է բավարարել այն, եւ ամեն գնով: Դեռ որքա՜ն երեխաներ կան, ...
«Թուրքիշպրես» գերմանալեզու կայքէջը օգոստոսի 31-ին իր ծավալուն խմբագրականում անդրադարձել է Հայաստանումՙ իբրեւ թե աճող հակասեմականությանը: «Այսպես կոչված ցեղասպանության ստվերում. Հակասեմականությունը Հայաստանում» վերնագրյալ հրապարակման մեջ կարդում ենքՙ սիրիական հակամարտությունը հայկական փոքրամասնությանն էլ տնավեր է դարձրել, մի մասը Հայաստանում է ապաստանել, մի այնպիսի ապահով կայան, ինչպիսին Իսրայելն է աշխարհի հրեաների համար: Բայց ...
Սեպտեմբերի 18-ին Երեւանում կմեկնարկի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որի գլխավոր նորությունն այն է լինելու, որ ստեղծվելու է համահայկական խորհուրդ: Հայտնի է համաժողովի խորագիրըՙ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն», որն ինքնին հարցեր է առաջացնում իր բաղադրիչներիՙ եթե չասենք անհնարինության, ապա գոնե թեականության տեսակետից:
Չգիտեմՙ կա՞ վիճակագրություն, թե Հայաստանում տարեկան որքան աղբ է բաժին ընկնում յուրաքանչյուրին: Գերմանիայում այդ թիվը շատերին է վախեցնումՙ 213 կգ: Ու օրեցօր նկատելի է դառնում, որ աղբից ազատվելու շարժումը (Zero Waste) կամ ավելի ճիշտՙ այն նվազագույնի հասցնելու ձգտումը համակում է գերմանացիներին: Հաջորդ հրապարակումներիցս մեկում անպայման կգրեմ այդ աճ արձանագրող շարժման ...
Երեւանյան տոնավաճառի աղմկոտ երթեւեկն ու շոգն իրենց հորձանուտի մեջ են առնում առեւտրի եկածներին: Խելահեղ երթեւեկի մեջ մխրճվելովՙ շատերը միառժամանակ մոլորված այս ու այն կողմ են շպրտվում, հայացքով չափչփում տոնավաճառի խայտաբղետ ապրանքները, աշխատում արագ սթափվել ու կողմորոշվելՙ ի՞նչ պետք է գնել ու որտեղի՞ց: Շարվեշարան տաղավարների վրա ինչ ասես որ չկա. հագուստ-կոշիկի, ...
Ջորջ եւ Ամալ Քլունիները հայտարարել են, որ ծրագրում են 2,25 միլիոն դոլար նվիրել Լիբանանում 3000 սիրիացի փախստականների համար յոթը դպրոց բացելու նպատակով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Խմելու ջրի սակագինը կբարձրանա: Նման հայտով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել այս տարվանից արդեն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը: Իր հայտում ընկերությունն առաջարկել է ներկայիս 1 խմ ջրի համար սահմանված 180 դրամ սակագինը դարձնել 194,3 դրամ: Հանձնաժողովն այդ հայտը կքննարկի 90 օրվա ժամկետում, բայց, ամենայն ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ վերջերս Բեռլինում պաշտոնապես հինմնվել է գերմանա-թուրքա-հայկական բարեկամության ընկերություն, որը ղեկավարելու են Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդը եւ գերմանաթուրք հայ երգահան եւ կիթառիստ Մարկ Սինանը:
Օգոստոսի 9-ին Չինաստանի փոխարտգործնախարարՙ Լի Հուիլաիի ղեկավարած պաշտոնական պատվիրակությունը Հայաստան այցելեց երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցություններ անցկացնելու համար: Հյուրերը ներկա գտնվեցին Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցման հիմնարկեքի պաշտոնական արարողությանը: Նոր դեսպանատունը, որն զբաղեցնելու է 40 հազար քառ. մետր տարածք, երկրորդ մեծագույն դիվանագիտական հաստատությունն է լինելու նախկին Խորհրդային Միության տարածքում: Մենք, ...
Ադրբեջաներենում երկու ուշագրավ բառ կաՙ «սֆթա» եւ «բալթաջի»: «Սֆթա»ՙ նշանակում է առաջին անգամ: Օրինակ, երբ ադրբեջանցի ջահել տղան գնում է ադրբեջանական բանակ, ուտում է այնտեղ տրամադրվող առողջ սնունդը, ամեն անգամ թեյի հետ էլ երկու հատ ընկույզՙ մեղրով, ու գիշերը բռնաբարում վաշտի երեսուն տոկոսին, ընդ որումՙ առաջին անգամ, դա կարելի է ...
Ժամանակին մի թատրոն կար: Միայն մեկը, առաջինը: Բոլորն այնտեղ էին գնում ու դեռ չէր ծնվել այնպիսի հանդիսատես, որը բեմադրության ընթացքում ոչ թե մտածերՙ տեսածը հասկանալու ուղղությամբ, այլՙ մեկ այլ թատրոն ստեղծելու մասին: Այ հենց այդ առաջին թատրոնում բեմադրություն էր: Բեմում են թագավորը, նրա զորքը, նազիր-վեզիրը, թագուհին, արքայազնը, մյուս արքայազնըՙ «ես ...
Բոսնիա-Հերցեգովինայի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո արտգործնախարար Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձել է Էլմար Մամեդյարովի` «սուբստանտիվ բանակցությունների սկսելու» մասին հայտարարությանը եւ հակադարձել, որ եթե Ադրբեջանը պատրաստ է խնդրի խաղաղ կարգավորմանը, ապա պետք է հաստատի հավատարմությունը երեք հիմնական սկզբունքներին: Փաստացիՙ Նալբանդյանը դիվանագիտական «ծուղակ» է ստեղծել, որովհետեւ համաձայն լինել ուժ կամ ուժի սպառնալիքի ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Հոգլանդի հայտնի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության մասին քննարկումների ալիք է բարձրացրել թե ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: Մադրիդյան կոչվող հայտնի սկզբունքների մի մասի հերթական բարձրաձայնումը առիթ է հանդիսացել, որ «Ղարաբաղյան հակամարտության» տասնյակ նորահայտ ու ինքնահռչակ «մասնագետները», մեծ թե փոքր, տան իրենց բազմաձեւ ու բազմաբովանդակ, իսկ, ...
Սեպտեմբեր 18-20 կայանալիք համահայկական 6-րդ համաժողովը պարտ էր որակական յաւելումներով համախմբել մասնակիցները, սակայն որոշ հերթականութեամբ կայացող այս համաժողովները կարծէք օրկանական կապով մը չեն զօդուած իրարու եւ իբրեւ հետեւանքՙ որակական չափելի վիճակ մը կարելի չէ փնտռել: Այսուհանդերձ անոնց կայացումը կը մնայ անհրաժեշտ գոնէ Սփիւռքի եւ հայրենիքի հատուածներու փոխադարձ ճանաչողութեան իմաստով:
Համագործակցելով «Խոստումը» (The Promise) ֆիլմի պրոդյուսերական ընկերությանՙ «Survival Pictures-ի» եւ Հյուսիսային Ամերիկայում գործող մի շարք հայկական կազմակերպությունների հետ, ՀԲԸՄիությունը նախաձեռնել է «Խոստումը ֆիլմը որպես կրթական նյութ» շարժումը, որի նպատակն է ֆինանսներ հայթայթել Հայոց ցեղասպանության ուսուցումը Մ. Նահանգներում առաջ տանելու համար:
Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի 2017-ին նկարահանած «La Villa» կամ անգլերեն տարբերակով «The House by the Sea» («Ծովափի առանձնատունը») ֆիլմը ցուցադրվելու է Վենետիկի այս տարվա 74-րդ կինոփառատոնի օրերին, հաղորդում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը հենվելով «ARKA» լրատվական գործակալության տեղեկության վրա:
Սեպտեմբերի 22-ին Եվրոնեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներըՙ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրոնեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովինՙ նվիրված կանանց առողջության եւ գենդերային հավասարության խթանմանը:
ԵԱՀԿ դիտորդական խումբը երեկ պետք է Չինարիի հատվածում մոնիթորինգ իրականացներ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, նշել է, որ խումբը չի կարողացել իր աշխատանքը կատարել:
Հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում ներկայացվել է «Զինվորական ծառայության մասին» օրենքի նոր նախագիծը: Այն նպատակ ունի օրենքին համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները եւ նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: Այսպես` վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել ...
Այնպես է ստացվել, որ որոշ ընդմիջումներով արդեն շուրջ քսան տարի ընտանիքով հանգստանում ենք Բաթումում: Լողալու սիրահար մեր ընտանիքը հանգիստն առանց լողալու չի պատկերացնում, իսկ Բաթումը ամենամոտն է եւ համեմատաբար մատչելի: Այս տարվա աննախադեպ շոգից խուսափելու եւ մի քանի օր գերլարված նյարդերիս հանգիստ պարգեւելու համար ընտանիքով մեկնեցինք Բաթում: Սովորաբար Բաթումն անձրեւոտ ...
Պարզվեց, որ ամեն մեկի հայրենիք գալով պետք չէ ուրախանալ: Օրինակ այն տղան, որը անցած օրերին Էրեբունի շրջանում գործող բիլիարդանոցներից մեկում պատանդ էր վերցրել մի աղջկա, նրա պարանոցին դանակ դեմ տվել ու պահանջում էր, որպեսզի ոստիկանները բիլիարդանոց ներս թողնեն մի փաստաբանի եւ 5 քաղաքացու, հայրենիք վերադարձածներից էր: Ըստ տեղեկությունների, տղան երկար ...
Ադրբեջանին ռուսական ԲՄՊ-3 հետեւակի մարտական մեքենաների մատակարարումը ծրագրվում է ավարտել մյուս տարի: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` ՌԴ ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգող մարմնին հղումով:
Իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայնՙ երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես արգելափակել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը կարեւոր հաճախորդի, գրում է newsru.co.il կայքը: Կոմյունիկեում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018թթ ընթացքում: Այդ հաճախորդի գնումները 2016թ. կազմել է ...
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 178 հոդվածով երեխաներին դպրոց չուղարկող ծնողների համար նախատեսված է տուգանքՙ 30 հազար դրամի չափով: Օրենքի հեղինակները, ցավոք, չեն հաշվարկել, թե երեխային դպրոց ուղարկող ծնողները միայն առաջին տարում արդյոք ավելի մեծ գումար չե՞ն ծախսելու, օրինակ գրքերի, գրենական պիտույքի, երեխայի հագուստի, կամ դպրոցում հավաքվող զանազան գումարների տեսքով: ...
Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Այս մասին հայտնել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 30-ին մեկնել է Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել է Բակո Սահակյանը: Սերժ Սարգսյանը Արցախ է մեկնելՙ ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն գիրք է գրել: Գրքի վերնագիրն էՙ «Մարտահրավերների կառավարումը»: Այն ներկայացվել է Բեռլինում օգոստոսի 29-ին: Գիրքը նվիրված է տնտեսությանը եւ բիզնեսին, գերմաներեն լեզվով է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Մակրոնը, մասնավորապես, օրինակ է բերել, որ ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Տաջիկստանի խուլ գյուղերից մեկի դպրոցի պատմության ուսուցիչ, 23-ամյա Սաիդշո Ասրորովը ոչ վաղ անցյալում ամուսնության ու հարսանիքի մասին չէր էլ մտածում: Բայց ամեն ինչ փոխվեց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպումից հետո:
Սիրիայում քաղաքացիական պատերազմը մոտենում է ավարտին: Սկսվում է «ավարի» կիսումը: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի անգլալեզու խմբագրությունը հաղորդում է, որ Լիբանան են ժամանել բրիտանացի եւ չինացի մասնագետներ, որոնք Սիրիայի սահմանից 28 կմ հեռավորության վրա գտնվող Տրիպոլի նավահանգստային քաղաքում զննում են կոնտեյներային կռունկները: Ամենահամեստ հաշվարկների համաձայն, Համաշխարհային բանկը Սիրիայի կառավարության շինարարական հնարավորությունները գնահատում ...
Չնայած այն բանին, որ վերջերս ունեցած ելույթում Թրամփը իրատեսությունը հռչակեց որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունք, քչերն են հավատում, որ դա իրոք այդպես է: Վաշինգտոնն առաջվա պես չունի նոր ռազմավարություն Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի կամ Ասիայի նկատմամբ: Ու եթե Թրամփը նույնիսկ պատրաստ էլ է ուղեգիծը փոխել Ռուսաստանից ՆԱՏՕ ընկած մի շարք ...
Օրեր առաջ, մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (Ջահ) կողմից հիմնադրված Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը:
Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքում, որտեղ 1989 թվականից բնակվում են փախստական եւ մարզի տարբեր գյուղերից այստեղ տեղափոխված ընտանիքներ, արտաքին լուսավորության համակարգ երբեւիցե չի եղել:
Թել Ավիվից «Ջերուսալեմ փոստի» հաղորդմամբ, «Եշ Ատիդ» կուսակցության հիմնադիր Յաիր Լապիդը կոչ է արել իշխանություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Հրեա քաղաքագետի կոչը հնչել է ի պատասխան Երուսաղեմի «Էլ Աքսա» մզկիթի մուտքին մետաղյա դետեկտորներ տեղադրելու դեմ ուղղված Էրդողանի մեղադրանքներին: «Հրեա զինվորները իրենց ներկայությամբ կեղտոտում են մզկիթի տարածքը», ասել էր նա: Դետեկտորներ տեղադրելու ...
3 սեն. բն. ՀԱԹ Բ-4 թաղամասում: 1-ին հարկ, 70 ք.մ, ունի նկուղ (մուտքը տանից): Խոհանոցն ու միջանցքը սալիկապատ, խողովակաշարն առանձնացրած: Ունի վերանորոգման կարիք: Արժեքը 36.000 դոլարին համարժեք դրամ: (Կարող է վաճառվել նաեւ ավտոտնակի հետ միասին):