ԹՈՒՐՔԵՐԻՆ «ՄՏԱՀՈԳՈՒՄ Է» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱԿԱՍԵՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃԸ» Ան. Հ. «Թուրքիշպրես» գերմանալեզու կայքէջը օգոստոսի 31-ին իր ծավալուն խմբագրականում անդրադարձել է Հայաստանումՙ իբրեւ թե աճող հակասեմականությանը: «Այսպես կոչված ցեղասպանության ստվերում. Հակասեմականությունը Հայաստանում» վերնագրյալ հրապարակման մեջ կարդում ենքՙ սիրիական հակամարտությունը հայկական փոքրամասնությանն էլ տնավեր է դարձրել, մի մասը Հայաստանում է ապաստանել, մի այնպիսի ապահով կայան, ինչպիսին Իսրայելն է աշխարհի հրեաների համար: Բայց հրեական համայնքի վիճակը սիրիահայերի գալուստով ավելի տառապագին է դարձել, սիրիական պատերազմի ստվերում հակասեմականությունը Հայաստանում ավելի է տարածվում, այնպես, ինչպես կովկասյան տարածաշրջանում գտնվող Լեռնային Ղարաբաղն է ստիպված եղել տառապել Բալկանյան պատերազմի ստվերում: Հրապարակմանը կանդրադառնաք առաջիկայում: |