Ո՞Վ Է ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Այս մասին հայտնել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հասարակայնության հետ կապերի բաժնից: Հարությունյանը հինգշաբթի առավոտյան տեղափոխվել է կալանքը բաց ռեժիմով կրողների համար նախատեսված տեղամաս: Սակայն նա տեղամասից օրենքով սահմանված ժամերին դուրս գալու համար դեռ պետք է ներկայացնի դիմում-թույլտվություն` աշխատավայրից: Խնդիրն այն է, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած Հարությունյանը երկրում ոչ մի տեղ չի աշխատում ու շատ հետաքրքրական է, թե ո՞վ է նրան տալու համապատասխան թույլտվությունը: |