ՔԼՈՒՆԻՆ Ի ՆՊԱՍՏ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ Հ. Ծ. Ջորջ եւ Ամալ Քլունիները հայտարարել են, որ ծրագրում են 2,25 միլիոն դոլար նվիրել Լիբանանում 3000 սիրիացի փախստականների համար յոթը դպրոց բացելու նպատակով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Հազարավոր սիրիացի երեխաներ զրկված են հասարակության ակտիվ, արդյունավետ անդամ լինելու հնարավորությունից, որովհետեւ իրենց չար բախտից ծնվել են սխալ վայրում եւ սխալ ժամանակահատվածում: Մենք չենք ցանկանում կորցնել մի ամբողջ սերունդ եւ հավատացած ենք, որ կանոնավոր կրթությունը կարող է փոխել իրադրությունը», ասել են նրանք: «Google-ի», «HP-ի» եւ «UNICEF-ի» աջակցությամբ եւ նյութական օժանդակությամբ Քլունիների մտադրությունը իրականություն է դառնալու եւ ուսման ու տեխնիկական նորագույն սարքավորումներից օգտվելու հնարավորություն է շնորհվելու պատերազմի պատճառով իրենց մանկությունը կորցրած երեխաներին: Հիշեցնենք, որ Ամալ Քլունին ծագումով լիբանանցի արաբ է: |