RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 7018, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԻՆՙ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տաջիկստանի խուլ գյուղերից մեկի դպրոցի պատմության ուսուցիչ, 23-ամյա Սաիդշո Ասրորովը ոչ վաղ անցյալում ամուսնության ու հարսանիքի մասին չէր էլ մտածում: Բայց ամեն ինչ փոխվեց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպումից հետո:

Օգոստոսի 16-ին Տաջիկստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է այն շրջան, որտեղ բնակվում է երիտասարդ ուսուցիչը: Հանդիպելով նախագահինՙ հուզված երիտասարդը նրան է նվիրել ավելի վաղ երկրի առաջնորդի պատվին գրած իր բանաստեղծությունն ու հայտնել, որ անչափ երջանիկ է նրան հանդիպելու համար:

Իր հանդեպ նման սիրուց շոյվածՙ նախագահը հետաքրքրվել էՙ արդյոք երիտասարդ ուսուցիչն ամուսնացա՞ծ է, լսելով բացասական պատասխանՙ Ռահմոնը կարգադրել է անհապաղ հարսնացու գտնել տղայի համար:

Նախագահի միջամտությամբ հարսնացուին գտել են երեք օրվա ընթացքում: Ընդ որում, թեկնածուները շատ են եղել: Ի վերջո ընտրվել է մասնագիտությամբ բուժքույր մի կին, որն ասել է, թե ինքը համաձայնել է ամուսնանալ միայն այն պայմանով, որ իր փեսացուն հետագայում չարգելի նրան աշխատել:

Ուշագրավ է, թե արդյո՞ք այս պատմությունը կնպաստի, որ Էմոմալի Ռահմոնին ձոնված բանաստեղծությունները շատանան Տաջիկստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ