RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 9733, Տպվել է` 1378, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԱՊՇԻՆԻ ՀԵՏԵՎԻՑ ԵԿԵԼ ԷՐ ՄԱՅՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն արդեն Իսրայելում է: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը օրերս ներում շնորհեց Լապշինին, ով դատապարտվել էրՙ «Ադրբեջանի տարածքն ապօրինաբար հատելու համար»: Ուշագրավ է, որ բլոգերի հետեւից Բաքու էր ժամանել նրա մայրը: Հավանաբար Իլհամ Ալիեւը չի ցանկացել Լապշինին բաց թողնելՙ առանց ծնողների: Լապշինի փաստաբանը տեղեկացրել է, որ բլոգերն ու նրա մայրը Բաքվից կմեկնեն Թուրքիա, հետո այնտեղից նորՙ Իսրայել: Թե ինչո՞ւ է Բաքվիցՙ Իսրայել ճանապարհն ընկած Թուրքիայով, փաստաբանը չի մանրամասնել, հավանաբար Լապշինը պետք է Թուրքիայից էլ ներողություն խնդրեր: Ի դեպ, Իլհամ Ալիեւին ուղղված նամակում Լապշինը ներողություն է խնդրել, նշել, որ ինքը չի իմացել, որ «ապօրինաբար է հատում Ադրբեջանի տարածքը» եւ շեշտել է, որ «Ղարաբաղը եղել է Ադրբեջանի տարածք, կա եւ մնալու է»:

Մի մութ հարց է մնում. Լապշինն այս նամակը գրել է նախքան Բաքվի բանտում ինքնասպանության փորձ անե՞լը, թե՞ դրանից հետո:

Ամեն դեպքում շուրջ 10 երկրից բլոգերներ պատրաստվում են ժամանել Արցախ, ոչ ապօրինաբար, Հայաստանի տարածքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ