ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ Հ. Աֆ. Նախագահ Սարգսյանը չորեքշաբթի խորհրդակցություն էր հրավիրել ժողովրդագրության հարցերով: Ներկա են եղել բոլորը, նույնիսկ գյուղատնտեսության նախարարը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչեւ 2040-ը 4 միլիոնանոց երկիր ունենալու համազգային նպատակը կամաց-կամաց դառնում է պետության ծրագիր, ինչն իրականացնելը բարդ է, բայց հնարավոր: ՀՀ նախագահը շեշտել է, որ բնակչության թվի աճի ապահովումը Հայաստանի բոլոր իշխանությունների կարեւորագույն խնդիրն է, ընդ որումՙ ե՛ւ մինչեւ 2040-ն է այդպես լինելու, ե՛ւ դրանից հետո: Բայց եթե 2040-ին իսկապես դառնանք 4 միլիոն բնակչություն ունեցող երկիր, ու քանի որ իշխանությունները դրանից հետո էլի են նպաստելու բնակչության թվի աճին, ապա որտե՞ղ ենք այդքանով տեղավորվելու 2040-ից հետո: Գուցե այդ ժամանակ արդեն երկի՞րն էլ մեծացնենք... մի քիչ: |