Մի քանի օրից, առաջիկա հինգշաբթի, ամերիկյան Գոհաբանության տոնին, ավանդության համաձայն Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Հայաստանի անկախության սկզբում, 1993 թ.ին հիմնված այդ հիմնադրամը կարեւոր ու գլխավոր նախաձեռնություններից մեկը եղավ մեր Երրորդ հանրապետության, նպատակ ունենալով համախմբել մեր ողջ ժողովրդին Մայր հայրենիքի վերաշինության, զարգացման եւ հզորացման գաղափարի շուրջՙ ...
Christie՛s աճուրդի տունը նոյեմբերի 15- ին Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ 450,3 միլիոն դոլարով վաճառեց Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր Մունդի» կտավը, այն դարձնելով աշխարհում ամենաթանկարժեք արվեստի գործը: 20 րոպե տեւած աճուրդում անհայտ գնորդը տեր դարձավ Հիսուս Քրիստոսին պատկերող հիշյալ կտավինՙ առավել շիկացնելով մասնագետների, լրագրողներիՙ երեկվանից ծայր առած բանավեճը: Գերմանական ԶԼՄ-ները ...
«Մենք չենք կարող վերցնել այս բյուջեի քաղաքական պատասխանատվությունը եւ դեմ ենք այս փաստաթղթին», ասաց «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Հայաստանի` 2018 թվականի բյուջեի խորհրդարանկան քննարկման ժամանակ: Իսկ եթե եկող տարի, ասենք ու հանկարծ, նրա խմբակցությունը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ապա այս բյուջեի պատասխանատվությունը «Ծառուկյան ...
Ձայնասփիւռէն հարցազրոյց մը յատկացուած էր Հայաստանի քաղաքականութեան հետ առնչուող հարցերու, յատկապէս այլ երկիրներու հետ դաշնինքներ կնքելու կապակցութեամբ:
Նոյեմբերի 12-ին Հունաստանի մայրաքաղաքի «Ինտերկոնտինենտալ» շքեղ հյուրանոցի դահլիճում կայացավ Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադրման 96-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն, տեղական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ՌԱԿ պատասխանատուների, շարքային անդամների եւ համակիրների հոծ բազմության ներկայութամբ, որոնց մեջ իրենց բացակայությամբ «փայլում» էին Հունաստանում ՀՀ դեսպանը եւ հայ եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդը:
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի 85-ամյակի առթիվ նոյեմբերի 3-ին կազմակերպված գալա-հանդիսության ժամանակ հանգանակվել է 135 հազար դոլար, որը հատկացվելու է թերթի հետագա գործունեությանց իրականացմանը, տեղեկացնում է «Միրորի» նոյեմբերի 11-ի համարը: Միջոցառմանը ելույթներ քիչ են եղել, բայց մթնոլորտը եղել է ջերմ եւ ներկաների տրամադրությունըՙ բարձր: Եղել են պարգեւատրումներ միջազգային ճանաչման արժանացած չորս լրագրողների: ...
Կրկին անգամ կայացավ «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթըՙ նվիրված հայ ականավոր լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակին:
Մեր առջեւ է չորրորդ դասարանի դասագիրքՙ Ա. Հովսեփյան, Գ. Հովհաննիսյան, Ն. Տողանյան, Լ. Ավագյան, «Ես եւ շրջակա աշխարհը», հաստատված ՀՀ ԿԳՆ կողմից, 2015 թ.: Դաս 50. «Քարահունջի աստղադիտարան» լուսանկարն է, կարդում ենք Հայկական լեռնաշխարհում պահպանված «հնագույն աստղադիտարանների» մասին, ապա նույն էջումՙ ...
Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու ամրակայման համար այս տարի եւս պետբյուջեից գումար է հատկացվել: 2017 թվականի ծրագրում ներառված է 7 եկեղեցի: Դրանց վերականգնումը կամ նորոգումը հիմնականում սկսվել է մի քանի տարի առաջ, այսինքնՙ ամեն տարի պետբյուջեից գումար է հատկացվում, որպեսզի հուշարձանները փուլ առ փուլ, տարի առ տարի աստիճանաբար վերակառուցվեն կամ ամրակայվեն:
Հարյուրամյա վաղեմության երկու գլխավոր իրադարձություններ լռության են մատնվել, չնայած իրենց ունեցած ազդեցությանը համայն աշխարհի վրա: Դրանցից մեկը 1917 թվի նոյեմբերի 8-ի հոկտեմբերյան հեղափոխությունն է, իսկ մյուսըՙ նույն թվի նոյեմբերի 2-ի «Բալֆուրի դեկլարացիան»:
Արեւային էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:Այս տեսակետից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում:
Կարմիր վերարկուով կինը հազիվ կարողացավ բարձրանալ երթուղային: Չափազանց գեր էր: Չնայած կնոջ ոչ տարիքն են հարցնում, ոչ գիրության վրա են ուշադրություն դարձնում, բայց դա առաջ էր, երբ կանայք ու տղամարդիկ իրավահավասար չէին` բոլոր առումներով:
Նոյեմբերի 15-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Սարյանի գույներով բացվել են Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը: Օրերի բացմանը մասնակցել են նախագահներ Սարգսյանն ու Պուտինը: Ի դեպ, վերջիններս նաեւ հանդիպել են, առանձնազրույց են ունեցել, քննարկել են հայ-ռուսական մեծ օրակարգը, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը, այնուհետեւ տարածաշրջանային առկա խնդիրները: Բայց ամեն դեպքում, ՀՀ նախագահիՙ Մոսկվա կատարած այցի ...
Կողքի սյունակներում նույնությամբ հրապարակում ենք, միայն ուղղագրական մի քանի սխալների սրբագրմամբ, Մոնրեալից մեզ ուղարկված «Բաց նամակը», որի հեղինակի անգլերեն գրությունից հոկտեմբերի 27-ի մեր համարում թարգմանաբար մի հատված էինք մեջբերել խմբագրական ներածականով, որը վերաբերում էր 20-րդ դարի առաջին կեսի մեր ամենահայտնի ռազմաքաղաքական գործիչներից մեկիՙ Դրաստամատ Կանայանի (Դրո) հակասական կերպարին: «Նոր բացահայտումներ ...
Մի քանի օրից, նոյեմբերի 22-ին, Լիբանանը նշում է իր անկախության տարեդարձը: Տեւական խաղաղություն եւ կայուն բարգավաճում մաղթելով այդ սիրելի երկրին` տպագրում ենք հուզառատ մի հոդված` արտատպելով Հայաստանում Լիբանանի դեսպանության նախաձեռնությամբ եւ մեր բարեկամ Գեւորգ Յազըճյանի կազմած գրքույկից:
Մտավորականությունը սոցիալական խումբ էՙ կրթական բարձր մակարդակով, զբաղվում է մտավոր բարձր ու ստեղծագործական աշխատանքով, գիտության, կրթության, մշակույթի զարգացմամբ ու տարածմամբ, աչքի է ընկնում հոգեւոր-բարոյական վեհ ձգտումներով, պարտքի ու պատվի սուր զգացումով:
Խորին շնորհակալություն պարոն Ավետիքյանին ս.թ. հոկտեմբերի 20-ին «Ազգ» շաբաթաթերթում Սիլվա Պապիկյանի «Մեղավորության կանխավարկած կամ Modus vivendi» հոդվածը պատասխանի իրավունքով տպագրելու համար, թեեւ ըստ էության այն ս.թ. սեպտեմբերի 29-ին «Ազգ» շաբաթաթերթումՙ «Մինչեւ ե՞րբ վերջապես (Quousque tandem)» հոդվածում, արծարծված հարցերի պատասխանը չէ։ Ինչեւէ... «Ճիշտն ասած, կարելի էր չանդրադառնալ» Ս. Պապիկյանի «այդ հոդվածին: ...
Վերջերս «Արմենիա» հեռուստատեսության «Սուր անկյուն» հաղորդաշարից մի տեղեկություն ստացա, որն ինձ անչափ վրդովեցրեց: Բանը նրանումն է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները իրենց աշխատանքային գործունեության ընթացքում բավականին բարձր աշխատավարձ են ստանում, որին ես բնավ էլ դեմ չեմ: Ճիշտ է, նրանց մի մասը աշխատանքի է ներկայանում միայն քվեարկությունների ժամանակ կոճակ սեղմելու, այլ ...
«Այն ժամանակ է սկսվում կյանքի հետընթացը, Երբ դու վաղ արթնանալու որեւէ պատճառ չունես: Եվ եթե սիրում ես այն ինչ անում ես եւ զգում գործիդ թողած արժեքը, ապա դա աշխատանք չէ այլեւս, այլՙ երկնային պարգեւ»: 95 ամյա մեր հայրենակից Սարգիս Թաթիկյանին այս փիլիսոփայությունն է օգնել ծերության դեմ պայքարում: Նա սահմանել է ...
Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները երկկողմ ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին երկու երկրների մասնակցության վկայություններից են:
Ինչպես ֆիզիկայում, այնպես էլ աշխարհաքաղաքականության մեջ ուժը հարուցում է իրեն հավասար հակադարձ ուժ: Նախահարձակ կողմը ճնշված երկրին դրդում է գտնել դաշնակիցներ եւ դիմել պատասխան գործողությունների: Հիմա հենց դա է տեղի ունենում ԱՄՆ-ի դեպքում:
Վերջին օրերին ի հայտ է եկել վտանգ, թե Մերձավոր Արեւելքում կարող է նոր պատերազմ բռնկել: Մեղավորը Սաուդյան Արաբիան է, որը Լիբանանը իբրեւ նոր մարտադաշտ է ընտրել եւ անսովոր դաշինք կնքել Իսրայելի հետ, հաղորդում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը:
Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Թոնի Ֆադելն ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: iPod ապրանքանիշի հեղինակ, գյուտարար Թոնի Ֆադելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տարիների հաջողված գործակցության արդյունքում բազմաթիվ ընտանիքների բնակարանամուտ տոնելու երջանկություն են ընձեռել: Այս անգամ գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղ, որտեղ բնակվող Սիմոնյանների համար գործակցության արդյունքները շոշափելի են դարձել: