RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 12186, Տպվել է` 1718, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ. ՇՈՒՏ ԶԱՐԹՆԵՔ ԵՎ ՈՒՇ ՔՆԵՔ

Հ. Աֆ.

Անցնող շաբաթ վարչապետը հանդիպել է ագրոբիզնեսի ներկայացուցիչներին, նրանցից առավել հաջողակներին նույնիսկ պարգեւատրել է: Դեՙ եռամսյակի, քառամսյակի, հնգամսյակի,...պլաննները գերակատարելու համար: Հետո Կարեն Կարապետյանը , դիմելով գյուղացիներին ու գյուղական բիզնեսի ներկայացուցիչներին ցույց է տվել հողից եկամուտ ստանալու նոր եղանակներ ու ներկայացրել է այդ հարցում կառավարության ստեղծած նոր պայմանները: Վարչապետը խոսել է էժան վարկերից օրինակ, ու հանձնարարել գյուղացիներինՙ լավ եկամուտ ստանալու համար ուշ քնել ու շուտ զարթնել:

Ենթադրում ենք, որ կառավարությունը հատուկ տեսուչներ կնշանակի ՀՀ բոլոր գյուղերում, որպեսզի վերջիններս հետեւեն, թե գյուղացիներն ինչպես են կատարում վարչապետի այս հանձնարարականը, ընդ որում կարելի է անգամ տուգանքներ սահմանել բոլոր նրանց համար, ովքեր չեն կատարի վարչապետի հանձնարարականը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ