RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 11821, Տպվել է` 1632, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻԱՑՅԱԼ «ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Հ. Աֆ.

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու մասին: Նոյեմբերի 9-ին ընդունված նախագծի հիմնավորման համաձայն, կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են:

«Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձեւով վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսներըՙ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաեւ ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- նշված է հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչներն ենՙ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենըՙ 50% բաժնետոմսով, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարըՙ 25 տոկոս բաժնետոմսով, կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետըՙ 25 տոկոս բաժնետոմսով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ