Օրացուցային տարին ավարտվում է. գալիս է խորհրդանշական պահը հաշվեփակի, համարատվության: Անշուշտՙ տոնական խրախճանքների մի քանի օրերից հետո, երբ որկրամոլությունից ընդարմացած մեր մարմինը փնտրում է հանգիստ, հոգինՙ խաղաղություն, բայց միտքը թափառում է անհանգիստՙ փորձելով որոշել մեկնող-մեկնած տարվա կարեւոր ձեռքբերումներն ու կորուստներըՙ մարդկային, նյութական, ընկերային, անձնական ու հասարակական: Անձնականը պահում ենք մեզ, ...
Երեկ Բաքվից 7 լեզվով ժամ առ ժամ նորոգվող լրատվությունը թնդացնում էր տարվա ամփոփիչ իրադարձությունըՙ«2017- ը իսլամական համերաշխության տարի. միջկրոնական եւ մշակութային երկխոսություն»վերնագրյալ կոնֆերանսի մեկնարկը եւ այդ առիթով Ալիեւի հրավերին արձագանքած 40 երկրների, 8 միջազգային կազմակերպությունների, հոգեւոր առաջնորդների, պաշտոնատար անձանց Ադրբեջանի մայրաքաղաք ժամանման լուրերը: Կոնֆերանսի բացման Ալիեւի ելույթից հետո ընթերցվել են ...
Տարեվերջին «Ֆլորենս» ռեստորանում աչքի ընկնող քաղաքական գործիչները, նախարարներից ոմանք, պատգամավորներից ոմանք, Հայաստանի նախագահի մասնակցությամբ, մի ափոփիչ-տարեվերջյան հավաքույթ են անում: Խնջույքը` խնջույք, բայց մեր քաղաքականները ամեն գնով ուզում են իմանալ նախագահի բերնի գոլը` նախագահի ժամկետը լրանալուց հետո մնալ-չմնալու նրա ցանկության մասին. ախր բոլորը շվար են մնացել, չգիտեն ում կողմը նայեն` ներկա ...
Երբ «Ազգ»ի գրադարան-լսարանին մէջ Մեծ Հայրենադարձութեան 70-ամեակին նուիրուած կլոր սեղանին որպէս մասնակից մտիկ կ՛ընէի ելոյթ ունեցող պատմաբաններուն զեկոյցերը, ակամայ, միտքով վերադարձայ 1946 թուականը, երբ երեք տարեկան երեխայ էի ու Հալէպի շոգեկառքի կայարանին մէջ, շոգեշարժավար հօրս կողքին կանգնած, հետաքրքրութեամբ կը նայէի դալար ճիւղերով զարդարուած շոգեկառքին, առանց իմանալու, որ ներգաղթի շոգեկառքն էր ...
2017 թվականը մոտենում է ավարտին, եւ արդեն հրապարակվածՙ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 11 ամիսների ցուցանիշները կարող են հիմք դառնալ ընթացիկ տարվա առնչությամբ նախնական եզրակացություններ անելու: Տարվա ընթացքում պարբերաբար անդրադառնալով այս թեմային, իրատեսական էինք համարել տարեկան առնվազն 5 տոկոսին մոտ տնտեսական աճի հավանականությունը: Դա պայմանավորված էր ինչպես համաշխարհային տնտեսությունում առկա ...
Անցյալ հինգշաբթիՙ դեկտեմբերի 14-ին, Հանրային ռադիոն, այնուհետՙ հեռուստատեսությունը հաղորդեցին, թե հավկիթի հայաստանյան գնաճը պայմանավորված է այլ երկրներում, հատուկ շեշտադրելովՙ Գերմանիայում դրա աննախադեպ թանկացմամբ: Նույն պահին չսուրացի մոտակա խանութՙ այսպես ասածՙ մասնագիտական պարտքս կատարելուՙ ստուգելու եւ հաղորդելուՙ ճի՞շտ է, թե՞ սխալ, քանի որ «Ազգ»-ում կիսատ հոդվածիս փեշերին էի դեռ բառեր կարում, ...
Հայաստանը երկու քարի արանքում է հայտնվել: Բոլոր տարածաշրջանային զարգացումները շրջանցում են Հայաստանին` ծրագրված ձեւով կամ ոչ: Ադրբեջանն ու Թուրքիան վճռականապես դեմ են Հայաստանին եւ իրենց քաղաքական ու տնտեսական լծակներն օգտագործում են մեկուսացնելու համար Հայաստանին բոլոր տեսակի տարածաշրջանային նախագծերից, որպես հիմնավորում բերելով ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նույնիսկ հուսահատ եւ անտարբեր, չշահագրգռված հայ ...
Նյու Յորքի Զոհրապ լրատվական կենտրոնից բազմավաստակ լրագրող Ֆլորենս Ավագյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին Հայկական եկեղեցու արեւելյան թեմում կայացել է դոկտ. Քրիստոֆեր Շեկլյանի հետաքրքրաշարժ դասախոսությունը նվիրված Թուրքիայում հայկական կրոնական փոքրամասնություն լինելու թեմային:
Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ երիտասարդ Դավիթ Պետրոսյանը օրերս Ֆեյսբուքի իր էջում հայտարարությամբ հանդես եկավ: Դավիթը նշեց, որ իրենք դադարեցնում են իշխանությունների հետ բանակից տարկետման հարցով բանակցությունները, քննարկումները, քանի որ իրենք, չնայած կառուցողական դիրքորոշում էին ցուցաբերել ու համաձայնել էին այդ բանակցություններին, բայց դրանք որեւէ արդյունք չեն ...
Երջանկության չափման ՄԱԿ-ի չափորոշիչները էականորեն տարբերվում են, օրինակ ոսկեպարցի Վալոդ պապի նույն չափորոշիչներից: Վերջինս, օրինակ, իրեն երջանիկ է համարում, երբ պտղատու ծառերով լի այգուց տուն է գալիս, պառավը մի աման տաք ճաշ է տալիս, ուտելուց հետո մի հատ հալալ ծխում է, հետո դուրս գալիս երեկոյան գյուղամեջ, մի քիչ զրուցումՙ հասակակից ...
Դեկտեմբերի 14-ին, երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ամերիկահայ Ռ.Ք.-ն, օգտագործելով Ֆեյսբուքը, Հայաստանում համախոհների խումբ է ձեւավորելՙ փորձելով ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրում, եւ որ հիմա Ռ.Ք.-ի, ինչպես նաեւ նրա խմբի շատ անդամների ինքնությունը հայտնի է, ստեղծվեց մի տարօրինակ իրավիճակ: Մարդիկ, եւ որն ավելի ուշագրավ է, ԶԼՄ-ները, ուսումնասիրեցին Ռ. Ք.-ի ֆեյսբուքյան էջըՙ հասկանալու, ...
19-րդ դարի 20-ական թվականների վերջին Ռուսական կայսրության Հայկական մարզում գոյություն ունեին 1456 ջրաղաց, 138 դինգ, իսկ Երեւան քաղաքում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացներն ունեին շատ պարզ կառուցվածք:
Մարդկային հնարագիտության զարմանալի երեւույթներից է ամուր կառչած լինելով երկրին, մտավոր թռիչքներով խոյանալ վերեւՙ բացահայտելու արեւային համակարգի գաղտնիքները: Փասադենայի «Կալտեկում տեղակայված (Կալիֆոռնիա) ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի աշխատակից, օդային տարածության առաջատար ճարտարագետ Ռայմոնդ Էլյինն (Raymond Ellyin) իր կյանքը նվիրել է տիեզերքի անօդաչու սարքերի ուսումնասիրության գործին: Ռոբոտավար սարքերի գլխավոր կենտրոնը կառուցել է եւ ...
Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագիծը: Այս փաստաթուղթը կարեւորագույն նշանակություն ունի այդ պետության առաջիկա տարիների զարգացումըՙ նրա հիմնական ռազմավարական թիրախները, վտանգները, սպառնալիքները ու մարտահրավերները հասկանալու համար, ինչը մասնագետներին հնարավորություն կտա նաեւ վերլուծել այն քաղաքականությունը, որը Թրամփի վարչակազմը կորդեգրի իր նպատակներին հասնելու ...
2017 թվականի նոյեմբերի 17-ին «ԱԶԳ»ը հրապարակել էր («ԿԱՍԵՑՆԵԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» - http:/www.archive.azg.am/AM/2017111708) մի խումբ գիտնականների բաց նամակը:
Վերջին ժամանակներս շատ է խոսվում ու գրվում անվանափոխությունների մասին: Այնպես է ստացվում, որ ամեն մի նոր իշխանություն հինը ջնջելով նոր միջոցառումներ է ձեռնարկում կարծելովՙ թե ամեն ինչ շտկվեց: Ճիշտ է, ժամանակն իր հետ նոր պատմություն է ստեղծում, բայց դրա հետ չպետք է մոռանալ անցյալը:
Հիրավի բարձր գնահատանքի արժանի հոգեւոր այրիՙ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 եւ առաջնորդության 21-ամյա տարեդարձները շուքով, հավուր պատշաճի եւ ըստ արժանվույն նշվեցին ոչ միայն թեմի հավատավոր ժողովրդի, Լոռու մարզային եւ Վանաձորի քաղաքային իշխանությունների, այլեւ հայաստանյան հոգեւոր եւ աշխարհիկ բարձր իշխանությունների ...
Այս թեմայի շուրջ համապարփակ եւ ուսանելի բանախոսությամբ Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում նոյեմբերի 12-ին հանդես է եկել լրագրող եւ երգիծանկարիչ Լուսինե Գասպարյանը , տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Հալէպի մէջ, ամբողջ հարիւրամեակ մը, չորս սերունդի ազգային դիմագիծը կարելի եղաւ պահպանել կուրծք տալով ժամանակի եւ պայմաններու մաշումի բնական ընթացքին: Իսկ այսօր այդ բոլորը պատմութիւն դառնալու եզրին կանգնած են, սուրիական եօթնամեայ պատերազմին պատճառով:
Հալէպահայերու հետ խօսած պահուդ յաճախ կը նկատես, որ անոնց մօտ պատերազմի ահը տակաւին տիրական է: Ու հակառակ այն իրողութեան, որ Հալէպի հայկական թաղամասերը այլեւս զերծ են ահաբեկիչ զինեալներու հրասանդներէն, ակներեւ է սակայն, որ պատերազմին թողած յիշողութիւններու, վէրքերու ծանր շղարշը կը շարունակէ պարուրել Սուրիոյ տնտեսութեան երբեմնի սիրտը հանդիսացող քաղաքը:
Նախագահ Թրամփի դեկտեմբերի 6-ի հայտարարության մեջ մի քանի հետաքրքրական մանրամասներ է նկատել քաղաքագետ Մարտին Ինդիքը , որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:
Ամերիկայի նախագահը` Դանըլդ Թրամփ, աննախատեսելիօրէն նախատեսելի է իր ըրածներուն ու խօսածներուն մէջ։ Այն ինչ որ կը կարծուի թէ դիւանագիտօրէն անկարելի է` պատրաստ է ան ընելու եւ գոհանալու իր ստեղծած հակազդեցութիւններով։ Ան միակողմանիօրէն որոշեց հրաժարիլ կենսոլորտի պահպանութեան Փարիզեան դաշնագրէն, ահաբեկելով միեւնոյն դաշնագրին մասնակից այլ երկիրներն ու գիտական աշխարհը, որոնք մտահոգուած են ...
«Մոսկվան հայ նկարիչների հայացքով» խորագրովՙ Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայի գեղանկարչության եւ գրաֆիկայի բաժինների 40 ուսանողների աշխատանքներ այս օրերին ցուցադրվում են «Մոսկվայի տան» մշակութագործարարական կենտրոնի գեղեցիկ ցուցասրահում, որի ընդարձակ, բաց տարածքը, նաեւ էքսպոզիցիայի հաջող կազմակերպումը հնարավորություն են տվել նկարներիՙ այսպես ասած, լայն շնչառության եւ հաճելի դիտման:
Շատ տարիներ առաջ ԱՄՆ-ում ի հայտ եկավ «Ամերիկյան դար» ոչ կառավարական կազմակերպությունը, որը ձգտում էր վերջ դնել Օսլոյում ստորագրված իսրայելա-պաղեստինյան հաշտության համաձայնագրին եւ նորովի վերաձեւել Մերձավոր Արեւելքը: Առաջին հերթին նախատեսվում էր Իրաքի ոչնչացում: Կազմակերպության մշտական անդամ Պոլ Վուլֆովիցի խոսքերովՙ Մերձավոր Արեւելքում հաշտության ուղին անցնում է Բաղդադով:
Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանությունը այնտեղ տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշման ֆոնի վրա Իսրայելի քննդադատությամբ հանդես գալովՙ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է ներկայանալ որպես իսլամական աշխարհի առաջնորդ: Բայց իրականում նա հետապնդում է միանգամայն այլ նպատակներ, կարծում է գերմանական DieWelt թերթի մեկնաբան Բորիս Կալնոկին :
«Միլիոններ տեղափոխման շարժման մեջ: Զարգացման եւ ինտեգրման անհրաժեշտություններ» ընդհանուր խորագրի ներքո դեկտեմբերի 4-5-ին Բեռլինում կայացել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երկխոսությունները, որին մասնակցել են համաշխարհային ճանաչման արժանացած քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպիսիք են Բունդեսթագի նախկին նագախահՙ Նորբերտ Լամերտը , Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախկին նախագահՙ դոկտ. պրոֆ. ...
Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընթացիկ տարվա գարնանն ընդգրկվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվողՙ բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում: Հայկարամ Բաղդասարյանի ընտանիքի համար այդ հնարավորությունն անակնկալ էր, որի մասին հայտնի դարձավ ուսումնասիրության նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում: Գործընկեր կառույցների աջակցությունը մինչեւ տարեվերջ տուն ունենալու հեռանկար էր ստեղծել: ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր: