Հրեական պետության քաղաքական ու հատկապես զինվորական ներկայացուցիչների ամենասիրած արտահայտություններից մեկն է «կանխարգելիչ հարվածը» (preemptive strike), որը նրանք սովորաբար օգտագործում են պաղեստինցի արաբների դեմՙ որպես պատճառաբանում-արդարացում նրանց իրական կամ ենթադրյալ ահաբեկչական, ըմբոստական գործողությունները կանխելու, նրանց դիրքերը ռմբակոծելու, նրանց տները պայթեցնելու համար: «Կանգարխելիչ հարված» արտահայտությունը ես այստեղ ուզում եմ օգտագործել զուտ քաղաքական ...
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հիմնադրամի 2018-ի բյուջեի նախագիծը, 2018-ի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաեւ ներկայացվել է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագրի նախագիծը: Նախագծով առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ «հիմադրամի դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների ...
Մոտ 70 տարի առաջ տեղի ունեցած Մեծ հայրենադարձությունը մասնագիտական մակարդակով դեռեւս լայնորեն ուսումնասիրված եւ գնահատված չէ: Կան, իհարկե, այս նեղ թեման լավագույնս ուսումնասիրած մասնագետներ,կան նաեւ գնահատականներ եւ մի շարք ուսումնասիրություններ այդ թեմայով, սակայն թեման սպասում է ավելի համակողմանի ուսումնասիրողների, բաց մնացած խնդիրների լուսավորման: Թեման բացելու ու միգուցե ներկա արտագաղթի ֆոնին` ...
ԱՄՆ նախագահ Թրամփիՙ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը, բնական է, լարվածության մեծ ալիք գրանցեց առանց այն էլ անհանգիստ աշխարհի տարբեր անկյուններում, բայց այն, ինչ նկատվեց Գերմանիայի տարբեր քաղաքներում եւ հատկապես Բեռլինում, հուշարար դարձավ, թե Ծննդյան տոների լույսերով ողողված, այժմ նաեւ հրեաների Խանուկայի լույսով պայծառացած, Հոլոքոսթի զոհերի հուշարձանը սրտում այս քաղաքը ...
Որքան կը յիշեմ, նախակրթարանի օրերէն, սա Պաղեստինի հարցը մեր ականջներուն մէջ թխմած են, անկէ կախած են որպէս օղ, մեր դիմաց դրած են որպէս կուռք, ոչ անպայման պաշտելու, այլ ընդհանրապէս տեսադաշտէն չհեռացնելու, ամէն օր անոր մասին մտածելու, անոր եղած անարդարութիւնը դատապարտելու:
Րոպեներ առաջ վերադարձա ՌԱԿ կենտր. վարչության կողմից կազմակերպված Մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրված «կլոր սեղանից», եւ քանի դեռ տպավորություններս թարմ են, որոշեցի այդ օգտաշատ, արդիական միջոցառման որոշ դրվագներ հանձնել թղթին:
Տարեվերջից մոտ 2 ամիս առաջ, 10 ամսվա արդյունքներով Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե 5 մլրդ դոլար, ավելի կոնկրետՙ 4 մլրդ 979 մլն դոլար: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ 22,4 տոկոսով կամ մոտ 900 մլն դոլարով արտաքին առեւտրի ծավալների նման աճը վկայում է միմյանց փոխկապակցված մի քանի երեւույթների մասին:
Ազգային հերոս, մեծ մտածող, սպարապետ Գարեգին Նժդեհի անվան շուրջ ահագնացող միջազգային հիստերիայի նախաձեռնողն, անկասկած, ադրբեջանական քարոզչամեքենան է, որը ձգտում է Ամերիկայի հրեական համայնքում եւ ողջ հրեական աշխարհում հայի հակասեմական կերպար ձեւավորել: Նույն փորձը, ինչպես տեսանք վերջերս, տեղայնացվում է նաեւ Ռուսաստանում, որոշ ծախու ԶԼՄ-ների եւ վերլուծաբանների միջոցով: Առիթըՙ ժամանակին ազերի հայակուլ ...
Հայ ժողովուրդը միշտ ալ պահանջը ունեցած է միանալու եւ զօրանալու եւ, հակառակ մեր ցանկատեսութեան, այդ միութիւնն ու միասնականութիւնը գոյութիւն չեն ունեցած անհրաժեշտ պարագային: Յաճախ հայ ժողովուրդը միացած է իր ինքնապաշտպանութեան մարտերուն մէջ: Մեր բաժանումները, տարանջատումները, երկփեղկումները յանկարծ անյայտացած են, երբ ժողովուրդը զգացած է գոյութենական վտանգ մը եւ ոեւէ մէկէ աւելի` ...
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունեն ՀՀ-ում փոքր եւ միջին հզորությամբ հիդրոէլեկտրակայանների նախագծումը եւ կառուցումը: 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում էլեկտրական էներգիա են արտադրել 163 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 280 ՄՎտ:
Եթե դուք չեք հասցրել դեկտեմբերի 4-ինՙ Ձմեռ պապին կամ Սանտա Կլաուսին (նայած, թե դուք ինչ քաղաքական կողմնորոշում ունեք) նամակ գրել, ապա շատ մի վհատվեք: Դուք կարող եք էլի նամակ գրել մեկ այլ Սանտա Կլաուսի, ավելի ճիշտՙ Սանտա Կլաուսի ամուսնուն: Նա, ինչպես հասկացաք, ապրում է մեզ շատ ծանոթ Սանտայի հետ Հյուսիսային ...
Երկու նորություն ունեմ, մեկըՙ վատ, մյուսըՙ լավ: Լավն այն է, որ վերջապես պարզվել է, թե ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանում լավ ապրես, ընդ որումՙ անձամբ նախագահն է պարզել. շուրջ տասը տարի էր պետքՙ դա պարզելու համար: Մինչեւ հիմա նախագահ Սարգսյանն իր թիմով առավոտից երեկո աշխատում էր, որպեսզի պարզի, թե ...
Համարվում է, որ սիրիական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը նրա աշխարհագրական դիրքն է, որը նպաստավոր է Պարսից ծոցից էներգակիրները տարհանելու համար դեպի Միջերկրական ծով եւ ապա Եվրոպա: Այս ուղղության յուրացման շուրջ պայքարը սկսվել է դեռ անցած դարի սկզբից, սակայն կարելի է ասելՙ իր գագաթնակետին հասավ վերջին տարիներին, երբ տարածաշրջանի մի շարք ...
Ճարտարագիտության եւ բարեգործության բնագավառներում մատուցած ծառայությունների եւ նվիրվածության առ ի գնահատանք նոյեմբերի 10-ին Լոնդոնի Բուկինգհեմյան պալատում կայացած պաշտոնական արարողության ժամանակ բրիտանական ասպետության պատվանշանների դասին պատկանող «Գերազանցության հրամանատարի» շքանշանով է պարգեւատրվել Լոնդոնի «Հայ Տան» հոգաբարձուներից պրոֆ. Հարո Բեդելյանը:
Բժիշկների քայլն, անշուշտ, բավականին ուշագրավ էր: Նրանք, ովքեր 13 տարեկան աղջիկ ունեն (ոչ բոլորը), վերջիններիս հրապարակայնորեն (ցուցադրաբար) պատվաստեցին Գարդասիլ պատվաստանյութովՙ ընդդեմ պապիլոմա վիրուսի: Ով ծանոթ չէ, թե ինչ վիրուս է պապիլոման, ասեմ, որ այն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ: Եւ ուրեմն ողջունելի է, որ մեր առողջապահության նախարարությունը, մտահոգ լինելով մեր ...
Ի՞նչ կարելի է ասել Ղազախստանի մասին: Դա երիտասարդ, բայց բավականին հավակնոտ հանրապետություն է, ետխորհրդային երկրներից մեկը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ ու բարձր հայտարարում է իր մասին միջազգային թատերաբեմում: Օրիգինալ նախաձեռնություններ, հակամարտությունների խաղաղ կարգավորում, միջտարածաշրջանային ինտեգրում, ակտիվ մասնակցություն միջազգային կազմակերպությունների աշխատանքին, շրջակա միջավայրի պաշտպանությունՙ ահա ոչ լրիվ ցուցակն ...
Ամեն տարեվերջի մեր մշակութային ինքնասիրությունն ու արժանապատվությունը սրվում է: Տարվա տանուլ տվածն ու ձեռք բերածն ենք ուզում ի մի բերել, կամ դրսից գրգռող ազդակներն են ակտիվանում. գուցե երկուսը միասին, բայց փորձում ենք հասկանալՙ լավ, ինչպե՞ս է լինում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն միշտ անարդարացի է վարվում մեզ հետ: Հիմա էլ տոլման է հռչակել ...
Իննսունվեց տարեկանում Պոլ Իգնեյշսը (Իգնատիոսյան) աչքի ընկնող ակտիվությամբ պապիկ է, որի հիշողությունը նույնքան փայլուն է, որքան իր անցած աստեղային կարիերան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան նավատորմի լիազորված լեյտենանտը ութ տարի աշխատել է նախագահներ Ջոն Ֆ. Քենեդիի եւ Լինդոն Բ. Ջոնսոնի վարչակազմերում նախ որպես պաշտպանության փոխնախարար (սարքավորումների եւ մատակարարման գծով), ապա ...
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատասխանատուները հայտարարել են, որ ՄԱԿ-ում Մ. Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը ընդգրկվել է «Ավրորա» մրցանակաբաշխության թեկնածուների ընտրության ժյուրիի կազմում: Փաուերը Օբամայի վարչակազմում Ազգային անվտանգության գծով նախագահի հատուկ օգնականն էր եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի տնօրենը: Նա նաեւ հեղինակ է պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիրը դժոխքից: Ամերիկան եւ ցեղասպանության ...
Հարբուխը, ինչպես հայտնի է, շատ-շատերն ընդհանրապես հիվանդություն չեն համարում, մանավանդ ձմեռային օրերին այն լիովին ընթացքի մեջ է եւ երեք հոգուց երկուսը պարտադիր տառապում են դրանով: Հիվանդների «արժանապատվությունը» ներում է դիմել բժշկին միայն այն ժամանակ, երբ գլխացավից այլեւս չեն բացվում աչքերը, մարմնի արյունն էլ, ով գիտի բլբլթում է բարձր ջերմությունից: Այսինքն ...
Փորձելով հետեւել նորաձեւության միտումներին եւ մարմինը համապատասխանեցնել հաճելի չափանիշերինՙ հանուն բաղձալի 90-60-90-ի, ժամանակակից կինը պատրաստ է ամեն ինչի: Այս մոգական թվերին հասնելու համար կինը պատրաստ է տանջել իրեն դիետաներով եւ մարզասրահներում ֆիզիկական անկարողության աստիճանի հասնելով:
«Ամբողջ այս տարվա ընթացքում Գերմանիայի տարածքում հիշատակի հանդիսություններով, եկեղեցական արարողություններով, համերգներով եւ ցուցահանդեսներով նշվեց «Լյութերյան տարի» հորջորջված գերմանական «Բողոքականության ռեֆորմացիայի» 500-ամյակը: Դրան մաս կազմեց նաեւ նոյեմբերի 11-ին Բոխում-Լինդենի ավետարանական եկեղեցում անցկացված միջոցառումը նվիրված հայերին եւ Հայաստանին», «Արմինյն Միրոր Սփեքթեյթրում» գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը , նշելով հետեւյալ մանրամասնությունները:
Ինչպես եւ կարելի էր սպասել, Թեհրանը կոշտ դիրք է բռնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ: Անցյալ ուրբաթՙ դեկտեմբերի ութին, Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին Թրամփի որոշման դեմ: Թուրքիայի հակազդեցությունը նույնպես չափազանց սուր էր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է: Թե՛ Իրանը, ...
Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմում շուրջ կես միլիոն զոհերի գոյությանը, նախագահ Թրամփի վարչակազմը պատրաստ է համակերպվել այն մտքին, որ Բաշար Ասադի պաշտոնավարությունը շարունակվի մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները, որոնք Սիրիայում նշանակված են 2021 թվականին: Այդ մասին տեղեկացնում է New Yorker հանդեսըՙ վկայակոչելով ամերիկյան ու եվրոպական պաշտոնական անձանց:
ԱՄՆ-ը պատրաստ է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի հետ բանակցել առանց նախապայմանների, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը : Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի: Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ հույս է հայտնել, թե Ռուսաստանը մասնակից կդառնա ԿԺԴՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին: Թիլլերսոնը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ...
Արցախի ազատագրության համար պայքարի ելած մեր առաջին կամավոր նվիրյալների հետ նա ամենուր էր` սահմանամերձ Կոռնիձորում, ապա` Երասխում, հետո` Ոսկեպարում... անվա՜խ, աներկյուղ միշտ այնտեղ` արյունալի բախումների թեժ հորձանուտում: Նա արդեն իսկ ապրող լեգենդ էր մեր կողքին...
Տասնամյակներ առաջ Վիկտոր Համբարձումյանին հաջողվեց համաշխարհային աստղաֆիզիկայում ստեղծել նոր ուղղություններ, ապացուցելով, որ շարունակում են նոր աստղեր ծնվել, որ գոյություն ունի գալակտիկաների միջուկների ակտիվություն, որ կարեւոր է անկայուն երեւույթների ուսումնասիրությունը եւ այլն: Այդ ուղղությունները ոչ միայն այցեքարտ դարձանՙ միջազգային ճանաչում բերելով Բյուրականի աստղադիտարանին, այլեւ սկսեցին մշակվել ամբողջ աշխարհում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից 49900 դրամ եւ ավելի արժողությամբ ցանկացածսմարթֆոն գնելու դեպքում երկրորդը գնելիս տրամադրվում է 30 տոկոս զեղչՙ Alcatel, BLU, HTC եւ Lenovo սմարթֆոնների մի շարք մոդելների համար:
ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը իտալական La Republica-ին տված հարցազրույցում կոչով դիմել է ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներին: Գորբաչովը հորդորել է վերջիններիսՙ աշխարհն ազատել զանգվածային ոչնչացման զենքից, քանի որ այսօր, ըստ Գորբաչովի, աշխարհը կանգնած է մեծ աղետի շեմին. «Չեմ ուզում չափազանցել, բայց միջուկային հակամարտության ռիսկն ահռելի է: Սպառազինման նոր ...
Կիեւում դատարանը որոշեց ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, որին ավելի վաղ ձերբակալել էին: Դատախազությունը Սաակաշվիլիի համար դատարանից պահանջում էր սահմանել տնային կալանք, սակայն դատարանը Ռադայի 5 պատգամավորի երաշխավորությամբ վճռեց ազատ արձակել նրան:
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի անկախությունը: Ավելին, Կանաչները կոչով դիմել են Ավստրալիայի կառավարությանը, որպեսզի ճանաչի «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված Արցախի անկախ Հանրապետությունը»:
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017-ի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ստեղծելու մասին: Նշված էջի միջոցով տարածվել են նաեւ ՀՀ իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, ...
Ադրբեջանում մասսայական ձերբակալություններ են: Այդ երկրում ձերբակալվել է 400 մարդՙ «Հայաստանի համար աշխատելու» մեղադրանքով: Ընդ որում, նրանց թվում են զինվորականներ, սովորական գյուղացիներ, անգամ հովիվներ ու, ինչն ամենաուշագրավն է, մարմնավաճառներ: Չնայած, արդարության համար նկատենք, որ ձերբակալված լրտես հովիվներից մեկին ազատ են արձակել, երբ վերջինս, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են նշում, իր հոտից ...
Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, 2017-ի դեկտեմբերի դրությամբ աշխարհում 262 կալանավորված լրագրող կա: